Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Տղամարդը պետք է լինի տնօրենը, իսկ կինը' նրա տեղակալը. ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

20.12.2012

LN-ի հյուրասրահում է հեռուստահաղորդավարուհի Գոհար Գասպարյանը:

-Համաստեղությամբ կշեռք ես, կյանքում այս փաստն ինչ-որ կապ ունի՞ Գոհարիկի բնավորության, խառնվածքի հետ:

-Միանշանակ: Ես շատ շեշտված կշեռք եմ: Անհամեստություն չթվա, բայց սա իմ տեսակին մոտ ամենալավ համաստեղություններից մեկն է: Ես էլ կշեռքի նման միշտ բալանսը պահում եմ, ծանրութեթև անում, հավասարակշռված եմ բոլոր ոլորտներում` գործնական, անձնական: Չնայած անձնականում լինում են էմոցիոնալ պոռթկումներ, բայց միևնույն է, բալանսը շուտ եմ գտնում: Ես կայուն մարդ եմ: Ցանկացած անկայուն երևույթ, մարդ, միտք անգամ կարող է նյարդայնացնել ինձ:

-Ժպիտդ կարծես այցեքարտ է դարձել քեզ համար, երբևէ օնգե՞լ է այն դռներ բացել:

-Իհարկե: Դուք պատկերացնում եք`ինչ-որ մեկին բարևում եք դեմքի դժգոհ արտահայտությամբ: Անկախ նրանից, թե ում դուռն ես ծեծում, առաջին տպավորություն է ստեղծվում, որից կախված է խոսակցության հետագա ընթացքը նաև: Անգամ աշխատանքային նամակագրության մեջ, որ պետք է շատ ֆորմալ գրել, ես կոտրում եմ այդ կարծրատիպը, կարող եմ ժպիտ դնել, ինչը հաճախ օգնում է:

 

-Պարտավորեցնո՞ղ է Գոհար Գասպարյան անունը:

-Այո,շատ…այն միշտ է պարտավորեցրել: Փոքրուց եմ իմացել ,թե ում անունն եմ կրում: Սակայն ծնողներս այդ անունը միտումնավոր չեն դրել, պարզապես մենք Գասպարյանների ազգն ենք, իսկ այն ժամանակ ընդունված էր հայկական անուններ դնել: Չէին ուզում այնպիսի անուն լիներ, որ կրճատեին արտասանելիս, բայց չէին մտածում,ո ր հետո Գոգ են ասելու(ժպտում է-LN):

-Եթե ժամանակին քեզ բնորոշում էինք միայն որպես հաղորդվարուհու, այսօր կարող ենք ասել նաև Եվրատեսիլի պատվիրակության ղեկավար, բիզնեսլեդի, դասախոս …  Էլ ինչ կոչումներ ունի Գոհարը, որոնց մասին տեղյակ  չենք:

-Դրանք կոչումներ չեն, պարզապես մի քանի աշխատանք, որոնցով սիրում եմ զբաղվել , բացի այդ  «լրագրող և լեզվաբան » մասնագիտությանս մի մասն են կազմում: Հիմա չեմ դասավանդում, ժամանակս չի ներում , որովհետև գործուղումներս շատ են, բայց մինչև հիմա սիրով շփվում եմ Բրյուսովի անվ. համալսարանի ուսանողներիս հետ:

 

 -10 տարուց ավել է, ինչ հեռուստատեսությունում ես: Կարծում եմ` որպես «ներսի մարդ»  շատ ավելի լավ ես նկատում թերությունները:

-Ամենամեծ թերությունը սիրողական մակարդակն է, որը համատարած բնույթ է կրում մեր հեռուստաընկերություններում բոլոր մասնագիտությունների առումով, սկսած ռեժիսորից, վերջացրած լրագրողներով: Հաղորդավարին եթե վերցնենք, գրագետ հեռուստադիտողը պարզ զգում է, թե ով է պրոֆեսիոնալ, ով` ոչ: Հազվադեպ են պատահում այնպիսինները, ովքեր աշխատում են իրենց վրա, նպատակային առաջ շարժվում, կատարելագործվում: Հիմնականում տարվում են գումար աշխատելով, թվացյալ, կարճատև փառքով: Ես չեմ քննադատում, ես պարզապես ներկայացնում եմ փաստը: Նախքան մի աշխատանքում հմտանալը, փորձում են ամեն ինչ համատեղել՝ վարել, երգել, խաղալ…: Դա բերում է բոլոր այս ճյուղավորումների սիրողական մակարդակի և ոչ ավելին:

-Որպես բիզնես լեդի,  զգո՞ւմ ես ոլորտում առկա դժվարությունները մասնավորապես կանանց համար:

-Ես այդքան էլ չկամ բիզնեսի ոլորտում: Թեև ընկերուհիներով ունենք փոքր , եթե կարելի է ասել բիզնես, բայց ճիշտն ասած այն չի վերաճել  բիզնեսի, եղել է և մնում է որպես հոբբի:  Մենք յուրաքանչյուրս ունենք մեր հիմնական աշխատանքը, իսկ Uni Staff-y պարզապես թիմային աշխատանք է: Երբեմն միջոցառումներ ենք կազմակերպում հենց մեր ընկերների համար, երբեմն մարդկանց, ովքեր ունեն մեր մասնագիտական խորհրդի կարիքը:

-Կարծիք կա, որ ընկերությունն աշխատանքի մեջ չի կարողանում գոյատևել:

- Ընկերությունը կարող է տուժել, եթե ֆինանսական հարցերում անպարզություն կամ անկազմակերպ մոտեցում լինի: Մենք բոլորս կազմակերպված մարդիկ ենք,  հարգում ենք մակս մյուսի կարծիքը, դրա համար էլ փորձում ենք խուսափել կոնֆլիկտները: Փոխարենը ստեղծագործական բանավեճեր ենք ունենում, ինչի արդյունքում էլ ծնվում է լավագույնը:

-Ի՞նչ չափանիշներով ես քեզ ընկերներ ընտրում:

-Կոնկրետ չափանիշներ ես ինձ համար չեմ սահմանել: Իմ կողքին միշտ  կյանքի բերումով են հայտնվել ընկերները: Նրանք մարդիկ են, ովքեր մնացել են դպրոցից, համալսարանից և այլն: Եթե չափանիշներ դնես, ոչ ոք չի մտնի դրանց մեջ, որովհետև ոչ ոք կատարյալ չէ: Մի հատ կողքից քեզ նայիր, համապատասխանո՞ւմ ես դու արդյոք քո սահմանած այդ չափանիշներին:  Մի բան միանշանակ է, իմ շրջապատում չի կարող լինել ստող, ստելու բնավորություն ունեցող մեկը: Կան այդպիսի մարդիկ, ովքեր խաբում են առանց պատճառի, նրանք իսկապես ունեն ստելու բնավորություն: Նման մարդիկ տեղ չունեն իմ կյանքում: Իմ կողքին միշտ եղել են ու կան շատ վստահելի մարդիկ, ում վրա կարող եմ հույս դնել: Իմ ընկերներն իմ գանձերն են: Կարևորը` նրանք բոլորը դաստիարակված են: Շփվելիս դու հասկանում ես, որ յուրաքանչյուրից վերցնելու բան ունես:

-Այ խոսք գնաց դաստիարակությունից. հարցազրույցներից մեկում ասել ես, որ հայրդ զինվորական է: Ազդե՞լ է հորդ մասնագիտությունը նաև դաստիարակությանդ վրա:

-Կարգապահությունը, իհարկե, զինվորականի ընտանիքում միշտ առաջին տեղում է: Բայց ես ունեմ զինվորականին այսպես ասած կոնտրաստային մասնագիտություն և աշխատանքային ոլորտ,ինչպիսին հեռուստատեսությունն է, որտեղ կանոններ չկան:

 Հայրս, մայրս տարիներ շարունակ գնում են աշխատանքի առավոտյան 8-ին, որովհետև կանոնն այդպես է, եթե ես պատմեմ, թե երբ եմ արթնանում... (ծիծաղում է-LN):

-Ինչպե՞ս ծնողներդ ընդունեցին ներկայիս մասնագիտությունդ:

-Քանի որ պապիկս եղել է վաստակավոր լրագրող, ուստի այդ մասնագիտությունը մեր ընտանիքում միշտ եղել է հարգված: Դրա համար էլ հայրս վստահել է: Հակառակ դեպքում` միանշանակ խնդիրներ կլինեին:  Հեռուստատեսության կամ շոուբիզնեսի ոլորտն իսկապես շատ բարդ է: Ցանկացած հայ աղջիկ կարող է մտնել այս ոլորտ և խնդիրներ ունենալ,եթե թուլություն ցուցաբերի,  կարող է ամբողջովին փոխվել արժեհամակարգը, անգամ կարող է վարկաբեկվել: Բայց եթե ուժեղ ես, ունես կայուն բնավորություն, դաստիարակույուն, ընտանիք, որը ձեռքը չի վերցնում քո գլխից, այլ շարունակում է հետևել, ուղղորդել, դու միայն կշահես այս ոլորտում:

-Ինչպիսի՞ն էր փոքրիկ Գոհարը:

-Ես մանկությունս այդպես չեմ հիշում. Ավելի պատանեկան տարիքն է տպավորվել: Բայց հիշեցի , որ մաման ինձ տանում էր մեր տան կողքի մանկապարտեզը, բացի նրանից , որ ուրախ օրեր էին, հիշում եմ հաճախ ես ոջիլով վարակված տուն էի գալիս: Այն ժամանակ նորաձև էր ոջիլը… Հիմա չկա, վերացել են ,ինչ անհետաքրքիր է, չէ՞ (ծիծաղում է-LN): Բայց ի տարբերություն շատերի, ես շնորհակալ եմ մայրիկիցս, որ ոչ ներկեց մազերս, ոչ նավթ քսեց կամ այլ բան……փոխարենը հոգատար կերպով ձերբազատեց ինձ դրանից : Ի դեպ մինչև հիմա մազերս երբեք չեմ ներկել:

Բակում այնքան լավ ընկերական շրջապատ ունեինք: Ամբողջ օրը ընկերներով խաղում, խոսում, միշտ իրար հետ էինք տոնում ծննդյան տարեդարձները: Հիմա ես դեռ նույն բակում եմ ապրում, բայց շատերը մեկնեցին. աղջիկները ամուսնացան  և արտասահման գնացին, իսկ տղաները՝ աշխատելու կամ էլ կենտրոնի տունը փոխեցին:

-Իսկ չի՞ փոխվել հարևանների վերաբերմունքը, երբ իրենց բակի աղջկան նրանք արդեն երկար տարիներ է, ինչ հեռուստացույցով են տեսնում:

-Իրենք ինձ  11 տարեկանից տեսնում են, դրա համար հիմա արդեն սովորական է դարձել: Երբ իմ ընկերները շարունակում էին իրենց բակային կյանքը, ես արդեն հարցազրույցներ էի վերցնում շնորհալի երեխաներից, հայտնի մարդկանցից և այլն: Բնականաբար դա էլ իր հերթին ինչ-որ նախանձ էր առաջացնում: Դրա համար արդեն փոքր ժամանակից կոփվել եմ, որ նորմալ է, որ կարող ես ընկերուհի կորցնել այդ հողի վրա: Նրանք երբեմն կարող են չհասկանալ , որ դու կարող ես զբաղված լինել, հազվադեպ զանգել կամ  չմասնակցել ինչ-որ հավաքույթի:

-Չկա մեկը, ով առանձնահատուկ հիշողություններ չունենա առաջին սիրո հետ կապված: Կպատմե՞ս քո պատմությունը:

-Դե դպրոցում բոլորս միանշանակ սիրահարվում էինք: Բայց չեմ հիշում, թե երբ էր առաջին սիրահարվածությունը: Պատկերացրեք, երբ դու ունես քո տարիքի մի քանի ընկերուհի, ովքեր ապրում են քեզ հետ նույն հարթակում,գրեթե նույն տանը, ինչ պատմություններ կլինեն: Մեկը, որ սիրահարվում էր, բոլորս հավեսի էինք ընկնում՝ «Դե լավ, ես էլ կսրահարվեմ նրա ընկերոջը»….. (ծիծաղում ենք-LN):

 -Ինչպիսի՞ն էր Գոհարիկը` առաջին անգամ սիրահարված:

-Ես  այդ առումով անհամարձակ եմ եղել, շատ փակ: Սիրահարվածությունները պատանեկան տարիքում մեր ժամանակ սահմանափակվում էին զանգել-լռելով: Այն ժամանակ սոցիալական կայքեր չկային…. Երբ իմ ընկերուհիների մոտ ինչ-որ լեգենդներ էին հյուսվում, տղաներն  իրենց պատճառով կռիվ էին անում, ինձ մոտ դա չկար: Ակամայից մտածում էի. «Ինչու չկամ այդ ամենի մեջ, վատն եմ, թե որ ի՞նչ… »:   Ես առհասարակ չկամ ցանկացած ինտրիգային իրավիճակներում: Ես տարիներով եղել եմ դասարանի ավագը, իմացել եմ ամեն ինչ, եղել  եմ օրինակելի, չարաճճի, կազմակերպել եմ լավ բաներ և լավ փախուստ, բայց ամեն ինչ եղել է չափի մեջ:  Դե իմ կողքի դասարանում սովորում էր նաև ավագ եղբայրս, այնպես որ….. պարզ է, չէ՞, որ էլ լպտալու տեղ չկար: Այնպես որ` ես միշտ եղել եմ դիտորդի կամ խորհրդատուի դերում: Ասա` մեկը լիներ` ինձ խորհուրդ տար (ծիծաղում է-LN):

-Իսկ հիմա սիրահարվա՞ծ ես:

-Մմմմ,  աչքերից ինչ-որ բան զգացվո՞ւմ է, թե՞ ոչ:

-Բա իհարկե,  հարցին արձագանքելու ձևից նույնպես զգացվում է:

-Դե, այո  (ժպտում է-LN):

-Անիմաստ է հարցնել, թե ով է այդ երջանիկը, բայց մոտ ժամանակներս Գոհարի կյանքում նորություններ կլինե՞ն:

-Կան չէ աղջիկներ,տղաներ , ում մոտ ամեն ինչ ժամանակով ճիշտ կարգավորված է: Իրենք ընդունվում են համալսարան, որովհետև ձևն է այդպես, ոչ թե որովհետև պետք է  աշխատեն հետագայում մասնագիտությամբ, այլ պարտադիր է: Հետո պետք է ամուսնանալ, և բոլորն ամուսնանում են:  Ինձ մոտ այս կանոնները չեն գործում: Ես շատ պատասխանատու եմ մոտենում  ընտանիք կազմելուն, երեխաներ դաստիարակելուն: Ինձ համար կարևոր է, որ կինը որոշակիորեն կայացած լինի, ամուր կանգնած լինի սեփական ոտքերի (գիտելիքների) վրա նախքան  ամուսնանալը: Որովհետև դու կյանք ես տալու նոր մարդկանց, դաստիարակելու ես երեխաների և պետք է պայքարես ընտանիքիդ երջանկության համար, ուստի պետք է պատրաստ լինես դրան:

-Ինչպիսին պետք է լինի Գոհարի ընտրյալը, ինչ հատկանիշներ ունենա:

-Աշխատում եմ մի ոլորտում, որ միշտ ուշադրության կենտրոնում է և երկրպագուների մի ամբողջ բանակ է կուտակվում: Մեկը բարի է, մյուսը` չար, մեկը` կայացած, մյուսը` չկայացած, մեկը ` խելացի, մյուսը`հիմար: Բոլոր հնարավոր տարբերակները պատահել են (ծիծաղում է,-LN): Հյասատանում կա կարծրատիպ, որ որոշակի տարիքում պետք է ամուսնանալ ու վերջ: Ու մարդկանց մի մասը չի գիտակցում, որ ժամանակները փոխվել են: Երբ ես Եվրոպայի իմ գործընկերների հետ խոսում եմ, հարցնում են, թե ինչ եմ մտածում այդ մասին, ես ասում եմ, որ ինձ թվում է, երևի թե ես պատրաստ եմ արդեն այդ քայլին գնալ` ընտանիք կազմել: Նրանք այնքան են զարմանում, որ ես այս տարիքում կարող եմ ինձ պատրաստ համարել ընտանիք կազմելու համար: Որովհետև իրենք այնքան պատասխանատու են վերաբերվում երեխաներ ունենալուն և 30-ից հետո նոր մտածում են այդ ուղությամբ:

  Իմ ընտրյալը պետք է լինի ազնիվ, խելացի ու ամենակարևորը ` արագ մտածի: Ես նյարդայնանում եմ դանդաղկոտությունից: Ինձ համար առաջնորդ տղամարդու մոդելն է նախընտրելի:

-Ինչպիսին ես պատկերացնում քո ընտանիքի մոդելը:

-Իմ պատկերացրած ընտանիքում տղամարդն է գլուխը, ղեկավարը, իսկ դու արդեն ողնաշարը և այլն: Երբ  շատ  հարցերում ավելի հմուտ ես, արագ ես մտածում, զգում ես, որ արդեն իրենից առաջ ընկար… և հենց այդ պահից խախտվում է լիդերությունը և դառնում անընդունելի ինձ համար: Չնայած կանայք կան, ովքեր սիրում են լիդերի դերում լիներ տանը, ղեկավարել ամեն ինչ, ես այդպիսին չեմ: Տղամարդը պետք է լինի տնօրենը, իսկ կինը նրա տեղակալը, ինչո՞ւ ոչ: (ժպտում է,- LN):

-Հայ աղջիկների  մոտ այսպիսի միտում է նկատվում, որ միշտ ձգտում են նմանեցնել զուգակցին իրենց հորը: Քեզ մոտ նույնպե՞ս այդպես է:

 (Ծիծաղում է-LN) Ես մի քիչ  ավելի ռեալ եմ նայում ամեն ինչին: Նախ այդպիսի բարձր արժեհամակարգով և բարոյականությամբ մարդիկ, ինչպիսին իմ հայրն է, այլևս չկան նոր սերնդում, իսկապես:  Հիմա չափանիշները փոխվել են, երիտասարդները ուրիշ կերպ են մտածում, վարվում: Ժամանակներն են փոխվել, իրենց չեմ մեղադրում: Հետո հայրս այդքան դրականի հետ ունի նաև բարդ բնավորություն: Նրա հետ անհնար է վիճել, դա դառնում է տուրուդմփոց (ծիծաղում է):  Իսկ ես խոսելու, երբեմն բանավիճելու հետ մեծ սեր ունեմ:  Չնայած ասեմ, որ հայ տղամարդիկ, այսպես թե այնպես, այնքա˜ն նմանություններ ունեն: Բոլորը պահանջկոտ են, խանդոտ են ծայրահեղ:

-Այ խանդոտ մարդու  համար դժվար չէ՞ քո ոլորտից ընտրել մեկին:

-Վա˜յ, բա իհարկե դժվար է: Նախ, թող ներեն ինձ իմ կոլեգաները, բայց իմ ոլորտի գրեթե բոլոր տղամարդիկ ինձ համար վաղուց դադարել են  հետաքրքիր լինել: Աշխատանքի բերումով այնքան եմ իրենց հետ առնչվել, նկատել լավ ու վատ կողմերը, որ կորցրել եմ հետաքրքրությունը: Չեմ ուզի, որ իմ կողքի տղամարդը լինի հեռուստատեսության ոլորտից:  Ինձ համար միշտ հետաքրքիր են այլ մասնագիտության մարդիկ, պարզապես ինքը թող լինի այդ մասնագիտության մեջ առաջատար, իրենից ինչ-որ բան ներկայացնող:

-Քո  ֆեյսբուքյան էջում բավականին հաճախ գրառումներ և հղումներ ենք տեսնում Արթուր Ամրահամի մասին: Թերևս դա էր պատճառը, որ մարդիկ սկսեցին խոսել Ձեր հնարավոր «սիրավեպի» մասին: Դու ինչպե՞ս կմեկնաբանես դա:

-Ես կասեմ, որ մեր ազգը պարապ է: Ես գնահատում եմ իրենց հետաքրքրվածությունը Արթուրի և իմ նկատմամբ, բայց ես մեծագույն ցավ եմ ապրում այն մարդկանց համար, ովքեր տառապում են այդ մտքով: Ես օգտագործում եմ իմ Facebook-ը  զուտ լուսաբանման, իմ ասելիքը տեղ հասցնելու և ինֆորմացիա ստանալու համար: Ես կարիք չունեմ իմ ընկերների հետ խոսել FB-ով, ես նրանց հեռախոսահամարներն ունեմ, մենք սոցիալական ցանցերից դուրս ենք շփվում: Եթե ես ունեմ հետաքրքրություն տվյալ մենամարտի կամ տեսհոլովակի նկատմամբ, տվյալ մարզիկի կամ նախագծի նկատմամբ, ես կարող եմ լուսաբանել դա : Ես սրտացավ եմ մեր բոլոր մարզիկների համար, մեծ հաճույքով եմ դիտում նրանց բոլոր ելույթները: Ես ու Արթուրը շատ լավ ընկերներ ենք: Այս դեպքում ես սրտացավ եմ ոչ միայն իմ  հարենակցի, այլ նաև իմ լավ ընկերոջ համար:

-Այսինքն` ձեր հարաբերությունները զուտ ընկերակա՞ն են:

- Չեմ ուզենա ավել բան ասել, որովհետև մարդիկ էլի կկառչեն ինչ-որ բաներից, կսկսեն անիմաստ մեկնաբանություններ թողնել:

-Կյանքումդ ամենամեծ հիասթափությունը, որ ապրել ես….

-Եղել են հիասթափություններ: Անձնական հիասթափությունների մասին չեմ ցանկանա մանրամասնել, որովհետև միևնույն է, իմ մեղավորությամբ են դրանք եղել: Իսկ աշխատանքային հիասթափություններն այնքան շատ են, որ արդեն կոփվել եմ, էլ չեմ զարմանում, չեմ հիասթափվում: Վերջերս շատ մեծ հիասթափություն եմ ապրել Բաքվում տեղի ունեցած Եվրատեսիլի ժամանակ մեր եվրոպացի գործընկերների պահվածքից: Հիասթափվեցի նրանից, թե ինչ պատասխաններ տվեցին ինձ կազմակերպիչները, երբ  Ադրբեջանը տեղադրել էր Ղարաբաղի մասին տեսաբացիկ: Այդպիսի աբսուրդ պատասխաններ իմ ուղեղի մեջ տեղ չեն անում: Ինձ համար ամեն ինչ պարզ էր…(առանց մեկնաբանությունների ):

-Վերջերս եթեր դուրս եկավ քո նոր նախագիծը` «Գտնված երազ»: Ո՞րն է Գոհար Գասպարյանի գտնված երազը: Եվ որոնք են չգտնվածները…

-(Մտածում է): Ինչ բարդ հարց է, չէ՞: Միշտ ես եմ այն իմ հյուրերին տալիս, հիմա ինձ են տվել, ու ես մտածում եմ: Չեմ կարող ասել, որ գտնված երազ է, բայց այն, ինչ կա գտնված, իմ ամբողջ գիտակից կյանքի ձեռքբերումները, որոնց համար ես շնորհակալ եմ ճակատագրից, իմ կյանքում հայտնված յուրաքանչյուր մարդուց, երևույթից:  Կարելի է ասել, որ մինչև այսօր իմ գտնված երազն իմ հեռուստատեսային կարիերան է, որը ձևավորել է իմ մեջ սկզբունքներ, որոշակի դաստիարակություն, սովորել եմ ձեռք բերել հարգանք, հարաբերություններ:  Դեռ չգտնված երազ ինձ համար մնում է իմ անձնական ընտանիքը: Ինձ համար ինչքան էլ կարևոր լինի աշխատանքը, ընտանիքը մնում է առաջին տեղում:

 

 

Հարցազրույցը` Նելլի Ղարիբյանի

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6542 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-04-2026 10:38
56-ամյա Լորեն Սանչեսը հայտարարել է, որ երեխա է ուզում իր 61-ամյա ամուսնու՝ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հետ։ The New York Times-ին տված հարցազրույցում Սանչեսն ասել է, որ սիրում է երեխաներին և ուզում է երեխա ունենալ Ջեֆ Բեզոսից. «Ես վաղը ևս մեկ երեխա կունենայի»։ Այս խոստովանությունից հետո Լորենը նույնիսկ ստիպված էր զանգահարել թերթի լրագրողին՝ հաստատելու համար, որ ներկայումս հղի չէ։
14-04-2026 08:51
40-ամյա դերասանուհի Ռուբի Ռոուզը հրապարակավ մեղադրել է Քեթի Փերիին 20 տարի առաջ տեղի ունեցած սեռական ոտնձգության մեջ, ըստ The Express Tribune-ի։ «Նարնջագույնը սեզոնի հիթն է» հաղորդման աստղն իր Threads–ի էջում հայտարարել է, որ դերասանուհին նախկինում անպատշաճ կերպով է վարվել իր հետ. «Քեթի Փերին սեռական ոտնձգություն է կատարել ինձ վրա Մելբուռնի Spice Market գիշերային ակումբում»,–հայտարարել է Ռոուզը։
14-04-2026 04:46
Բրիթնի Սփիրսը կամավոր սկսել է հաճախել վերականգնողական կենտրոն։ Երգչուհին բուժումը սկսել է վերջերս ձերբակալվելուց հետո։ Աստղը բռնվել է ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելիս․ ոստիկանությունը հետապնդել է, և ձերբակալվելուց հետո նա խոստովանել է, որ լուրջ խնդիր ու օգնության կարիք ունի։
14-04-2026 03:42
«Էյֆորիա» սերիալի երկրպագուները քննադատել են դերասանուհի Սիդնի Սուինիին և շոուի անձնակազմին՝ պեդոֆիլիան ռոմանտիկացնելու համար՝ շոուի երրորդ եթերաշրջանի թիզերի մի տեսարանից հետո, որտեղ Սիդնին սադրիչ կեցվածք է ընդունում՝ որպես երեխա՝ բերանում ծծակ դնելով։ Ապրիլի 12-ին թողարկվեց «Էյֆորիա» սերիալի վերջին թիզերը։ Տեսանյութում հեռուստադիտողները տեսան Սիդնի Սուինիին փոքր երեխայի դերում. սյուժեի համաձայն՝ նրա կերպարը՝ Քեսին, ապրուստ է վաստակում՝ OnlyFans վեբ տեսախցիկի համար անպարկեշտ լուսանկարներ և տեսանյութեր նկարահանելով։
14-04-2026 02:40
Իրինա Շեյքը դարձել է Messika-ի նոր զարդերի հավաքածուի դեմքը։ 40-ամյա ռուս սուպերմոդելը նկարահանվել է գովազդային արշավում՝ ցուցադրելով ոսկե զարդերի հավաքածու։ «Նրա հզոր և գրավիչ կազմվածքը մարմնավորում է կանացիության նոր կողմը՝ համարձակ և պաշտամունքային», - ասվում է ապրանքանիշի հայտարարության մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 518 անգամ
08.04.2026
Դիտվել է 319 անգամ
09.04.2026
Դիտվել է 301 անգամ
10.04.2026
Դիտվել է 265 անգամ
14.04.2026
Դիտվել է 128 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster