Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Հայ աղջիկները հարաբերություններում չտես են. հաղորդավար Արման Մարգարյանի հայացքը` դրսից

08.01.2013

LN-ի հյուրասրահում է հաղորդավար Արման Մարգարյանը:

- Կասե՞ք` ինչը Ձեզ Հայաստանում չբավարարեց, ինչպե՞ս կայացրեցիք հայրենիքից հեռանալու որոշումը:

- Հասկացա` Հայաստանում սկսել եմ տեղում դոփել եւ որոշեցի` պետք է գնամ ավելի մեծ երկիր, ավելի զարգացած քաղաք, որպեսզի ես էլ զարգանամ:

-Ինչո՞ւ հենց Ռուսաստան:

-Եթե լրիվ անկեղծ ասեմ, առաջին նախապայմանն այն էր, որ կարելի էր պարզապես տոմս գնել ու հեռանալ` առանց վիզաների ու դեսպանատների:

-Արդեն չորս տարի է, ինչ բնակվում եք այդտեղ, ապրելն ու աշխատելը դրսում ի՞նչ խնդիրներ է ենթադրում:

-Միգրանտ լինելը միշտ էլ տարբեր խնդիրներ է առաջացնում, բայց մյուս կողմից էլ ստիպում է ավելի զգոն ու արագաշարժ լինել: Իմ բախտը բերել է. արտաքինս վառ արտահայտված կովկասյան չէ, այդ առումով ինձ համար ավելի հեշտ է, քան մեր մյուս ազգակիցների: Կա նաեւ մենթալիտետի խնդիր. ինչքան էլ մոտ են Ռուսաստանի հետ, միեւնույնն է՝ այստեղ մարդիկ այլ կերպ են մտածում, այլ կերպ նայում կյանքին, մի խոսքով՝ ադապտացման պրոցես պետք է անցնես, որ լիարժեք ինտեգրվես:

-Ասել եք` չեք պատրաստվում միշտ մնալ Ռուսաստանում, ուղղությունը Ձեզ տանում է դեպի Եվրոպա, հետո՝ Միացյալ  Նահանգներ… Կարելի՞ է ենթադրել, որ հայրենիք վերադառնալը բացառվում է, թե՞ վերջին կանգառն այնուամենայնիվ կլինի Հայաստանը:

-Հայրենիք վերադառնալը չի կարող բացառվել, ընդհանրապես ցանկացած բան բացառելը, կարծում եմ, խելացի մարդու արարք չէ: Այո՛, ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Նահանգներում ուզում եմ ապրել, ուզում եմ հասկանալ այդ մարդկանց մտածելակերպը, զգացմունքները եւ այլն…. Ի դեպ, այդ երկրների շարքին կարելի է ավելացնել նաեւ Հնդկաստանն ու Չինաստանը:

-Մի անգամ ասել եք, որ ապրելով դրսում, բացահայտել եք` շատ հայրենասեր եք, բացի դրանից , էլ ինչե՞ր եք բացահայտել ինքներդ Ձեզ համար:

-Շատ տարբեր բաներ՝ թե՛ մարդկային շփման մեջ, թե՛ ինքդ քո մեջ. Ամենակարեւորը՝ չպետք է դադարես աշխատել ինքդ քեզ վրա, մանավանդ օտար երկրում:

- Համաձայն չինական մի ասույթի` եթե անգամ  կինը նման է հրեշտակի, զգուշացիր և իմացիր, որ նրա մեջ սատանա է թաքնված… Կարծում եք` այդպե՞ս է:



-Յուրաքանչյուր կնոջ մեջ սատանա է թաքնված, պարզապես պետք է գտնել ճիշտ ձեւ` սատանային չարթնացնելու, չնայած չգիտեմ՝ կա արդյոք  մեկը, որ գտել է այն:

-Ի՞նչ համեմատություն կանցկացնեիք հայ եւ օտարազգի կանանց ու աղջիկների միջև:

-Ցավոք սրտի, ամենամեծ եւ երեւացող թերությունն այն է, որ հայ աղջիկներից շատերը չտես են. խոսքս տղամարդու հետ հարաբերությունների մասին է: Երկար տարիներ ապրելով արգելքների մեջ` հիմա արդեն չգիտեն`ինչպես վարվեն ազատության հետ…. Դրա համար էլ կուսաթաղանթ են բերում Հայաստան. ամոթ է:

-Արմանի սիրտն ունի՞ իր տիրուհուն, եթե, իհարկե , գաղտնիք չէ:

-Ունի, բայց ոչ կին-տղամարդ հարաբերությունների առումով…Ունեմ ինձ շատ մոտ եւ հարազատ մի ընկերուհի, ում հետ ինձ զգում եմ լիովին ազատ ու երջանիկ:
Ընդհանրապես մարդկանց շատ դժվարությամբ եմ ինձ մոտ թողնում, լինի դա ե՛ւ սիրային, ե՛ւ սովորական ընկերական շփում: Կյանքս այդպես է դասավորվել. ես մարդկանցից պահանջում եմ ավելին, քան նրանք կարող են կամ պատրաստ են տալ, բայց փոխարենը ինքս տրվում եմ ամբողջությամբ, հենց այդ պատճառով հաճախ հիասթափվում եմ:

-Առաքինի վարք, գեղեցիկ արտաքին, հարուստ ներաշխարհ. կանանց մեջ այս ամենն ի՞նչ հերթականությամբ պետք է լինի, կամ գուցե Ձե՞ր տարբերակն ավելացնեք:

-Ամեն մարդու համար այս հատկանիշները կարող են տարբեր լինել, կարեւորը՝ լինի սեր եւ անկեղծություն, մնացածը կարեւոր չէ:

-Ի՞նչ է սերը Ձեզ համար:

-Սերը չբացահայտված երեւույթ է:

-Կա՞ն Ձեզ համար հավերժական ու մնայուն արժեքներ, եթե այո, ապա թվարկեք, խնդրում եմ….

-Հույս, հավատ, սեր:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10186 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1110 անգամ
20.10.2026
Դիտվել է 290 անգամ
21.10.2026
Դիտվել է 253 անգամ
22.10.2026
Դիտվել է 189 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster