Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ես գիտեմ' ինչքան լավ ամուսին կլինեմ, ինչո՞ւ դրանից օգտվի այլազգի աղջիկ

23.02.2012

Սիրո մասին 300-ից ավել երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանը LN-ի հետ զրույցում անկեղծացավ, որ դեռ լիովին չի բացահայտել՝ ինչ է սերը...

- Ինչպես ասում էր Օսկար Ուայլդը, կանայք միշտ մղում են տղամարդկանց մեծ գործերի, բայց հենց իրենք էլ խանգարում են դրանք իրագործելուն: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

-Մայրս, քույրս, իմ սերերը և առհասարակ իմ կյանքում եղած իգական սեռի բոլոր ներկայացուցիչներն ինձ միշտ ոգեշնչել են և երբեք խոչընդոտ չեն հանդիսացել, նույնիսկ օգնել են: Նրանց տված զարկն այնքան ուժեղ է եղել, որ իմ բոլոր գործերը հասցվել են մինչև վերջ: Կանայք են եղել իմ գրեթե բոլոր երգերի ոգեշնչման աղբյուրը:

-Չկա՞ գոնե մի կին, ով Ձեզ խանգարել է:

-Միանշանակ' ոչ: Չեմ կարող տալ մի կնոջ անուն, ով ինձ երբրեւէ ինչ-որ գործում խանգարած լինի: Ավելի շուտ ես իրենց կարող եմ խանգարել, քան իրենք ինձ (ծիծաղում է-LN):

-Ինչպիսի՞ն է Ավետ Բարսեղյանի պատկերացրած իդեալական կամ իսկական կինը:

-Երբ ավելի երիտասարդ էի, իդեալականացնում էի կողքիս եղած կնոջը ու կանանց ընդհանրապես: Եթե հիմա ասեմ'կողքիս կինը անպայման պետք է լինի շիկահեր կամ սևահեր, սխալ կլինի, որովհետև այդ տարիքից անցել եմ: Ինձ հիմա գերում են կանայք, ովքեր ներդաշնակ են իրենց էությանը: Կարծում եմ' իդեալական կանայք հենց այդ կանայք են, ովքեր ներդաշնակ են իրենց գենի, իրենց տեսակի հետ:

-Ի՞նչ եք կարծում՝ կինը գեղեցիկ ծնվո՞ւմ է, թե՞ դառնում:

-Ինձ թվում է' կանայք գեղեցիկ դառնում են. ծնվում են հմայիչ, ինչ-որ ներքին հմայքով, բայց գեղեցիկ դառնում են: Նրանց գեղեցիկ դարձնում է տղամարդու սերը, նրա կողմից սիրված լինելը: Ընդհանապես թե՛ տղամարդուն, թե՛ կնոջը ոչինչ այնպես չի գեղեցկացնում, ինչպես սիրելու ու սիրված լինելու զգացողությունը:

-Ի՞նչ դեր են ունեցել կանայք Ձեր կյանքում:

-Կանայք իմ կյանքում ունեցել են պահապանի դեր' սկսած մայրիկից, քույրիկից: Կանայք միշտ ուղղորդել են ինձ ու եղել են իմ ոգեշնչման աղբյուրը:

-Ինչպիսի՞ ամուսին կլինի Ավետ Բարսեղյանը: Կենցաղային հարցերում միայն կպահանջե՞ք Ձեր ապագա կնոջից:

-Կարծում եմ' շատ հոգատար կլինեմ կնոջս ու երեխաներիս հանդեպ: Ընդհանրապես կարողանում եմ սիրել, երեսունմեկ տարվա ընթացքում սովորել եմ սիրել ու հոգատար լինել, միայն չվերցնել, նաև տալ, որովհետև եթե կրակի մեջ միակողմանի է «ցախը» նետվում, ապա այդ կրակը շուտ է մարում: Չգիտեմ, գուցե որոշ իրավիճակներում էլ անտանելի լինեմ, բայց միաժամանակ կլինեմ նաև ամուր հենարան կնոջս համար:

-Փաստորեն, Ձեր մայրը միշտ Ձեզ ոգեշնչե՞լ է:

-Ոգեշնչել է ու նաև եղել է իմ ամենամեծ ու սուր քննադատը: Մայրս ինձ մանկուց դաստիարակել է լինել շատ խիստ ու օբյեկտիվ սեփական անձի հանդեպ, և փառք Աստծու, մայրիկիս կողմից մշակված դաստիարակման այդ մեթոդը իմ կյանքի ընթացքում ինձ օգնել ու օգնում է:

-Եղե՞լ է Ձեր կյանքում կին, ում տեսել եք մեկ անգամ ու երկար ժամանակ չեք մոռացել:

-Ո՛չ, մեկ անգամ տեսնելով'ոչ, բայց եղել են կանայք, որոնց հետ քիչ եմ շփվել, ու նրանք, լինելով վառ անհատականություններ, թողել են իրենց հետքը, իսկ մեկ անգամը շատ քիչ է ինձ վրա տպավորություն գործելու համար:

-Ինչո՞ւ է քիչ:

-Որովհետև կանանց պետք է լսեմ, հասկանամ որոշ չափով, որպեսզի նրանք ինչ-որ հետք թողնեն իմ հոգեաշխարհում:

-Կնոջ ո՞ր հատկանիշների առկայությունն է,որ կբացառի նրա' Ձեր կողքին լինելու փաստը:

-Այնքան տարբեր են եղել իմ սերերը, որ ես չեմ կարող ասել' ինչը կբացառեմ: Գալիս է մի պահ, որ դու չես բացառում'ինչը կսիրես, բայց որոշակիորեն տգիտությունը, ինչպես նաև ժողովրդի ասած «քթի ծակ» չունենալը կբացառեմ: Չնայած վախենում եմ ապագան պլանավորել, կարող է այդպիսիք էլ լինեն (ծիծաղում է-LN):

-Հաճա՞խ եք կանանց հաճոյախոսություններ անում:

-Շատ հաճախ և անում եմ ոչ անտեղի. չեղած տեղից դժվարանում եմ, բայց եղածը գերաստիճանի եմ հասցնում, որովհետև մեր աղջիկներն ու կանայք դրա կարիքը շատ ունեն: Մենք հիմա ապրում ենք մի խելահեղ աշխարհում, որտեղ դա էլ է չորանում, իսկ կինը ամեն օր պետք է ստանա իր չափաբաժինը, որպեսզի իր գործն անի շատ ավելի լավ:

-Ձեր մայրիկն իր չափաբաժինը ամեն օր ստանո՞ւմ է:

-Այո՛, անպայման, թեկուզ «մա՛մ, ջան»-ով. «ջան»-ն էլ է հաճոյախոսություն:
Ես իմ հայրիկին կորցրել եմ շատ վաղ ու վախենում եմ' վաղը ինչ կարող է լինել, հետևաբար պետք է հասցնել շատ սեր տալ:

-Ի՞նչ եք կարծում' որն է գեղեցիկ սեռի արվեստը:

-Ամենադժվար ու ամենագեղեցիկ արվեստը կնոջ' նոր կյանք պարգևելու ունակությունն է: Աստված այնպիսի բան է շնորհել կնոջը, որ դրանից առավել որևէ բան դժվար է պատկերացնել:

-Հնարավո՞ր է' Ավետի ընտրյալը լինի օտարազգի:

-Ցանկալի չէ, բայց նորից չեմ բացառում, սա ուղղակի թեորեապես եմ ասում, բայց իմ հոգին, ուղեղն ու բանականությունը կասեն' ինչու: Ես գիտեմ' ինչքան լավ ամուսին կլինեմ, իսկ ինչո՞ւ դրանից օգտվի այլազգի աղջիկ:

-Առողջ ընտանիք ունենալու գրավականը ո՞րն է: Ի՞նչ եք կարծում՝ կնոջ և տղամարդու հավասարությունը նպաստո՞ւմ է դրան:

-Ի սկզբանե կինը առավել է իր գեղեցկությամբ, իր լինելիությամբ. սա պետք է հասկանան թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, ուստի, կանայք չպետք է ավելորդ դաշտերում ձգտեն հավասարության նշան դնել. դա տղամարդուն նյարդայնացնում է:

-Կա՞ն ոլորտներ, որտեղ կանայք ընդգրկված են, բայց կուզենայիք' չլինեին:

-Ո՛չ, չկան: Յուրաքանչյուր ոլորտում, որտեղ մեր կանայք ընդգրկված են, շատ ներդաշնակ են, բայց պետք է փորձեն չկորցնել հունը: Չեմ սիրում «տղամարդ կին» արտահայտությունը, չկա այդպիսի բան: Դա շատ տարօրինակ արտահայտություն է. կա ամուր կին, ով պետք է լինի կանացի: Կանայք կարող են ցանկացած ոլորտում էլ լինել, սակայն հարկավոր է ամենակարևոր դաշտում չթերանալ. լինել մայր, սեր, սիրուհի:

-Պաշտոնը կնոջը կխանգարի՞ ընտանիքում:

-Եթե կինը ինչ-որ պաշտոն է զբաղեցնում, ապա չի նշանակում, որ այն պետք է բերել տուն, այսինքն' տանն էլ լինել հրամայող. այդ պատրանքը պետք է թողնել տղամարդուն, թող նա կարծի' ինքն է որոշումներ կայացնողն ու հրամայողը:

-Ասում են' ամուրի տղամարդիկ ավելի լավ են ճանաչում կանանց, քան ամուսնացածները, այլապես ամուսնացած կլինեին: Համամի՞տ եք:

-Կնոջը լիովին բացահայտելն ու ճանաչելը անհնար է, կնոջը պարզապես պետք է սիրել ու հավատալ, չպետք է փորձել քննել ու հասկանալ:

-Չե՞ք էլ փորձել:

-Փորձել եմ, շատ եմ փորձել, իմ փորձից եմ ասում. դա գործնականում ուղղակի անհնար է:

-Ի՞նչ ունի հայ կինը, որը շատ եք կարևորում ու կուզեիք' մեր կանայք ու աղջիկները չկորցնեն:

-Հայ կինը մեջք է, վանք, մեծ խորհուրդ ունի իր մեջ: Չսպանեն այս ամենը, չդառնան եվրոպական (իրենք շատ խորն են, այդ խորությունը չկորցնեն): Հայ աղջիկները, համենայն դեպս, պարկեշտ են եղել:

-Պարկեշտ են եղե՞լ, իսկ հիմա՞:

-Ըստ իս'մեր աղջիկները շատ են գնում Եվրոպայի, Արևմուտքի ու ընդհանրապես շատ բաների հետևից, այդքան պետք չէ, թող խորանան իրենց գենի մեջ, այդպես շատ ավելի հետաքրքիր կլիեն: Մեր աղջիկները պետք է հասկանան' ինչ մեծ գանձ են ու փորձեն հավատարիմ մնալ իրենց տեսակին:

-Ո՞ւմ է մինչև հիմա փնտրում Ավետ Բարսեղյանը:

-Շատ լավ հարց է' ում եմ փնտրում: Փնտրում եմ իմ կեսին, որովհետև կա մեկ չորրորդ, մեկ երրորդ, ընդհանրապես կապ չունեցող, բայց չկա մեկ երկրորդը: Գուցե պետք չէ փնտրել, մեկ չորրորդով էլ է պետք բավարարվել, բայց ես չեմ բավարարվում, ես փնտրում եմ ուղիղ կեսը, որ վստահ լինեմ'ճիշտ շարունակությունն է: Գուցե դա՞ էլ է պատրանք, գուցե այդպիսի բան չկա՞: Երևի հրաշքի եմ սպասում, իսկ ուղիղ կեսին գտնելը իսկապես հրաշք կլիներ:

                                                                                                               Հարցազրույցը՝  Շողիկ Գալստյանի

Դիտվել է 9585 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1107 անգամ
20.10.2026
Դիտվել է 287 անգամ
21.10.2026
Դիտվել է 250 անգամ
22.10.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster