Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Մազերի գեղեցկության` աստղերի գաղտնիքները

29.12.2012

Հայտնի կանանց մազերն ամենից շատ են հակված վնասվելու` մշտական գունաթափումներն ու քիմիական միջոցները այրում են մազարմատներն ու դառնում լուրջ սպառնալիք արտաքին տեսքին, սակայն նրանցից յուրաքանչյուրն ունի մշտապես անթերի լինելու իր գաղտնիքը:

Սոֆի Լորենն ամեն անգամ մազերը լվանալուց մի քանի ժամ առաջ  դրանց ձիթապտղի յուղ է քսում, որն ունի մազերն ամրացնելու, աճը խթանելու ազդեցություն: Նա նաև օգտագործում է մանկական շամպուններ, որոնք ավելի քիչ քիմիական հիմք ունեն, քան մեծահասակների շամպունները:

Նիկոլ Քիդմանը պարբերաբար մազերը լվանալուց հետո թրջում է դրանք հաղարջի հյութով, ինչը նրա կարմիր գանգուրներին փոխանցում է հագեցած գույն ու փայլ:

Ջենիֆեր Լավ Հյուիտը եփած սուրճով է ամրացնում իր դարչնագույն մազերը: Նա սուրճը տարածում է մազարմատներին հեղուկացրի միջոցով:

Սինդի Քրոուֆորդը պնդում է, որ ունի երկար, ամուր ու թավ մազեր միայն շնորհիվ պարբերական մերսումների: Սուպերմոդելը վստահ է, որ ամեն օր 10 րոպե մերսելով գլխամաշկը, հնարավոր է առատացնել ու ամրացնել մազերը:

Դերասանուհի Կիմ Բեսինջերը լվանում է մազերը միայն հանքային ջրով, որի մեջ չկան աղեր ու կալցիում, որոնք վնասում են մազերը:

Ջենիֆեր Էնիսթոնը հպարտանում է իր մազերով: Նրա մազերի գեղեցկության գաղտնիքը բնական եղանակով չորացումն է: Դերասանուհին աշխատում է հնարավորինս քիչ օգտվել վարսահարդարիչից և ամեն երկու ամիսը մեկ անգամ մի քիչ կտրում է մազերի ծայրերը:

Աիշվարյա Ռայը բնականության կողմնակից է: Նա երբեք չի ներկել իր մազերը, անգամ վարսահարդարման համար նախատեսված նյութերը նա վտանգավոր է համարում և օգտվում է դրանցից միայն նկարահանումների ժամանակ:

Սարա Ջեսիկա Պարկերն առաջիններից էր, ով խոստովանեց, որ լվանում է մազերը ձիերի շամպունով: Հետո շատերը հասկացան այդ շամպունի առավելություններն ու սկսեցին կիրառել մեթոդը:

Գվինետ Պելտրոուն, հղիության  ընթացքում ընդունելով որոշակի վիտամիններ, նկատեց, որ դրանք դրական են ազդում մազերի որակի վրա: Եվ այժմ նա պարբերաբար անցնում է վիտամինների մի նմանատիպ կուրս:

Ջենիֆեր Լոպեսը տնային պայմաններում դիմակներ է պատրաստում մազերի համար: Նրա սիրելի բաղադրատոմսն է բանանի, ավոկադոյի ու ձվի դեղնուցի խառնուրդը:

Կամերոն Դիասն ունի առանց այն էլ բարակ մազեր և դրանք էլ ավելի չվնասելու համար շամպուն օգտագործում  է միայն շաբաթը մեկ անգամ:

Ումա Տուրմանը շաբաթը երկու անգամ մազերը լվանալուց հետո դրանց արմատներին լայմի հյութ է քսում:

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12082 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1258 անգամ
22.07.2026
Դիտվել է 425 անգամ
25.07.2026
Դիտվել է 381 անգամ
24.07.2026
Դիտվել է 316 անգամ
28.07.2026
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster