Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպես նորաձեւ դիմավորել Օձի տարին. խորհուրդներ լեդիներին ոճաբանից

22.12.2012

Սպասվող տոներին անկրկնելի արտաքին տեսք ապահովելն արդեն անցնում է նորաձեւ լեդիների հաճելի մտահոգությունների շարքը: Դե ինչ, LN-ը կօգնի ձեզ կողմնորոշվել՝ խորհրդակցելով լավագույն ոճաբաններից մեկի՝ «Ատեքս» նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանի հետ:

Տիկին Դնոյան, ինչ կանխատեսումներ կան նորաձեւության աշխարհում՝ Օձի տարին դեռ չսկսված: Խանութներում արդեն որոշ տենդնեցներ աչքի են ընկնում՝ կիպ հագուստներ, օձի պրինտ…

Վիշապի տարում շատ նորաձեւ էին տարբեր դաջվածքներով կաշիները, եկող՝ Օձի տարում պետք է որ նույն տրամաբանությունն աշխատի նորաձեւությունում կաշիների հարցում, բայց կարող է լինել նաեւ ճիշտ հակառակը: Այսինքն՝ հաստատ կգտնվեն մարդիկ, որ կհրաժարվեն կաշիներից՝ մեկնաբանելով, որ դա օձին դուր չի գա…Այնպես որ նորաձեւության մեջ կարող է դեր խաղալ անգամ սնահավատությունը:
Մարմնի պլաստիկան այս տարի անպայման կգնահատվի. նորաձեւ կլինեն ընդգրկող շորիկները: Ամենակարեւորը՝ կառուցվածքին համապատասխան շորիկ լինի: Եթե խոսքը երեկոյան զգեստների մասին է, ապա թրենդային են փայլերը, թավիշը, որոնք, սակայն, տեսողականորեն գիրացնում են: Լուծումը ճիշտ ձեւվածք ընտրելն է: Ես՝ որպես ոճաբան, Ամանորին խորհուրդ կտամ կրել նորաձեւություն վերադարձող թավիշը՝ իր հարուստ գույներով՝ մուգ կանաչ, կարմիր, կապույտ: Թավշից կիպ շորիկներ:

Ինչպես երեւում է, դիետաներն էլ են խիստ նորաձեւ դառնում այս սեզոն…

Դիետաները, իհարկե, միշտ նորաձեւ են, եւ գեղեցիկ մարմին ունենալը յուրաքանչյուր կնոջ երազանքն է, իսկ այս տարի այդ գեղեցկությունը պետք է նաեւ ընդգծել: Շարունակելով թրենդներից խոսել՝ ասեմ, որ ակտուալ է դառնում նաեւ փայլուն դեկորը: Նորաձեւության լեզվում դա բարոկկո ոճն է: Ի դեպ, կարելի է միացնել մի քանի տենդենց, օրինակ՝ թավիշն ու փայլուն դեկորը: Հատկապես երիտասարդներին խորհուրդ կտամ օգտագործել թեփուկանման փայլեր, որոնք եւս կխորհրդանշեն Օձի տարին: Նման թեփուկներով կտորը հեռվից թողնում է օձի կաշվի տպավորություն:
Շատ ակտուալ է մորթին՝ հատկապես փոքր դետալներում եւ ներկված՝ օձիքի տեսքով, թեւնոց կամ որպես թիկնոց: Բայց դարձյալ սնահավատներն այս հարցում կտատանվեն. չէ որ օձերը շատ են սիրում փոքրիկ փամփլիկների … Չի բացառվում՝ նա մորթի տեսնելիս կուլ տա, ինչպես նապաստակի կամ մկնիկի :)

Նորաձեւ է մազերը գլխաշորով կամ աբադոկներով հավաքելը: Եթե դա Ձեր նախասիրած տարբերակը չէ, ամեն դեպքում իմացեք՝ Օձի տարում նախընտրելի են լինելու հավաքած մազերը, սակայն այնպիսի սանրվածքները, որոնք կպարունակեն ալիքի մաս…Կամ, ասենք, եթե կարճ կտրվածք է, ապա՝ ալիքաձեւ առաջամասով: Հատկապես ամռանը շատ ակտուալ կլինեն հյուսերը: Դրանք մոդայիկ են նաեւ երեկոյան սանրվածքներում, բայց շատ խիստ ոճի մեջ՝ հատիկ-հատիկ հավաքած մազերով. օձը սիրում է կարգուկանոն, կազմակերպվածություն: Սա խուճուճիկ մազերի տարի է. ամեն ալիքաձեւ բան սիրված է տարվա խորհրդանիշի կողմից:

Իսկ զարդե՞րը:

Նոր տավա տոնական գիշերը խորհուրդ չէի տա կրել բիժուտերիա. թող փոքրիկ զարդ լինի, բայց թանկարժեք: Օձը սիրում է թանկարժեք քարեր, ազնիվ մետաղներ: Բացի այդ, բիժուտերիան համադրել թանկ կտորների հետ այնքան էլ ճիշտ չէ, իսկ այս տարի նորաձեւ է հենց թանկարժեք կտորեղենը: Ինձ արդեն հանդիպում են նաեւ օձաձեւ զարդեր, որոնք, կարծում եմ, ողջ տարին մեծ պահանջարկ կունենան:

Կոշիկներն ու պայուսա՞կը:

Օձի կաշվի սիրահարների եւ, իհարկե, այդ հնարավորությունն ունեցողների համար, մեծ պահանջարկ կվայելեն օձի կաշվից կոշիկներն ու պայուսակները: Փոքրիկ, փայլուն կլատչերի սիրահարները կարող են ուրախանալ. դրանք հատկապես հիմա երեկոյան հագուկապի զարդն են ուղղակի: Պարտադիր չէ' կոշիկներն ու կլատչը համադրել գույնով, բայց ուշադրություն դարձրեք, որ դրանք երկուսն էլ նույն կամ մոտ կտորներից լինեն:

Համոզված եմ՝ շատերը շուտով կսկսեն կրել օձի պրինտ: Բայց ինչպես կենդանական ցանկացած պրինտի դեպքում, դժվար է համադրել, քիչ չեն հանդիպում չհաջողված օրինակներ… Ինչ խորհուրդ կտաք:

Այո, իսկապես կարելի է հասնել անգամ գռեհկության: Կանայք կենդանական պրինտ կրելիս պետք է անպայման հաշվի առնեն, որ դա ագրեսիվություն է հաղորդում կերպարին: Ինչ վերաբերում է համադրությանը, ապա պետք է խուսափել չարաշահումներից: Հիմնականում նման պրինտ կրելու դեպքում ավելորդ են դառնում զարդերը: Եթե սիրում եք հովազի կամ օձի պրինտ, գերադասելի է՝ այդպիսին լինի միայն կոշիկը կամ պայուսակը, գոտին:

Շատ կանանց կհետաքրքրի տան ամանորյա հարդարանքը: Որպես ոճաբան, ինչ խորհուրդ կտաք Օձի տարվա համար:

Ստանդարտ, ավանդական մոտեցումներն ընդունելի են, բայց ինչպես ավանդապահ օձն է անսպասելի կաշին փոխում, այնպես էլ ինչ-որ յուրահատուկ դեկոր կարելի է ներմուծել… Ցանկալի է սեփական ձեռքերով գեղեցիկ անկյուն պատրաստել. նորովի մոտեցումը հոգեբանորեն ձեզ կտրամադրի նոր հեռանկարների:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 14794 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1258 անգամ
22.07.2026
Դիտվել է 425 անգամ
25.07.2026
Դիտվել է 381 անգամ
24.07.2026
Դիտվել է 316 անգամ
28.07.2026
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster