Կա թյուր կարծիք, թե լինել մենակ նշանակում է լինել միայնության մեջ: Իրականում անգամ հազարավոր տղամարդկանցով շրջապատված հնարավոր է միայնության զգացում ունենալ: Այս խնդիրը արդիական է միայն այն պահին, երբ դրվում է այս կերպ` արդյոք կարողանում ենք լինել մենակ, բայց ուժեղ անհատ՝ անկախ կողքին հակառակ սեռի ներկայությունից:
Մշտապես պետք է կարողանալ անհատականություն լինել, իսկ դա այնքան էլ հեշտ հարց չէ ու պահանջում է համալիր մոտեցում:
Օգնեք ընկերուհիներին: Չկայացվածության առաջին արտահայտություններից մեկը դիմացինի հաջողություններից թևաթափվելը կամ նրա անհաջողությունից թաքուն ուրախանալն է: Ինքնազատագրամն պրոցեսը սկսեք շրջապատի կանանց հանդեպ լավ վերաբերմունքի ստեղծումից, ձգտեք և մի օր իրոք կսկսեք անկեղծ ուրախանալ ընկերուհիների հաջողությունների համար:
Թույլ մի տվեք, որ «ոչինչները» նյարդայնացնեն: Ուղղակի հեռու մնացեք անտակտներից, ովքեր շարունակ սեփական քիթը ուրիշի գործերի մեջ են մտցնում: Նրանք պարբերաբար կարող են Ձեզ հիմար հարցեր տալ, բայց երկար մտածեք նախքան սկանդալ սարքելը: Չէ որ դուք դրանից վեր եք:
Վարեք գործնական, ակտիվ կյանք:Մշտապես բազմաթիվ գործեր պլանավորեք, մի նստեք պարապ, հանդիպեք տարբեր մարդկանց հետ, սիրեք Ձեր աշխատանքը, անգամ տեղ մի թողեք Ձեր կյանքում տղամարդու համար, որի ուսին կարելի է հենվել:
Անկախ եղեք ինչպես էմոցիոնալ, այնպես էլ ֆինանսական իմաստով: Այն ընդունված կարծիքը, թե կինն ու բիզնեսը հեռու են իրարից և կինը չպետք է ավելի շատ գումար աշխատի, քան տղամարդը, ծիծաղելի է: Աշխատեք և ձեռք բերեք Ձեր ազատությունը: Էմոցիոնալ իմաստով ևս կա մի աբսուրդ կարծիք, թե իբր զույգը պետք է միմյանց լրացնի: Դուք ի ՞նչ է` կիսա ՞տ եք: Ճիշտ կլինի փորձել կառուցել հավասարը-հավասարին հարաբերություններ:
Կտրուկ եղեք: Երբեք մի կողմ մի դրեք սեփական զգացմունքները ուրիշներին հաճույք պատճառելու համար: Դա ոչ միայն դեպրեսիայի կհասցնի Ձեզ, այլև կճնշի Ձեր ներքին Ես-ը: Միշտ կոնկրետ ու հստակ ձևակերպեք Ձեր էմոցիաներն ու զգացմունքները մարդկանց նկատմամբ, բայց, իհարկե, մի անցեք թույլատրելիի սահմանն ու մի վիրավորեք:
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42 68 տարեկան հասակում Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։