Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ջուսի «սիրահարվելիքը» փչացել է

28.11.2012

LN-ի հյուրասրահում է երգչուհի Ջուսը:

-Դու վերադարձար Հայաստան մի շրջանում, երբ մարդիկ բոլորովին պատրաստ չէին ընկալելու քո խենթությունները, արտասովոր պահվածքը: Ինչպե՞ս կարողացար պայքարել դրա դեմ, և արդյո՞ք դա կարելի է հեղափոխություն անվանել:

-Այո, դա իսկապես հեղափոխություն էր: Շատ բաներ առաջին անգամ արել եմ ես: Առաջին անգամ ես եմ էլեկտրո հաուս ոճում երգել հայերեն, վարտիկով ու կորսետով դուրս եկել բեմ, չնայած ասում են, որ ինձնից առաջ Շպրօտն էլ է դուրս եկել վարտիկով բեմ, բայց չեմ տեսել, չգիտեմ: Առաջին անգամ ձայնասկավառակ եմ թողարկել`«kix », որի դիզայնը  զուգարանի  թղթով էր, մեջն էլ չուպաչուփս:

-Անդրադառնալով Շպրօտին…  Այ իր ստեղծագործական ոչ այդքան հաջողված ուղին Հայաստանում քեզ չի՞ հիասթափեցնում:

-Չէ, ինչո՞ւ: Չգիտեմ ես իր պատմությունը, թե ինչու հեռացավ, բայց կարծում եմ՝ սխալ արեց, որ գնաց, քանի որ կարելի էր շարունակել ավելի հետաքրքիր բաներ անել հենց Հայաստանում: Բայց հնարավոր է՝ էլի գա, չէ՞:  Չեմ կարծում, որ կարելի է պայքար կոչել այն, ինչ ես անում եմ, բայց դա այն է, ինչ ուզում եմ ու այնքան վստահ եմ անում այդ ամենը, որ դա ընկալվում է: Ես չեմ վախենում, որ կասեն, թե վա˜յ, ինչ վատն է, կամ վա˜յ, ինչ լավն է: Եթե խոսում են արտիստի մասին, ուրեմն նա հետաքրքիր է: Լավ, թե վատ, նշանակություն չունի, կարևորը` խոսեն:

-Իսկ հիմա, ըստ քեզ, ինչպե՞ս են մարդիկ ընդունում քեզ:

-Շատ լավ: Շատ ավելի շատ երկրպագուներ ունեմ, քան առաջ: Ինձնից միշտ նորություններ են սպասում, ոչ ստանդարտ նորություններ: Եթե ես դուրս գամ  սովորական ոճի մեջ, ինչպես մեծ մասը՝ հասարակ շորով, գլամուրային, հաստատ ինձ հետաքրքրությամբ չեն սպասի: Դրա համար էլ ես աշխատում եմ միշտ հետաքրքիր բաներով աչքի ընկնել, որ իրենք շոկի մեջ ընկնեն, զարմանան:

-Չնայած նրան, որ բոլորը Ջուսին առանց բարդույթների, անամոթ ու սանձարձակ են համարում, այնուամենայնիվ յուրաքանչյուրս էլ ունենք մեր բարդույթները: Որո՞նք են քոները:

-Հաստատ: Օրինակ, երբ սկսում են ծիծաղել, մի տեսակ «մանթրաժ» եմ ընկնում, բայց ցույց չեմ տալիս: Ես կարողանում եմ թաքցնել բարդույթներս: Բեմ դուրս գալուց առաջ շատ եմ կոմպլեքսավորվում, բայց ոչ ոք չի էլ կռահում այդ մասին, որովհետև էնպես եմ բեմ դուրս գալիս, որ…

-Կա՞ մի սահման ազատության, որից այն կողմ չես անցնի:

-Լրիվ չեմ մերկանա: Անգամ շատ մեծ գումարի դեպքում լրիվ չեմ մերկանա: Կիսամերկ` այո: Մարիխուաննա չեմ ծխի բեմում…

-Քեզ հաճախ համեմատում են Լեդի Գագայի հետ: Ինքդ նմանություններ գտնո՞ւմ ես: Եվ արդյո՞ք փորձում ես նմանակել:

-Ужас! (Ահավոր է-խմբ.) Զզվում եմ, որ ինձ նմանեցնում են իրեն: Ոչ make-up-ը (դիմահարդարումը-խմբ.), ոչ երգերի ոճը, ոչ արտաքինը, ոչ մի բանը նման չէ:  Ընդհանրապես նմանություն չեմ գտնում մեր միջև:  Սկզբում սիրում էի իրեն, բայց հիմա` ոչ: Լեդի Գագան սկսել է բեմում մարիխուաննա ծխել, որին ես շատ դեմ եմ, սկսել է անել բաներ, որոնք էլ հետաքրքիր չեն: Չի կարելի, լինելով համաշխարհային աստղ,  պրոպագանդել մարիխուաննան, որ միլիոնավոր երկրպագուներ կսկսեն նույնը անել: Ինքը նաև իլիումինատների ներկայացուցիչ է, որը ինձ ընդհանրապես դուր չի գալիս:

 

-Իսկապես, թվում է , թե այլևս հնարավոր չէ մարդկանց զարմացնել, բայց արի ու տես, որ մարդիկ ամեն անգամ զարմանում են քո նոր կերպարներից, ազատ պահվածքից: Կանխամտածվա՞ծ են  քո շուրջ սկանդալները:

-Չէ, ինքնըստինքյան է ստացվում: Չեմ մտածում, թե ինչ անել, ուղղակի ստացվում է այդպես: Իմ ամեն մի քայլը շատ վառ է ընկալվում: Դեռ փոքրուց է այդպես եղել: Ուրիշները նույն բանն անեին, հաստատ աչքի չէր ընկնի:

-Փաստորեն, Ջուսը դեռ փոքրուց է տարբերվել իր էքսցենտրիկ պահվածքով:

-Այո,այո: Օրինակ, բոլորը դպրոցում հագնում էին դպրոցական համազգեստ` սև կիսաշրջազգեստ, սպիտակ վերնաշապիկ, իսկ ես հագնում էի կարճ, տուփանման կիսաշրջազգեստ, մոդայիկ էին նաև գոտիները, որոնց հենց վրան նաև պայուսակ էր, դա էի կրում, շղթաներ, չգիտեմ էլ ինչ ասես: Հետաքրքիր է, որ բոլորը ձեռքին էին ժամացույց կապում, իսկ ես՝ ոտքին: Միշտ արել եմ այն, ինչ ոչ ոք չէր անում:  Ու եթե դասերից փախչում էինք, միշտ բոլորը առաջին հերթին ինձ էին կասկածում, բայց ես իսկապես մեղք չունեի, ես չէի կազմակերպում:

-Ինչո՞ւ  և ինչպե՞ս Յանինան դարձավ Ջուս:

-Մոսկվայում ընկերներս սկսեցին այդպես դիմել ինձ, քանի որ իրենց` ռուսներին, արտաքինս էկզոտիկ էր թվում` երկար, խուճուճ մազեր, դիմագծերս էին երևի այդպիսին թվում: Հետո այն դարձավ նաև բեմական անունս: Երբ իմ պրոդյուսերի` Էնթոնի Հայսքամփի  հետ սկսեցինք աշխատել առաջին սինգլիս վրա`« LOVER», նկարահանել տեսահոլովակ Ամստերդամում, նա ասաց, որ անձնագրի մեջ անպայման պետք է Ջուս լինի անունս, քանի որ Հոլանդիայում կա ռադիո այդ անունով, իսկ Ճապոնիայում էլ բենդ կա «Ջուս»: Եթե առանց անձնագրի հանդիսանայի որպես Ջուս, կստացվեր,թե օգտագործում եմ իրենց անունը, դատական գործ կսկսվեր: Դրա համար անձնագրով էլ դարձա Ջուս:

-Մի մեծ զանգված այդպես էլ չընդունեց քո ազատությունը, չի՞ խանգարում այն քեզ ինտեգրվել հայկական միջավայր:

-Մեծ չէ, բայց կան իհարկե: Չկա այնպիսի արտիստ, որ բոլորի կողմից սիրվի:

-Ի՞նչ արձագանքներ ես լսում քո մասին: Ամենասկանդալայինները…

-Երբեմն կայքերի այն նյութերի տակ, որոնք իմ մասին են, մեկնաբանություն են թողնում,թե իբր «սրանից ինչ երգչուհի», «որտեղից եկել ա, թող հետ գնա»:Բայց չգիտեն, որ ես բնիկ երևանցի եմ, ուղղակի 9 տարի Մոսկվայում եմ ապրել: Կամ որ ասում են, թե «թող երգել իմանա, հետո երգի»: Կարևորը` չեն ասում, որ «ման եկող ա», երևի թե այն պատճառով, որ չեն կարող ոչ մի բան գտնել: Ասում են`« այ չնթռլո»: Այս խոսակցությւոնները, մեկնաբանությունները համ ուրախացնում են, որ այնուամենայնիվ խոսում են իմ մասին, բայց մյուս կողմից էլ դրանք զուտ նախանձ են արտահայտում, չկայացած մարդու գրառումներ են, որովհետև երբ մարդը կայացած է, ինչքան էլ չսիրի ինչ-որ մեկին, կարիք չունի այդ մասին գրելու, ինչպես օրինակ ես:  Ուրախացնում են ինձ այն մեկնաբանությունները, որոնցից հասկանում եմ՝ մարդիկ սիրով լսում են երգերս, գնահատում այն, ինչ անում եմ:

-Լսե՞լ ես այն մասին, թե իբր Ջուսը տրանսվեստիտ է:

-Վայ, այո (ծիծաղում է-LN): Վերջերս մի հատ տղա եմ հանդիպել նույնիսկ, որ ասաց. «Վայ, ես գիտեմ, թե Դուք տղա եք»: Վերջն էր: Փաստորեն, այդպիսի մարդիկ կան, որ գիտեն, թե ես տղա եմ:

-Շատերի կարծիքով, քո ձայնային տվյալները ներում են այնքան, որ դու չզբաղվես սև PR-ով կամ արտասովոր հագնվելով և պահվածքով ուշադրություն գրավես: Դու ի՞նչ կարծիքի ես այս մասին:

-Այո, իսկապես ասում են: Եթե ես հագնվեի շատ հասրակ, պահվածքս լիներ ստանդարտ, հետաքրքիր չէր լինի, ուղղակի ձայն լսելը հիմա հետաքրքիր չէ, բոլորն էլ երգում են, ու շատերի մոտ շատ լավ է դա ստացվում: Մարդիկ ուզում են շոու, ուզում են էմոցիա ոչ միայն երգից, այլև քեզնից, քո ցուցադրությունից: Մարդկանց նաև թեմա է պետք խոսելու համար: Պուգաչովան միշտ ասում է, որ կարևորը՝ մարդիկ խոսեն` անկախ նրանից` լավ, թե վատ:

-Չի՞ խանգարում այն հանգամանքը, որ Ջուսի անձնական կյանքը բոլորի համար բաց է:

-Չէ, որովհետև ես չունեմ անձնական կյանք: Դրա համար էլ թող բաց լինի: Հենց կլինի անձնական կյանք, միանգամից ամեն ինչ կփակվի:

-Բազմիցս նշել ես, որ տարիներ շարունակ կողքիդ տղամարդ չի եղել: Չի՞ հայտնվել արդյոք այն միակը, որին երկար տարիներ է, ինչ սպասում ես:

-Չէ, դեռ ոչ: Ոչ ոք դուրս չի գալիս: Ես շատ բծախնդիր եմ: Պետք է լինի այնպիսինը, ինչպիսին ես եմ ուզում: Չեմ գնա զոհողությունների, կարող է փոխհամաձայնության գամ, բայց բեմից գնալ, երկար զգեստներ հագնել միայն նրա համար, որ ինքն ինձ սիրի, ոչ, չեմ անի:

-Իսկ հաճա՞խ է սիրահարվում Ջուսը:

Չէ˜(ափսոսանքով-LN): Ընդհանրապես վերջին 10 տարիներին չկա նման բան: Արդեն ես եմ ջղայնանում, որ չկա: Փակվել է, փչացավ սիրահարվելիքս (ծիծաղում է-LN): Չկա այն մեկը, որին սիրահարվեմ: Երևի շատ  խելացի եմ դարձել, որ ամեն ինչ ճիշտ եմ գնահատում: Իդեալիստ եմ: Ինքը պետք է լինի այսպես, այսպես ու վերջ:

-Իսկ ո՞րն է քո պատկերացրած իդեալական տղամարդը:

-Արտաքինից սկսեմ: Պետք է լինի շիկահեր, կապուտաչյա, հասակը` 1.85-ից սկսած, սպորտային կառուցվածքով,  մկանուտ լինի: Հենց փոր եմ տեսնում, հիասթափվում եմ միանգամից:  Չպետք է լինի էգոիստ, պետք է հարուստ լինի, առատաձեռն, միասեր, չդավաճանող: Պետք է սիրի անակնկալներ մատուցել, զարմացնի ինձ: Պետք է այնպիսի տղամարդ լինի, որ ես ինձ թագուհի զգամ իր կողքին:

-Իսկ երբևէ հանդիպե՞լ ես այդպիսի տղամարդու:

-Չէ, այդպիսի չէ: Բայց եղել է, որ սիրահարվել եմ: Ռուս տղամարդ էր ու իսկապես լավագույնն էր: Մինչև հիմա չեմ գտել այդպիսի մեկին: Ուներ իհարկե թերություններ, բայց իդեալին մոտ էր: Ընդհանրապես հարուստ չէր, մի քիչ ժլատ էր, բայց ընդհանուր լավն էր շատ: Բոլորն ասում են, որ չեմ գտնի: Դե չեմ գտնի, ուրեմն մենակ կմնամ: Ես ու իմ բեմը, էդպես:

-Հաճախ է պատահում, երբ հաջողակ կանայք մնում են միայնակ…

-Այո, իսկապես, հաջողակ և գեղեցիկ կանայք հաճախ միայնակ էլ մնում են: Չեմ վախենում, ուղղակի կարելի է պայմանագրով երեխա ունենալ այդ ժամանակ ու վերջ: Այսինքն` պահանջվելու է միայն իր սերմը, իսկ երեխայի վրա ոչ մի իրավունք կամ պարտականություն չի ունենալու:

-Եթե քեզ երեք բառով բնորոշես, ապա….

-Խենթ, էմոցիոնալ և վառ, խարիզմատիկ:

-Մի անգամ նշել ես, որ մեր շոու բիզնեսում բամբասանքը, ձևականությունը անպակաս են: Այնուամենայնիվ, ունե՞ս ընկերներ շոու բիզնեսից: Եվ առհասարակ ի՞նչ չափանիշերով ես քեզ ընկերներ ընտրում:

-Հաստատ անպակաս է: Ունեմ միայն ծանոթներ, ոչ թե ընկերներ: Միայն «Բարև, ո՞նց ես»: Գուժի հետ եմ հիմա շատ մոտ, ում հետ աշխատում եմ: Ես չունեմ շատ ընկերներ: Եթե մի քանիսն էլ ունեմ, ապա միայն տղաներ են: Աղջիկ ընկերներ շատ մոտ չունեմ: Ուղղակի չպետք է նախանձեն և պետք է լինեն մի քիչ խենթ ինձ նման, ստեղծագործող:

-Բոլորը բողոքում են շոու բիզնեսի ներկայիս վիճակից, բայց ոչ ոք կարծես չի  նպաստում դրա վերացմանը: Ի՞նչը քեզ դուր չի գալիս և ի՞նչ միջոցներ կառաջակեիր  այն շտկելու համար:

-Լավ պրոդյուսերների պակաս կա, երգիչները չեն կարողանում գումար աշխատել: CD-ներով այլևս անհնար է գումար աշխատել, չկան համերգներ, դրա համար երգիչները երգում են ակումբներում 10 կամ լավագույն դեպքում 20 հազարով: Դա շատ վատ է: Ճանաչված երգիչը, որ ամեն տեղ ներկայանում է որպես շոու բիզնեսի բավականին մեծ ճանաչում ունեցող ներկայացուցիչ, կարող է ակումբում ելույթ ունենալ ընդամենը 3000 դրամով: Սխալ է, շատ սխալ: Սա շոու բիզնես չէ: Հարցազրույցները, ֆոտոսեսիաները ամբողջ աշխարհում վճարվում են, իսկ մեզ մոտ անվճար է, «ընկերական» այսպես ասված:  Օրինակ՝ մեկն ինձ առաջարկում էր կիսամերկ ֆոտոշարք անել: Երբ հարցրի՝ ինչքան գումարով, զարմացավ, բողոքեց, թե դա անվճար է: Ես էլ ասացի. «Յա, բա հանվեմ ու ձրի՞, որ, ասենք, Ձեր PR-ը լինի՞»:   Եղած քիչ համերգներին էլ այն արտիստները, որոնց իսկապես ուզում են մարդիկ տեսնել, կարող են չլինել, որովհետև գործում է խնամի, ծանոթ, բարեկամ, սիրուհի կապը:  Մենք գնալով ետ ենք շարժվում` արաբական, թուրքական, ադրբեջանական երաժշտություն ենք մատուցում, որ հայերեն բառերը հանես, հաստատ ադրբեջանական երաժշտություն է մնալու: Ահավոր է:

-Որո՞նք են քո «կիքսերը»:

-Շատ ունեմ: Նյարդային եմ ես, էմոցիոնալ: Դեմքիս ամեն ինչ երևում  է, ուզում եմ թաքցնեմ, բայց երևում է: Օրինակ՝ երբ մեկին չեմ սիրում, անպայման երևում է:

-Ասում են, որ շոու բիզնեսում առաջ են գնում միայն նրանք, ովքեր հարուստ հովանավորներ ունեն: Ունե՞ս դու այդպիսի մեկը: Եթե ոչ, այդ դեպքում հիմնական եկամուտը…

-Ես վառ օրինակ եմ, երևի թե Հայաստանում միակն եմ, որ ոչ մի կոպեկով առաջ չի գնացել: Ինձ վերցրին «Երբ պարում են աստղերը» նախագիծ պարզապես համակրելով: Ես նկարահանում եմ տեսահոլովակներ այսպես. ես իրենց գովազդ եմ անում, իրենք ինձ տեսահոլովակ են տալիս: Վերջերս շատ լավ ռեժիսոր եմ գտել, որ միայն ինձ համար է աշխատում, շուտով կտեսնեք իր պատրաստած տեսահոլովակը նաև ինձ համար: Կայքն ինձ նվիրեցին: Իմ եկամուտը համերգներից, որոնք հիմա չկան, պատվերներից  է կորպորատիվ: Իսկ հիմնականում ակումբն է եկամուտի աղբյուրը: Իսկ հարուստ սիրած չունենք, չենք էլ ունեցել:

-Ի՞նչ ես կարծում, կին լինելու համար առաջին հերթին ի՞նչ է հարկավոր, ի՞նչ հատկանիշներ պետք   է ունենալ:

-Շատ լավ տղամարդ, ով գլխի վրա կպահի կնոջը: Բայց միևնույն է, ինչպես ասում է Ալեգրովան, պետք չէ հույս դնել տղամարդու վրա: Կինը պետք է հույսն իր վրա դնի, ունենա իր գործը:

-Հանդիսատեսը քեզ տեսել է հարսի շորով, հայկական տարազով, կիսամերկ,էլ ի՞նչ անակնկալներ ես պատրաստել:

-Դեկտեմբերին իմ նոր կայքում կլինի մեծ անակնկալ, որ դեռ ոչ ոք նախկինում չի արել:

-Ինչո՞վ ես այժմ զբաղվում և ի՞նչ նորություններ կներկայացնես երկրպագուներիդ:

-Մի քանի օր առաջ բացվեց իմ պաշտոնական կայքը, որը լավագույնն է Հայաստանում: Այն թարմացվելու է ամեն օր, միշտ հետաքրքիր բաներ են լինելու: Հունվարին սպասվում է Go տեսահոլովակը. ռումբա ոճի երաժշտություն է, ես երբեք այդ ոճում չեմ երգել: Գուժն է գրել երգը: Տեսահոլովակում բոլորովին նոր կերպարում եմ լինելու, կարծում եմ շատ կհավանեն և երգը, և տեսահոլովակը: Մարտին սպասվում է punk ոճի տեսահոլովակ իմ հեղինակային երգի հիման վրա: Մի խոսքով` առաջիկայում կլինեն մի քանի շատ հետաքրքիր նորություններ, անակնկալներ իմ երկրպագուների համար, սպասեք…

 

Հարցազրույցը` Նելլի Ղարիբյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11244 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 631 անգամ
12.04.2024
Դիտվել է 259 անգամ
16.04.2024
Դիտվել է 193 անգամ
17.04.2024
Դիտվել է 144 անգամ
18.04.2024
Դիտվել է 81 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster