Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

«Տղամարդու հղիություն» կամ Կուվադի համախտանիշ

 

23.11.2012

Բժշկական բառարաններում Կուվադի ախտանիշը բացատրվում է իբրև կարեկցական հիվանդություն, որի ընթացքում հղի կնոջ ամուսինը տանում է այն նույն զգացողությունները, որ առկա են կնոջ մոտ: Այս հիվանդությունն ունի առավելապես հոգեբանական արմատներ, կարող է դառնալ որովայնի շրջանում ուժեղ ցավերի, մարսողական համակարգի խանգարումների, անքնության պատճառ:

Ինչպես LN-ի հետ զրույցում նշեց  ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, Կուվադի համախտանիշը  հղի կին ունեցող տղամարդկանց հոգեկան բնույթի խանգարում է: Այն ուղեկցվում է նույն նշաններով, որոնք առկա են կնոջ մոտ հղիության ընթացքում. «Այս հիվանդությամբ տառապող տղամարդիկ դառնում են զգայուն, դեպրեսիվ, բծախնդիր, քմահաճ: Հետաքրքիր է, որ նրանց դեպրեսիվությունն ու պահանջկոտությունը հաճախ գերազանցում են հղի կնոջ նույնատիպ վարքը»:

Կուվադի համախտանիշը շատ բժիշկներ հաճախ շփոթում են այլ հիվանդությունների հետ և հիվանդ տղամարդկանց ուղարկում ինֆեկցիոն կամ վիրաբուժական բաժանմունքներ, քանի որ առաջինը, որ հնարավոր է մտածել, տեսնելով որովայնի շրջանում նմանատիպ ցավերով տղամարդուն, թունավորումն է կամ էլ ինֆեկցիոն որևէ հիվանդությունը: Իրականում Վրեժ Շահրամանյանը, ով իր պրակտիկայի ընթացքում հանդիպել է նման խնդրով երկու տղամարդկանց, փաստում է, որ Կուվադի համախտանիշը գրեթե կապված չէ տղամարդու անատոմիական-կենսաբանական խնդիրների հետ. «Նման համախտանիշի հիմքում ընկած է ենթագիտակցական  անհանգստությունը կնոջ և ապագա երեխայի կյանքի համար: Բայց չի կարելի պնդել, թե Կուվադի համախտանիշով տառապող տղամարդը պարտադիր նման վիճակում է հայտնվել մեծ սիրուց, չի կարելի ասել նաև, որ, եթե տղամարդը կնոջ հղիության ընթացքում չի տանում այդ «կոնտրհղիությունը», ուրեմն չի սիրում կնոջը: Կուվադի համախտանիշը նաև կարող է կապված լինել տղամարդու` կնոջ առաջ ունեցած մեղքի զգացման հետ»:

Շատ հոգեբաններ պնդում են, որ Կուվադի համախտանիշով են տառապում այն տղամարդիկ, ովքեր մանկությունն անցկացրել են բացարձակ մայրիշխան ընտանիքում: Վրեժ Շահրամանյանը հավելում է. «Այնպիսի ընտանիքներում, որտեղ մայրիշխանությունը բացարձակ է, տղաները մեծանում են նույնատիպ մտակաղապարով ու հաճախ ամուսնանում են տեսակով իրենց մորը հիշեցնող` իշխանատենչ կանանց հետ, ունենում են չկայացվածության և անլիարժեքության բարդույթ, ինչը ևս կարող է նման համախտանիշի պատճառ դառնալ»:

Այսօր հատկապես արևմտյան երկրներում շատ տարածված է ծննդաբերության պրոցեսին հոր ներկայությունն ապահովելը: Դա ասես լրացուցիչ ուժ է տալիս կնոջը: Դեռ հնում որոշ «կախարդուհիներ» պնդում էին, որ հնարավոր է ծննդաբերության ժամանակ կնոջ ցավերի մի մասը «տրամադրել» նրա ամուսնուն: Դժվար է ասել` արդյոք թեթևացնու՞մ է ծննդաբերող կնոջ վիճակն այն, որ իր ամուսինը ևս ռեալ ցավ է ապրում, բայց փաստ է, որ Կուվադի համախտանիշով տառապող տղամարդիկ չեն հանգստանում այնքան ժամանակ, քանի դեռ չեն իմանում, որ իրենց կնոջ ծննդաբերությունը բարեհաջող է ավարտվել: Որոշ հիվանդների մոտ անգամ ցավերն են ուժեղանում կանանց ծննդաբերության պրոցեսի ընթացքում:

Հարց է առաջանում`իսկ ինչպե՞ս պայքարել այս հիվանդության դեմ: Վրեժ Շահրամանյանը կարծում է, որ խնդիրը «գլխում է», ուստի և հենց այնտեղից պետք է սկսել բուժումը. «Հանել ներքին լարվածությունը. սա ամենակարևորն է: Նման ախտանիշով տառապող տղամարդը պետք է հստակ գիտակցի, որ մի կողմից իր հիվանդությունը դրական է, քանի որ ինքը կիսում է սիրելիի ցավը: Այս գիտակցումը շատ կօգնի հաղթահարել սթրեսը: Կուվադի համախտանիշով տղամարդկանց պետք է հանգստացնող դեղամիջոցներ նշանակել և զուգահեռ անցկացնել հոգեթերապիայի կուրսեր»:

Լարա Առաքելյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 8129 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 853 անգամ
23.04.2024
Դիտվել է 233 անգամ
25.04.2024
Դիտվել է 202 անգամ
26.04.2024
Դիտվել է 166 անգամ
27.04.2024
Դիտվել է 128 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster