Վիտամին C-ն կօգնի հանճարեղ երեխա ծնել
19.11.2012
Կոպենհագենի համալսարանի մասնագետները հետազոտել են հղի կնոջ օրգանիզմն ու հասկացել, թե որ նյութի պակասությունը կարող է վատ ազդել երեխայի ուղեղի զարգացման վրա:
Փորձաքննության արդյունքների համաձայն' վիտամին C-ն այն կարևոր վիտամիններից է, որոնք անհրաժեշտ են հղի կնոջը: Դրա պակասության հասցրած վնասը հնարավոր չէ ուղղել անգամ այն դեպքում, երբ երեխան ծնունդից հետո ստանում է վիտամին C-ի անհրաժեշտ չափաբաժինը:
Հաստատված է, որ այն երեխաները, ովքեր չեն ստացել վիտամին C-ի անհրաժեշտ չափաբաժինը, գնտվելով մոր արգանդում, ենթարկվում են վատ հիշողություն ունենալու շուտ չկողմնորոշվելու և կենտրոնանալ չկարողանալու վտանգին:
Երեխայի ուղեղի զարգացման վրա ազդում է յուրաքանչյուր մթերք, որ օգտագործվում է մոր կողմից հղիության շրջանում: Հղիներին խորհուրդ չի տրվում ուտել հատկապես չիփսեր, թխվածքներ և սուրճ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3802 անգամ
|