Հայաստանը ներկայացնող 16-ամյա օդային մարմնամարզուհի Հասմիկ Մանուչարյանն արժանացել է Մանկական եւ երիտասարդական կրկեսային կոլեկտիվների, դպրոցների եւ կատարողների «Կրկեսային ապագա» VI միջազգային փառատոնի «Հանդիսատեսների համակրանք» հատուկ մրցանակին: Փառատոնում, որն անց է կացվել նոյեմբերի 4-ին, Լուգանսկում (Ուկրաինա), հայ մարմնամարզուհին հանդես է եկել «Օդային ռապսոդիա» համարով:
Երեւանի պետկրկեսից հայտնում են, որ փառատոնին մասնակցել են կրկեսային 50 կոլեկտիվներ, որոնք ներկայացնում էին Ուկրաինան, Ռուսաստանը, Բելառուսը, Լատվիան, Լիտվան, Էստոնին, Հոլանդիան, Գերմանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Չեխիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ը եւ, հասկանալի է, Հայաստանը:
Հասմիկ Մանուչարյանին մրցանակը հանձնել է Ուկրաինայի կրկեսային արվեստի վաստակավոր գործիչ, Լուգանսկի պետկրկեսի տնօրեն Դմիտրի Կասյանը (Կասիան)
Հասմիկ Մանուչարյանն ուսանում է Երեւանի Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիայում, որի ղեկավարը կրկեսի արտիստուհի Նաիրա Պետրոսյանն է: Հասմիկ Մանուչարյանն 8 տարեկանից յուրացնում է կրկեսային արվեստի գաղտնիքները: Իսկ կրկեսային համարը, որ նա նախապատրաստել է մարզիչ Գնել Սարգսյանի հետ համատեղ, նրան հաղթանակ է պարգեւել Երեւանում 2010 թվականին անցկացված Դելֆյան 6-րդ խաղերում:
Երեւանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանն, անդրադառնալով հայ օդային մարմնամարզուհու վերջին ձեռքբերմանը, նշում է. «Հասմիկ Մանուչարյանի հաղթանակը հնարավորություն է ընձեռում նախաձեռնել նրա մասնակցությունը Մոնտե-Կառլոյի ամենից ներկայացուցչական Կրկեսի միջազգային փառատոնին՝ 2013 թվականին»:
25-09-2026 08:45 Սեպտեմբերի 24-ին Le Figaro-ն հայտնեց դերասանուհի Մարինա Վլադիի մահվան մասին՝ հղում անելով նրա ընտանիքին։ Մարինան 88 տարեկան էր։ Մահվան պատճառը և այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։ Վլադին հայտնի էր ոչ միայն որպես դերասանուհի և երգիչ, այլև որպես Վլադիմիր Վիսոցկու վերջին կին և նրա մեծագույն սեր։ Նրանք ամուսնացել են 1970 թվականին և ամուսնացած մնացել մինչև Վիսոցկու մահը՝ 1980 թվականը։
23-09-2026 10:19 Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Միլանի նորաձևության շաբաթը , և նույն օրը տեղի ունեցավ Vogue World–ի համաշխարհային ցուցադրությունը, որը հինգերորդ անգամ միավորեց նորաձևության և շոու-բիզնեսի համաշխարհային ներկայացուցիչներին: Ցուցադրության թեման, որին մասնակցում էին այսօրվա լավագույն հայտնիները, «Արհեստագործական վարպետություն և մարդկային մասնակցությունն» էր: «Դա հատկապես կարևոր է անել հիմա՝ արհեստական բանականության դարաշրջանում», - Vogue Italia-ին ասել է Ֆրանչեսկա Ռագացցին:
23-09-2026 10:14 Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր անհավանական կերպարանափոխությամբ։ Նա վերջերս հայտնվեց Մադրիդում կայացած Mercedes-Benz Fashion Week երեկույթին։ Մոդելը միջոցառմանը ժամանեց ապշեցուցիչ սև, հատակին հասնող, մեջքը բաց զգեստով։ Սակայն երկրպագուներին զարմացրեց ոչ նրա ոճային տեսքը։ Սոցիալական ցանցերն այժմ եռում են այն մասին, թե որքան կտրուկ է փոխվել նրա արտաքին տեսքը. Լիման նկատելիորեն նիհարել է, և, որոշ օգտատերեր ենթադրում են, որ պլաստիկ վիրահատություն է կատարել։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես է այս արդյունքին հասել, մեկ բան հստակ է. 45 տարեկանում բեմահարթակների աստղը նույնն է, ինչ 20 տարեկանում էր։
23-09-2026 09:25 Թոմ Քրուզը, երազելով արիստոկրատ հարսնացուի մասին, խիզախորեն սիրահետում է Քեյթ Միդլթոնին: Հոլիվուդյան դերասանը և բրիտանական արքայադուստրը հանդիպել են Լոնդոնում՝ «Digger» ֆիլմի պրեմիերային: Մի շարք հարգված կինոքննադատներ կարծիք են հայտնել. «Թոմ Քրուզը անպայման Օսկար կշահի այս ֆիլմի համար»: Նրանք նկատի ունեն «Digger»-ը, որտեղ հոլիվուդյան դերասանը բոլորովին նման չէ իրեն: Մենք սովոր ենք նրան տեսնել որպես աշխարհը փրկող հերոսի, բայց այստեղ՝ նոսրացող մոխրագույն մազերով և կեղծ փորիկով, նա խաղում է իր կարիերայի ամենատարօրինակ կերպարներից մեկի դերը:
23-09-2026 08:29 Մինչ աշխարհը քննարկում է նրա հայտնի ծնողների բազմամիլիոն դոլարանոց կարողություններն ու հնչեղ անունները, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստրը լուռ կառուցում է իր սեփական կարիերան՝ հեռու կարմիր գորգից և Հոլիվուդյան շքեղությունից: 18-ամյա Վիվիեն Ջոլին, որին շատ երկրպագուներ անվանում են նախկին զույգի երեխաներից «ամենահամեստը», վերջերս նկատվել է անսպասելի մի բան անելիս՝ փողոցում նկարներ վաճառելիս: Սեպտեմբերի 19-ին Վիվիենը իր իմպրովիզացված տաղավարն է տեղադրել Լոս Անջելեսի տեղական տոնավաճառում: Նրա սեղանը ծածկված էր սեփական աշխատանքներով՝ տպագրություններ, կպչուն պիտակներ և շնորհավորական բացիկներ՝ իր սեփական դիզայնով: Նա ստեղծագործում է «Կակաչների դաշտեր» կեղծանվամբ: