Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես սեփական կյանք «մտցնել» արժանի տղամարդու

02.11.2012

Պարզվում է` ռոմանտիկ երազները արքայազնի մասին կարող են իրականություն դառնալ: Պարզապես պետք է կենտրոնանալ այդ մտքի վրա և շատ ցանկանալ, ներշնչել այդ միտքը և Ձեզ, և Ձեր շրջապատին:

Քայլ առաջին. Կազմեք այն հատկանիշների ցանկը, որ ցանկանում եք տեսնել Ձեր կողքի տղամարդու մեջ և անգամ չփորձեք մտածել, որ հատկանիշների նման համակարգով օժտված տղամարդ երկրագնդի վրա չկա: Կարևոր է, որ Ձեր կազմած ցանկը հստակ լինի, և դա հնարավոր է, քանի որ Դուք կարող եք կազմել այն այնքան ժամանակում, որքան կցանկանաք:

Քայլ երկրորդ. Կազմեք Ձեր «սիրո քարտեզը»: Համացանցից բեռնեք այնպիսի նկարներ, որոնք ասոցացնում եք Ձեր երազած ապագայի հետ: Այդ նկարներից մեծ թղթի վրա հավաքեք Ձեր ապագա սիրո պատմությունը: Կարող եք նաև մարկերով ինչ-որ թևավոր խոսքեր գրել պատկերը լրացնելու համար: Ստացված քարտեզը դրեք տան երևացող անկյուններից մեկում, որպեսզի այն մշտապես Ձեր աչքի առաջ լինի:

Քայլ երրորդ. Կազմեք հստակ պլան, թե ինչպես եք պատրաստվում ծանոթանալ նոր մարդկանց հետ: Նոր ծանոթությունները կարող են լինել ըստ նախասիրության` ինտերնետ ծանոթություններ, ֆիթնես սրահներում  կամ մշակութային ինչ-ինչ խմբակներում ծանոթություններ: Պետք է հստակ իմանաք մի բան` որքան շատ մարդկանց հետ ծանոթանաք, այնքան մեծ է հավանականությունը գտնել այն միակին:

Քայլ չորրորդ. Տրամադրեք Ձեզ ընկերական հարաբերությունների: Ծանոթանալով հերթական մեկի հետ, ով ակնհայտորեն չի համապատասխանում Ձեր իդեալին, նրան դուրս մի շպրտեք Ձեր կյանքից, այլ ընկերացեք բոլորի հետ: Չեք կարող իմանալ, թե որտեղ է Ձեր երազների ասպետը, և  ով կարող է Ձեզ պատահմամբ ծանոթացնել նրա հետ:

Եվ մշտապես ժպտացեք ու ցույց տվեք, որ ուրախանում եք կյանքով, անգամ եթե տխուր եք: Չէ՞ որ ինչ-որ մեկը կարող է հենց այդ պահին Ձեր ժպիտին սիրահարվել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7036 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Ինչու չեք կարող ամուսնանալ. կաղապարներ, որոնք խանգարում են 

24.10.2025
Հավանաբար ճանաչում եք մարդկանց, ովքեր մեկից ավելի անգամ ամուսնացած են եղել, ինչպես նաև նրանց, ովքեր ակտիվորեն փնտրում են կյանքի ուղեկից, բայց ամեն ինչ դեռ այնպես չի ընթանում: Սա ճակատագի՞ր է, թե՞ վարքագծային սխալների արդյունք:

Ծննդաբերություն 40 տարեկանից հետո. առասպելներ և իրականություն

03.10.2025
Ժամանակին 27-ամյա կինը համարվում էր «ուշ ծծնդաբերած», բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։

Եթե կինը դավաճանել է, մեղավորը տղամարդն է. համաձա՞յն եք

22.08.2025
Այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել թե տղամարդկանցից, թե, հատկապես կանանցից։ Պարզենք, թե որքանով է այն հիմնավորված հոգեբանական առումով։

Ինչ անել, երբ իմանում եք, որ ձեր ամուսինը սիրախաղ է անում ուրիշների հետ

29.07.2025
Զուգընկերոջ կողմից ֆլիրտը կարող է ընկալվել ոչ պակաս ցավոտ, քան իրական դավաճանությունը։ Նույնիսկ, եթե դա միայն ռոմանտիկ նամակագրության կամ թեթև սիրախաղի հարց է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-01-2026 12:21
Անահիտ Մկրտչյանը նվաճել է 2026 թվականի Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնի տիտղոսը։ 
22-01-2026 12:16
Բրիտանական իրավապահ մարմինները վճիռ են կայացրել հանրությանը ցնցած գործով. մի կին մեղավոր է ճանաչվել մեկ այլ չափահաս կնոջ ստրկության պայմաններում ավելի քան երկու տասնամյակ պահելու մեջ, հաղորդում է BBC News-ը։ Դա ժամանակակից Մեծ Բրիտանիայի հազվագյուտ քրեական գործերից մեկն է, որը վերաբերում է անձի երկարատև, հարկադիր ազատազրկմանը և շահագործմանը։
22-01-2026 12:15
Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանը ներկայացնող միջազգային սննդաբանների խումբը կոչ է անում վերանայել սննդի դերի գլոբալ ըմբռնումը և սննդային մանրաթելը պաշտոնապես անփոխարինելի սննդանյութ ճանաչել։ Սա առաջին դեպքն է, երբ ավելի քան 50 տարվա ընթացքում նոր «անհրաժեշտ» սննդանյութ ավելացում է կատարվել. մինչ օրս այս ցանկում են եղել միայն վիտամիններ, հանքանյութեր և որոշակի ամինաթթուներ, որոնք մարդու օրգանիզմը չի կարող սինթեզել, սակայն կենսական նշանակություն ունեն առողջության համար։
22-01-2026 12:04
Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Hermès-ի փղի կաշվից հազվագյուտ Birkin պայուսակի շուրջ բարձր մակարդակի սկանդալը, որը անցյալ տարվա նոյեմբերին մեծ դժգոհության ալիք բարձրացրեց: Պարզվել է, որ աքսեսուարը պարզապես աքսեսուար էր: Քիմը դա բացահայտել է քրոջ՝ Քլոե Քարդաշյանի «Քլոեն Հրաշքների աշխարհում» փոդքասթի ժամանակ: «Եթե ուշադիր նայեք, նույնիսկ պարագաները շրջված են: Դա լրիվ կեղծ էր, ոչ թե իրական պայուսակ», - խոստովանել է Քարդաշյանը:
22-01-2026 01:24
Փարիզում շարունակվում է տղամարդկանց նորաձևության շաբաթը։ Dior-ը և Ami-ն երեկ ներկայացրեցին իրենց նոր հավաքածուները, առաջին շարքում էին հայտնիները և ապրանքանիշի դեսպանները։ Dior-ի ցուցադրությանը ներկաների թվում էին Նատալյա Վոդյանովայի ամուսինը՝ Անտուան Արնոն, և նրա քույրը, Dior-ի գործադիր տնօրեն Դելֆին Արնոն, Ռոբերտ Փեթինսոնը, Լուի Գարելը, Գվինեթ Փելթրոուի և Քրիս Մարտինի որդին՝ Մովսեսը, դերասանուհի և Շայա ԼաԲեֆի կինը՝ Միա Գոթը, Ջեյմի Դորնանը, երգիչ Յանգ Լինը և ուրիշներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.01.2026
Դիտվել է 1467 անգամ
16.01.2026
Դիտվել է 389 անգամ
15.01.2026
Դիտվել է 378 անգամ
20.01.2026
Դիտվել է 263 անգամ
21.01.2026
Դիտվել է 178 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster