Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ինձ հետ միայն սուրբը կկարողանա ապրել. ԻՆԳՐԻԴ

29.10.2012

Ֆրանսալեզու իտալուհի շվեդական արմատներով. հաճախ ինքն իրեն հումորով հենց այսպես է անվանում Ինգրիդ Ալբերինին` երիտասարդ երգչուհին, ում ձայնը եվրոպացի քննադատների կողմից արդեն ճանաչվել է վերջին 10 տարիներին իտալական բեմից հնչած ամենասեքսուալ ձայն: Չնայած իտալուհի լինելուն` Ինգրիդը նախընտրում է երգեր գրել ու կատարել դրանք ֆրանսերեն, մեկնաբանում է. «Երգերս ինքս եմ գրում, և ինձ համար ավելի հեշտ է էմոցիաներս ու զգացմունքներս արտահայտել հենց ֆրանսերեն, որին լավ տիրապետում եմ: Եվ հետո դա ավելի անվտանգ է, քանի որ բոլոր երգերս ինչ-որ տեղ ինքնակենսագրական են, վերաբերում են այս կամ այն տղամարդուն, որ եղել է իմ կյանքում, ու իտալերենը, որ իմ շրջապատի մարդկանց լեզուն է, խոցելի է դարձնում ինձ հարազատներիս առաջ: Մի խոսքով` ֆրանսերեն երգելիս ես ինձ ապահովագրված եմ զգում»:

Իգրիդը ծնվել է 1966 թվականի սեպտեմբերի 11-ին իտալական Գուաստալ քաղաքում: Թեև բարձրագույն կրթություն ստացել է փիլիսոփայության գծով, նրա և նրա  ընտանիքի կյանքում կինոն է առաջնակարգ կարևորություն ունեցել: Ինգրիդի ծնողները մինչև վերջերս ունեին սեփական կինոթատրոն, որի ներսում է անցել ապագա աստղի մանկությունը: «Ողջ մանկությունս է անցել այդ կինոթատրոնում: Ես այնտեղ անգամ տոմսավաճառ եմ աշխատել: Նայել եմ ահռելի քանակությամբ ֆիլմեր, հիացել Վուդի Ալենով ու Ալֆրեդ Հիչկոկով», -հետագայում հիշում է երգչուհին:

 Հենց այդ կինոթատրոնում է նա կրթվել արվեստի շնչով, և այնտեղ է մի օր նրան այցելել երգչուհի դառնալու ցանկությունը: Անգամ նրա անունը ընտրվել է ի պատիվ աշխարհահռչակ դերասանուհի Ինգրիդ Բերգմանի, բայց երգչուհին պնդում է, որ նման ընտրության պատճառը ծնողների հավակնությունները չեն եղել իրեն դերասանուհի տեսնելու հարցում. «Ծնողներս բնավ էլ ամբիցիոզ չեն: Պարզապես Բերգմանը եղել է հայրիկիս ամենասիրելի դերասանուհին, եղել է շատ դաստիարակված ու ինտելեկտուալ, տիրապետել է միայն իրեն հատուկ հմայքի: Այս հատկություններն են, որ հայրս ցանկացել է տեսնել իր դստեր մեջ: Ավելին ասեմ` քրոջս` Սաբրինայի անունը ևս կապված է կինոաշխարհի հետ: Նրան տվել են Օդրի Հեփբերնի մարմնավորած կերպարներից մեկի անունը»:

Մանկուց արդեն Ինգրիդը անչափ սիրված է եղել ծնողների կողմից: Խոստովանում է` «SHOCK» երգը, որում խոսվում է մոր մասին, ով սահմանափակում է աղջկա ազատությունը, ինքնակենսագրական է: Պարզվում է` կյանքում Ինգրիդը հանդիպել է նման սահմանափակման. «Մայրս մինչ օրս փայփայում է ինձ այնպես, ինչպես անում էր դա 10 տարի առաջ: Կարծում էի, որ տարիների հետ նրա խնամքը կնվազի, բայց որքան շատ ժամանակ է անցնում, այնքան նա ավելի ու ավելի է ղեկավարում ինձ: Մյուս կողմից ես հասկանում եմ, որ այդ անսահման հոգատարությունը մեծ սիրո արդյունք է:

Բայց դա երբեմն նյարդայնացնում է ինձ:  Անձամբ ես սովորում եմ ծնողներիս սխալների վրա: Հուսով եմ, որ նույնկերպ չեմ պահի ինձ իմ երեխաների հետ: Կարծում  եմ` երեխաներին պետք է ավելի շատ ազատություն տալ, որպեսզի նրանք կարողանան շնչել ողջ շնչառությամբ»:  

Մայրը լուրջ դերակատարում է ունեցել նաև նրա տղամարդկանց հարցում: Ինգրիդը հիշում է. «Երբ տոմսավաճառ էի աշխատում մեր կինոթատրոնում, բոլոր տղաները, ովքեր հավանում էին ինձ, այսպես թե այնպես, չէին վրիպում մորս սուր աչքից, և նա անմիջապաես սկսում էր դատողություններ անել` այս մեկը չափազանց անլուրջ է, այս մեկի մազերը երկար են, այն մյուսը դաջվածք ունի և այլն: Սովորաբար տղաները ծանոթանում են նախ աղջկա և հետո միայն նրա ծնողների հետ, բայց իմ դեպքում պատկերը գլխի վրա շուռ եկած էր: Մորս քաստինգը անցնելը շատ դժվար էր` գրեթե անհնար: Նա մինչ օրս էլ թերություններ է գտնում բոլոր տղամարդկանց մեջ, ովքեր մեկ մետրից ավել մոտենում են ինձ: Թեև պետք է ասեմ, որ մեր կինոթատրոնը վերջերս փակվեց, ու տղաների հարցում գործերս բավական հեշտացել են»:

Մանուկ հասակում Ինգրիդին դժվար է եղել ընտրել, թե արվեստի հատկապես որ ճյուղով է ուզում զբաղվել ինքը: Նկարչուհին, դերասանուհին, երաժիշտն ու երգչուհին կռվել են նրա մեջ, ու վերջում հաղթել է երգը: Արդեն դպրոցական տարիներին Ինգրիդը վարժվել է հայտնի լինելու մտքին, քանի որ շատ լավ կիթառ է նվագել ու հաճախ ստիպավծ է եղել ստորագրություններ բաժանել:

Սա դեռ միայն մանկությունն էր, իրական հայտնիությունը եկավ ավելի ուշ: Առաջին քայլը դարձավ 1994-ին նվաճած «Սան-Ռեմոյի ձայն» տիտղոսը: Համաշխարհային ճանաչումն էլ չուշացավ: Անձնական կյանքում կրած լուրջ անհաջողությունը` սիրելի տղամարդու դավաճանությունը, դարձավ հիթ ու գրավեց միլիոնավոր մարդկանց սրտեր:

Սիրելիի հետ բաժանվելուց հետո Ինգրիդը մեկուսացավ ու շատ շուտով գրեց «Tu es foutu» երգը, որ բառացի նշանակում է «Դու զզվանք ես», բայց երգչուհին պարզաբանում է, որ ինքը միտումնավոր ընտրել է հենց ֆրանսերենը, քանի որ այդ լեզվում արտահայտությունը ագրեսիա չի պարունակում: «Ես փորձեցի թարգմանել այդ արտահայտությունը անգլերեն, բայց շատ վուլգար ստացվեց, իտալերեն նույնպես կոպիտ էր հնչում: Իսկ ֆրանսերենն այն է, ինչ պետք է: Առհասարակ, ես լավ աղջիկ եմ, աշխատում եմ վատ բառեր չօգտագործել ու իսկական լեդիի պես պահել ինձ», - կիսաժպիտ պատմում է Ինգրիդը:

Ինչևէ, «Tu es foutu»-ն բոլորովին պատահմամբ լսեցին Ինգրիդի հետ ծանոթացած պրոդյուսերներ Լարի Պինանոլին և Մարկո Սոնչինին, որոնց ջանքերով էլ հիթը թողարկվեց:

Նրա կարիերան զարգացավ անզուսպ թափով ու իր գագաթներից մեկին հասավ «IN-TANGO»-ի թողարկումից հետո: Այս երգը իր կրքերով ավելի գերեց հանդիսատեսին: Իսկ Ինգրիդը իր անմիջականությամբ միայն կրակին յուղ լցրեց, բայց լավ իմաստով: Համերգների ժամանակ նա անմիջականորեն մոտենում էր հանդիսատեսին ու սկսում տանգո պարել տարբեր տղամարդկանց հետ: Այդ ընթացքում անգամ մի զվարճալի դեպք պատահեց, որի մասին պատմում է հենց Ինգրիդը. «Մի անգամ «IN-TANGO»-ն  երգելիս հանդիսատեսի մեջ տեսա Սիլվեստեր Ստալոնեին ու հրավիրեցի նրան պարի: Նա չմերժեց ինձ, և մենք երկար պարեցինք: Նա իսկական տղամարդ է, ճիշտ այնպիսին, ինչպիսիք ինձ դուր են գալիս»:   

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, սիրելիի դավաճանությունը ստիպեց Ինգրիդին մի պահ վայր դնել իր պարզամտությունը ու սկսել մտածել մարդկանց վստահելուց առաջ: Հետագայում նա խոստովանեց. «Այդ դավաճանությունից հետո  աշխատում եմ վստահել միայն ամենամտերիմներին»: Այդ դեպքը ստիպեց նաև ավելի ուշադիր լինել տղամարդկանց հարցում: Ինգրիդը մի առիթով խոստովանել է, որ  ինքը շատ է սիրում սիրահարված լինելու զգացողությունը, բայց, ցավոք, հաճախ չի սիրահարվում, քանի որ համաստեղությամբ կույս է ու իր համար շատ դժվար է համապատասխան տղամարդ գտնելը: Ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ընթացքում Ինգրիդը ընդհանրապես իրոնիայի գիրկն ընկավ: Դիմելով իր հետ զրուցող կին լրագրողին` նա ասաց. «Օյ, այս քանի տղամարդ է գալիս Ձեզ հետ նկարահանման… Մեկ, երկու, երեք, չորս, հինգ: Եվ նրանք բոլորը Ձեզ հետ են եկել, ախր դա անարդար է: Գոնե մեկին ինձ տվեք»:

 

Սա, իհարկե, հումոր էր, որին հաջորդեց մեկ այլ հարցազրույց, որի ժամանակ Ինգրիդը այնուամենայնիվ կեսբերան ասաց, որ այժմ իր կողքին կա մի տղամարդ. «Ես այն կանանցից չեմ, ովքեր կարող են ողջ օրը գազօջախի առաջ անցկացնել, ես շատ եմ սիրում կենդանիներ, ու մոտ 14 ընտանի կենդանի քնում են ինձ հետ նույն մաճակալին, ես ուտում եմ այն ամենը, ինչ տեսնում եմ ու չեմ գիրանում միայն, որովհետև գեներս են լավը, տանել չեմ կարողանում հանգստյան օրերը, որովհետև առանց գործիս կյանքս անիմաստ է դառնում, երգը ինձ պետք է օդի ու ջրի նման… Մի խոսքով, ամեն տղամարդ չէ, որ կկարողանա համակերպվել ինձ հետ: Թեև հիմա իմ կյանքում կա մի սուրբ: Ես նրան սուրբ եմ անվանում, քանի որ ինձ հետ միայն սուրբը կկարողանա ապրել»:

Թե ով է կամ ինչպիսին է այդ սուրբը, դժվար է ասել, բայց կարելի է պնդել, որ նա կապույտ աչքերով բարձրահասակ շիկահեր չէ, քանի որ Ինգրիդը այդպիսիներին չի հավանում: «Կապույտ աչքերով բարձրահասակ շիկահերները կարող են հանգստանալ. տղամարդու մեջ ինձ համար ամենակարևորը վարվելակերպն է», - մի առիթով ասել է երգչուհին:

Այժմ նրա կարիերան բուռն զարգացում է ապրում, բայց ինքը վստահ է, որ մի օր տեղափոխվելու է գյուղ: «Հոգու խորքում ես գյուղացի աղջիկ եմ: Սիրում եմ բնություն և հուսով եմ, որ տարիներ անց գյուղում կապրեմ», - ապագայի երազներով է կիսվում Ինգրիդը:

 

Քույրս` Սաբրինան, տեսնում է աշխատանքիս միայն արտաքին կողմը` ֆոտոսեսիաներ, հարցազրույցներ, գեղեցիկ սանրվածքներ ու հագուստ: Մեր հարաբերությունները շատ լավն են, մենք նույնիսկ նման ենք իրար, բայց, կարծում եմ՝ նա երբեմն նախանձում է ինձ:

Ես ապրում եմ գեղեցիկ մեղեդիների աշխարհում:

Ինձ համար կարևորը երգելն է, երգելը ու էլի երգելը, անգամ եթե բեմը փոքր է,  կամ քիչ հանդիսատես կա:

Ես սովորել եմ փիլիսոփայության ֆակուլտետում, բայց հիմա իմ կյանքի փիլիսոփայությունը պարզ է` երբեք չհուսահատվել ու առաջ գնալ. սև ժամանակներին միշտ էլ հաջորդում են սպիտակները:

Լարա Առաքելյան


Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 5244 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 714 անգամ
01.05.2024
Դիտվել է 704 անգամ
30.04.2024
Դիտվել է 246 անգամ
03.05.2024
Դիտվել է 129 անգամ
04.05.2024
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster