Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Գովեք Ձեզ այն ամենի համար, ինչին հասել եք. ՍԱԼՄԱ ՀԱՅԵԿ

20.10.2012

Սկզբում նրան ոչ ոք չէր հավատում. նա հասարակ մեքսիկուհի էր, ով փորձում էր տեղ գտնել Հոլիվուդում առանց նույնիսկ անգլերեն իմանալու, բայց նրա բացառիկ տաղանդն ու հմայքը երկար չէին կարող անտեսված մնալ: Եկավ պահը, երբ Սալմա Վալգարմա Հայեկ Հիմիենես-Պինոն ողջ աշախարհին ճանաչելի դարձրեց ոչ միայն իր, այլև հայրենի Կոացակոալկոս քաղաքի անունը:

 

 

Սալմա Հայեկը ծնվել է մեքսիկական բավական հարուստ մի ընտանիքում: Նրա հայրը եղել է նավթի արտադրամասի ղեկավար, իսկ մայրը` օպերային երգչուհի: 12 տարեկանում Սալմային ուղարկել են սովորելու կաթոլիկական մի դպրոցում` նախատեսված բացառապես աղջիկների համար: Հենց այդտեղ ուսման տարիներին բժշկները նրա մոտ հայտնաբերել են դիսկլեքսիա, այսինքն՝ նա չէր կարողանում կարդալ ու գրել:

Չնայած բոլոր բարդություններին` աղջիկը շարունակեց առաջ նայել: Շատ շուտով նա ճանաչված էր արդեն ողջ Մեքսիկայում: Այդ ճանաչումը նա վաստակեց շնորհիվ «Թերեզա» սերիալի, որում ստանձնեց գլխավոր դերն ու հարազատ դարձավ Մեքսիկայի` օճառային օպերայի սիրահարների համար:

Սալմայի հավակնությունները, սակայն, ավելիին էին ձգտում, քան Մեքսիկան էր:

Նա մանկուց երազում էր մեծ էկրանների մասին և գիտեր, որ իր կյանքի գործը օճառային օպերաները չեն: Նա կանգ չառավ ոչ մի բանի առաջ: Դիսկլեքսիան խանգարում էր նրան սովորել ու յուրացնել անգլերենը, բայց նա անմարդկային ճիգեր էր գործադրում և շատ շուտով տեղափոխվեց Լոս Անջելես` անգլերենի դասընթացը շարունակելու հայտնի լեզվաբան Ստելլա Ադլերի մոտ: Հետագայում, երբ նա ամբողջությամբ կտիրապետի իսպաներենին, անգլերենին, արաբերենին ու պորտուգալերենին, շատ քչերը կհավատան, որ նա իրոք հաղթեց ինքն իրեն:

Բայց նախքան նման արդյունքներ գրանցելը նա ամեն վայրկյան աշխատում էր իր վրա,  և շարունակ բոլոր կողմերից լսում էր միայն բացասական կարծիքներ: «Կարիերայիս սկզբում բոլորը ասում էին` օյ, այս ինչ թռվռացող մեքսիկական լոբի է»,- հետագայում պատմում է դերասանուհին:

Բայց բացասական վերաբերմունքը չկանգնեցրեց նրան, ինչպես ինքն է ասում. «Կյանքը միշտ էլ լցված է լինելու դժվարություններով, և մենք միշտ էլ շատ գործ ենք ունենալու մեր աշխարհն ավելի լավը դարձնելու համար»: Նա շարունակեց իր աշխարհը ավելի լավը դարձնելու գործը ու կանգ չառավ:

Մի անգամ, մասնակցելով մի թոք շոուի, նա զգացմունքայնորեն պատմեց, թե ինչպես էին կինոմատոգրաֆիայի բոլոր հայտնի «չինովնիկները» միաբերան պնդում, որ իրեն չի հաջողվի դառնալ հոլիվուդյան դերասանուհի: Այս թոք-շոուն ճակատագրական դարձավ Սալմայի համար: Հեռարձակման օրը հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսը թերթում էր հեռուստացույցի էկրանները ու փնտրում մեկին, ում կկարողանար վստահել իր նոր ֆիլմի գլխավոր դերը: Հենց այդ պահին էլ նա տեսավ Սալմա Հայեկին ու ցնցվեց վերջինիս գեղեցկությամբ, երիտասարդ դերասանուհու գրավչությամբ ու սրամտությամբ:

Չանցավ անգամ մի քանի օր, և Սալման ստացավ ճակատագարկան հրավերը` նկարահանվելու «Հուսահատը» ֆիլմում Անտոնիո Բանդերոսի հետ: «Հուսահատը» չցնցեց Ամերիկան, բայց լուրջ նախադրյալներ ստեղծեց նորաթուխ դերասանուհու հետագա գործունեության համար: Հետո Սալման ու Ռոդրիգեսը սկսեցին աշխատել «Զորոյի դիմակը» ֆիլմի վրա, բայց շատ շուտով Ռոդրիգեսի ինչ-ինչ խնդիրներ ստիպեցին նրան լքել պրոյեկտը, իսկ Սալման ուղղակիորեն հետևեց նրան, ու դերը բաժին հասավ Քեթրին Զետա-Ջոնսին: Գուցե այս դերը միանգամից համաշխարահային ճանաչում կբերեր Սալմա Հայեկին, եթե նա նկարահանվեր, բայց նա հրաժարվեց` հավատարիմ մնալով այն մարդուն, ով իրեն շանս էր տվել` բարձրանալու մեծ էկրան: Անգամ հետագայում արդեն ճանաչում ունեցող Սալման մի առիթով հայտարարել է, որ միշտ էլ աշխատելու է Ռոդրիգեսի հետ. «Նա առաջին մարդն էր, ով տվեց ինձ առաջին հնարավորությունը: Ես երախտապարտ եմ նրան այն ամենի համար, ինչ ունեմ և ինչ կամ այս պահին: Նա հավատաց ինձ, երբ չէր հավատում ոչ ոք: Ես դա երբեք չեմ մոռանա»:


Չնկարահանվելով  «Զորոյի դիմակը» ֆիլմում`  Սալման բարդացրեց հայտնի դառնալուն տանող իր ճանապարհը:

21-րդ դարասկզբին Սալմա Հայեկը հիմնադրեց «Ventanarosa»  պրոդյուսերական ընկերությունը, որ արտադրում է ֆիլմեր ու հեռուստանախագծեր: Դերասանուհի-պրոդյուսերի առաջին գործը դարձավ «Գնդապետին ոչ ոք չի գրում» ֆիլմը, որը հետագայում ներկայացրեց Մեքսիկան «Օսկարի» մրցանակաբաշխությանը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: «Պրոդյուսերի գործը իսկական դժոխք է: Սցենարներ հեղինակելը` դեպրեսիա, իսկ դերասանական խաղը հիասքանչ պրոցես է, որ բավարարում է իմ ստեղծագործական ամբիցիաները, դե իսկ ռեժիսուրան դրախտն է», - մի առիթով խոստովանել է դերասանուհին:

 «Ventanarosa»-ի հիմադրումից հետո մամուլը սկսեց շարունակ խոսել Սալմա Հայեկի մասին: Համշխարհային ճանաչումը չուշացավ:  InStyle-ն ու  E!  հեռուստատեսությունը անվանեցին նրան ամենաէլեգանտը բոլոր հայտնիների մեջ,  Maxim   ամսագիրը հաստատեց Սալմային իր «Թեժ 100»-ի 24-րդ տեղում,  Stuff -ը տվեց նրան 31-րդ տեղը «Աշխարհի ամենասեքսուալ կանանց թոփ 102»-ի մեջ:

Եվ չնայած այս ամնենին` Սալմա Հայեկը, գիտակցելով, որ իր երազանքների ժամերն է ապրում, չթռավ երկինք ուրախությունից, նրա համեստությունը գերազանցեց ինքն իրեն, և նա համաձայնեց նկարահանվել Ռոբերտ Ռոդրիգեսի հերթական` «Մի անգամ Մեքսիկայում» ֆիլմում: Իհարկե, չի կարելի ասել, թե Ռոդրիգեսը վատ դեր էր պատրաստել իր սիրելի դերասանուհու համար: Այս ֆիլմում Սալման հանդես եկավ այնպիսի աստղերի կողքին, ինչպիսիք են Ջոնի Դեպը, Անտոնիո Բանդերոսը և Էնրիկե Իգլեսիասը:

2006-ին Սալմա Հայեկը նկարահանվեց իր լավագույն համարումն ունեցող ֆիլմերից մեկում` «Ավազակներ»-ում: Այս ֆիլմում նա հանդես եկավ կյանքում իր լավագույն ընկերուհու` Պենելոպե Կրուսի հետ: Առհասարակ, Պենելոպեի ու Սալմայի ընկերության մասին լեգենդներ են պատմում. աստղային քաշքշուկները, ասեկոսեներն ու հոլիվուդին հատուկ պառակտությունները այս ընկերուհիների համար չեն: Ինչպես ասում է Հայեկը. «Շատ հրապարակային մարդկանց հարաբերությունները կարող են ապրել միայն այն դեպքում, երբ այդ մարդիկ ամեն կերպ աշխատում են չհրապարակել ոչինչ իրենց հարաբերությունների մասին»:

Եվ, այնուամենայնիվ, երկու ընկերուհիների մասնակցությամբ ֆիլմը ստեղծման պահից արժանացավ կինոքննադատների  բացասական վերաբերմունքին, բայց կարևորը հանդիսատեսի համակրանքն էր, ինչը շահել հաջողվեց:

Սալմայի նման համեստ մարդու անձնական կյանքը ևս անչափ համեստ է: Նա մի քանի սիրավեպ է ունեցել տարբեր մարդկանց հետ: Պատրաստվել է ամուսնանալ միլիոներ Ֆրանսուա Անրի Պիպոյի հետ, բայց հետո բաժանվել է, լույս աշխարհ բերել նրա դստերը ու էլի միացել նրա հետ:

Այժմ նրանք օրինական ամուսիններ են և զբաղվում են իրենց դստեր դաստիարակությամբ. «Աղջիկս միշտ ինձ հետ է, ինչպես ծառի ճյուղը, որ աճում է իմ կողքից»,- մի առիթով ասել է Սալման:

Կթվա, թե նրա ընտանեկան կյանքը շատ խաղաղ է, բայց այդպես չի կարելի ասել: Սալմայի ամուսնու անվան շուրջ շարունակ պտտվում է ապօրինի զավակ ունենալու մասին լուրը: Լինդի Եվանգելիստին այն կինն է, ով լույս աշխարհ է բերել Ֆրանսուա Անրի Պիպոյի որդուն և որոշ ժամանակ առաջ դատի էր տվել Ֆրանսուային` պահանջելով ալիմենտ վճարել: Այդ ժամանակ շատերին թվաց, թե Սալման կբաժանվի ամուսնուց, բայց նրանք միասին մեկնեցին Նյու Յորք, իսկ երբ հետ եկան, Ֆրանսուան հայտարարեց. «Ես միշտ էլ ընդունել եմ, որ որդի ունեմ, և իմ ու կնոջս` Սալմայի դուստրը վերաբերվում է որդուս այնպես, ինչպես հարազատ եղբորը: Նա միշտ էլ մասնակցել է իմ ընտանեկան կյանքին»: Ճիշտ է` այս հայտարարությունից հետո Ֆրանսուան ստանձնեց աստղաբաշխական ալիմենտներ վճարելու գործը, բայց միջադեպը չխաթարեց նրա ընտանեկան անդորրը, իհարկե, մեծապես շնորհիվ Սալմայի, ով մի առիթով ասել է. «Ես ստեղծում եմ սիրո իմ սեփական տարբերակը»:

 Մայրությունը բոլոր կանանց համար չէ:

Գովեք Ձեզ այն ամենի համար, ինչին արդեն հասել եք և մի կոտրվեք:

Մարդը ծերանում է, երբ դադարում է զարմանալ և ուրախանալ:

Սերը ինձ համար գաղտնիք է, և ես չեմ պատրաստվում վերլուծել այն:

Հիմարություն է ապրել մի տղամարդու հետ, ով իրականում լավն է, բայց անընդհատ նեղացնում է Ձեզ:

Երբ դիետա եմ պահում, վատ տրամդրություն եմ ունենում: Ավելի լավ է լինեմ թմբլիկ, բայց բարի:

Աշխատանքը բարձրացնում է մեր նշանակությունը: Մենք կատարելագործվում ենք, դառնում ավելի ինքնավստահ և ֆինանսապես անկախ:

Լարա Առաքելյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6558 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 749 անգամ
29.04.2024
Դիտվել է 720 անգամ
30.04.2024
Դիտվել է 257 անգամ
03.05.2024
Դիտվել է 134 անգամ
04.05.2024
Դիտվել է 92 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster