Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Օրգանական սնունդ. գյուղատնտես Նունե Դարբինյանի «եվրոպական» պայքարը Հայաստանում

18.10.2012

LN-ի հյուրասրահում է Հայաստանում օրգանական սննդամթերքը սերտիֆիկացնող «ԷԿՈԳԼՈԲ» կազմակերպության հիմնադիր- տնօրեն, գյուղատնտես-բնապահպան Նունե Դարբինյանը:

Օրգանական սննդամթերքի պրոպագանդումն այսօր արվում է ամբողջ աշխարհում: Դրա մասին լսում է նաեւ հայ հասարակությունը, սակայն, համոզված եմ՝ ոչ բոլորն ունեն ամբողջական պատկերացում եւ տեղեկացված են բավականաչափ… Կխնդրեի՝ ընդհանուր գծերով ներկայացնել՝ ինչի մասին է խոսքը:

Օրգանական սննդամթերքը այսպես կոչված սովորական սննդամթերքից իսկապես հստակ տարբերվում է: Նախեւառաջ, այն արտադրվում է որոշակի՝ սովորական արտադրանքից տարբերվող և օրգանական ստանդարտով սահմանված պայմաններում: Օրգանական սննդամթերքի արտադրության ժամանակ կան մի շարք չի «կարելի »-ներ, օրինակ՝ թունաքիմիկատների, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործում, աղտոտումներին մոտ գտնվող վայրերում արտադրություն, բնությանը վնաս հասցնող մեթոդների կիրառում: Դա, կարելի է ասել, բնությանը առավել նպաստող, այսպես կոչված «կանաչ» տեխնոլոգիա է, որը ապահովում է կայուն գյուղատնտեսություն՝ իր բոլոր տնտեսական, բնապահպանական և սոցիալական տարրերով: Օրգանական արտադրանքը հետագծելի է, այսինքն՝ դու գնում ես սննդամթերքը, եւ քեզ համար պարզ է՝ ով է այն արտադրել, ինչ պայմաններում, որ վայրերում. ամբողջ գործընթացը թափանցիկ է:

Կարծում եմ՝ ոլորտը կարեւորվում է մեր երկրի համար նաեւ եվրաինտեգրման ճանապարհն անցնելու տեսանկյունից: Մյուս կողմից էլ՝ հատկապես վերջին շրջանում աճող հետաքրքրություն եւ պահանջ կա առողջ սննդի հանդեպ նաեւ ներքին սպառողից: Արդյոք նորաձեւ դարձած «բիո», «էկո» եւ նմանատիպ մակնշումները խոսում են որակի մասին:

Այսօր գյուղատնտեսության ոլորտը, իսկապես, ռազմավարական է Հայաստանի համար: Եվ այդ ոլորտը նաև նախատեսված է Հայաստանի եվրաինտեգրման ծրագրերում: Միաժամանակ այն Հայաստանի համար ներկայացնում է կայուն գյուղատնտեսության զարգացման եզակի հնարավորություն: Եվրոպական ստանդարտները և չափանիշները դառնալու են կիրառելի Հայաստանում, իսկ օրգանական արտադրության ստանդարտն արդեն իսկ հաջողությամբ կիրառվում է հայ արտադրողի կողմից: Երբ Հայաստանը սկսեց այս ոլորտում անել իր առաջին քայլերը, այն արդեն կայացած էր Եվրոպայում: Եվ քանի որ գործ ունենք սովորական սննդամթերքի շուկայից տարբերվող օրգանական սննդամթերքի շուկայի հետ, որը նախատեսում է հսկողություն, ապա հսկողության արդյունքները հավաստվում են սերտիֆիկացման միջոցով: Այսօր «Էկոգլոբ»-ը միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող' ԵՄ, ԱՄՆ, Շվեյցարիա, Կանադա եւ այլն, հավաստագրում անցկացնող կազմակերպություն է, որի սերտիֆիկատը ճանաչվում եւ ընդունվում է նշված շուկաներում: Կարծում եմ՝ դա մեծ ձեռքբերում է, մեր տասնամյա գործունեության կարևոր արդյունք: Ինչ վերաբում է մեր շուկայում տիրող իրավիճակին, ապա ոլորտը նոր է և սպառողը նույնպես կրթվելու, տեղեկացվելու անհրաժեշտություն ունի, որը պետք լինի պետական ծրագրերի կողմից հոգածության խնդիր: Սպառողը պետք է հավատա «բիո», «էկո» եւ նմանատիպ մակնշումներով արտադրանքին միայն այն դեպքում, երբ առկա է օրգանական սերտիֆիկատը, և սերտիֆիկացնող մարմնի մասին տեղեկատվությունը զետեղված է պիտակի վրա: Հակառակ դեպքում գործ ունենք ուղղակի հայտարարության հետ, ինչն արգելված է օրենսդրությամբ:

Շատ հետաքրքիր եւ կարեւոր գործունեության սկիզբ եք Դուք, փաստորեն, Հայաստանում դրել: Ինչպես սկսվեց ամեն բան: Ռիսկայի՞ն չէր առաջին քայլերն անելը մի ոլորտում, որի մասին հասարակությունն աղոտ պատկերացում ուներ:

Բարեբախտաբար, 10 տարի առաջ, երբ մեր գործունեությունը սկսվեց, արդեն ձևավորվել էր լուրջ հետաքրքրություն օրգանական գյուղատնտեսության հանդեպ, և միաժամանակ կայանում էր օրգանական շարժումը: Օրինակ՝ «Էկոգլոբ»-ը հիմանդրելուց մեկ տարի անց շարժման մասնակիցները հիմնադրեցին «Հայաստանի օրգանական գյուղատնտեսության հիմնադրամ»-ը: Մեր գործունեության սկիզբը նաև համընկավ հասարակական կազմակերությունների կողմից օրգանական արտադրության գործընթացին աջակցության տրամադրման հետ: Այդպես ՇԵՆ հասարակական կազմակերպության կողմից 120 հեկտար հողի վրա հիմնվեցին առաջին օրգանական պտղատու այգիները Հայաստանի երկու մարզերում: Ոլորտը, չնայած նոր էր և բարդությունների էր հանդիպում, սակայն որպես Հայաստանի համար հեռանկարային ասպարեզ՝ լուրջ տեխնիկական աջակցություն ստացավ մի քանի միջազգային կազմակերպությունների ծրագրերի տեսքով: Այնպես որ ապահովվեց գոնե առաջին փուլում կայանալու և գործունեություն ծավալելու հնարավորույթունը: Ցավով պետք է նշեմ, որ մինչ օրս ոլորտին հնարավորություն չի ընձեռվում պետական աջակցության ծրագրերի շրջանակներում: Վերջինս կարող էր նպաստել առավել արդյունավետ զարգացմանը:

Յուրաքանչյուր գործ կազմակերպվում է պլանավորմամբ, սակայն, համոզված եմ , սկսվում է երազանքից: Ձեր հիմնադրած կազմակերպությունն արդեն տասը տարվա պատմություն ունի. որն է Ձեր գործունեության ռոմանտիկան:

Շնորհակալություն, որ ինձ հիշեցնում եք ռոմանտիկայի մասին: Իրականությունը, ճիշտն ասած կոփում է մարդուն… Այդպես է եղել այս տասը տարիների ընթացքում: Արդեն մոռացել եմ՝ որն էր այս ամենի ռոմատիկան (ծիծաղում է-LN): Բայց ես ուզում եմ երազել նաեւ հիմա:

Գիտեք ինչ, իրականում ռեալ չէ, եթե ասեմ՝ ուզում եմ բոլորը միանգամից սկսեն Հայաստանում օգտագործել օրգանական սնունդ կամ երազում եմ, որ ողջ գյուղատնտեսությունը վերածվի օրգանականի: Բայց ես ուզում եմ՝ ձեւավորվի այդ մշակույթը, լինի սպառողի համար ընտրելու և իր մշակութային պահանջները բավարարելու այդ հնարավորությունը, ինչպես դա առկա է բազմաթիվ երկրներում: Չէ որ ճիշտ սնվելը, առողջ սերունդներ տալը, կայուն բնական միջավայրում ապրելը, զարգացած գյուղ ունենալը բոլորիս երազանքն է:

Իհարկե, շատ լավ է ունենալ այդ գիտելիքը, լինել նման մշակույթի ու գիտակցության կրող, բայց երբ այդ ամենով հանդերձ դու փոքրամասնություն ես, կարծում եմ՝ շատ դժվար կյանք է սպասում քեզ: Սեփական օրինակով Դուք ավելի լավ կիմանաք…

Դժվար է… Տարիների ընթացքում ես հասկացա, որ նեղացրել եմ ընտրությանս շրջանակը: Աշխատում եմ իմ գնումներով չնպաստել անառողջ սնունդ արտադրող եւ մրցակցային դաշտում կեղծ ներկայացմամբ հանդես եկող ընկերությունների արտադրանքին: Սթափ եմ նայում իրավիճակին: Մի հարց եւս դժարացնում է իրավիճակը՝ այն, որ երբեմն քեզ են դիմում խորհուրդ ստանալու ակնկալիքով՝ ինչ չգնել խանութներում… Պարտավորեցնող է: Աշխատեք վերլուծել յուրաքանչյուր արտադրանք և պիտակի վրա զետեղվածը մի անտեսեք: Կայացրեք գիտակից որոշում գնում կատարելիս, գրագետ եղեք:

Ինչքան էլ պնդեք, որ աշխատանքում կին-տղամարդ տարբերություն չեք դնում, չեմ կարծում, թե այդ տարբերությունը նկատելի չէ գոնե կենցաղում. որպես կին, ինչպես եք կարողանում համատեղել աշխատանքն ու ընտանեկան պարտավորությունները:

Զարմանալիորեն ստացվում է: Կարողանում եմ պարտականություններս կատարել թե ընտանիքում եւ թե աշխատանքում հասցնել ամեն ինչ: Կարեւորը ժամանակը արդյունավետ կազմակերպելն է, ինչին էլ հասնում ես փորձի հիման վրա: Ճիշտ պլանավորել եւ աշխատել կազմակերպված. սա է երեւի թե գաղտնիքը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11421 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1110 անգամ
20.10.2026
Դիտվել է 290 անգամ
21.10.2026
Դիտվել է 253 անգամ
22.10.2026
Դիտվել է 189 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster