9999 կարմիր վարդերից զգեստը՝ ամուսնության առաջարկություն
16.02.2012
Չինացի դիզայներ Քսյաո Ֆանը սիրած աղջկան ամուսնության առաջարկություն է արել՝ 9999 վարդից պատրաստված զգեստ նվիրելով: Ամուսնության նման օրիգինալ առաջարկը, իհարկե, գեղեցկուհի Ին Մին չի մերժել: Ի դեպ, Մին 2009 թվականին ճանաչվել է «Միսս բիկինի Չինաստան»:
Զգեստի վրա միաժամանակ աշխատել է մի քանի դերձակ, ընդ որում, ինչպես պատմել է Քսյաոն, իր սիրելիի համար իրենք տանջվել են օր ու գիշեր: Կարմիր վարդերից օրիգինալ զգեստի լուսանկարը մեծ հաջողություններ է գրանցում սոցցանցերում. այն արդեն հասցրել է արժանանալ բազմաթիվ վիրտուալ «համակրանքների»: Դիտվել է 13362 անգամ
Читать на русском
|