Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Հարսանեկան զգեստների նորաձևություն. աշուն-ձմեռ (ֆոտո)

10.10.2012

Այս սեզոն դիզայներները հարսանեկան զգեստների իրենց մոդելներում աշխատացրել են նուրբ երևակայություն: Նայելով նորաձևության շաբաթներին պոդիում բարձրացող հարսանեկան զգեստների մոդելները' դժվար չէ կռահել, որ դրանցից մի քանիսը այդպես էլ կմնան դիզայներական մտքի թռիչք ու չեն դառնա մեր կյանքի մի մասը, քանի որ չափազանց շատ են հակասում հարսանեկան զգեստի ընդունված պատկերացումներին, բայց օրիգինալության սիրահարները այստեղ կարող են փնտրել ցանկալի զգեստը:

Եվ այսպես, այս տարվա աշնան առաջին թրենդը «թեյի երկարության» զգեստներն են: Դրանք ի հայտ են եկել դեռևս 18-րդ դարում, երբ բարձրաշխարհիկ տիկնայք նման երկարության զգեստներ էին հագնում թեյախմության գնալիս: Համաձայնեք, որ իբրև հարսանեկան զգեստ, այս երկարությունը բավական թարմ է նայվում:


«Ջոլիի ոտք». ծիծաղելի՞ է: Ավելի լավ անվանում չէր էլ կարող գտնվել բնութագրելու համար զգեստի այն ձևը, որ հոլիվուդյան աստղերից ամենաշատը հենց Անջելինա Ջոլին է նախընտրում: Գեղեցիկ կտրվածքը ոտքի վրա ցանկացած նորահարսի կդարձնի անսահման սեքսուալ:


Բմբուլներն ու թեթև կտորները մյուս թրենդն են, որ կդարձնեն Ձեզ եթերային ու հմայիչ: Դուք կպահպանեք թեթևության զգացողությունը հարսանեկան արարողության անգամ ամենալարված պահերին:


Թեթև վարդագույն երանգը դիզայներներն առաջարկում են իբրև նորահարսի կերպարը նբացնող ու ավելի վառ դարձնող մի թրենդ: Այս գույնը կօգնի իրագործել վաղեմի ցանկությունն ու արքյադստեր տեսք ունենալ:

 

2012-ի նորաձև աշնան հարսանեկան զգեստների գերիշխող թրենդներից է անհավասարությունը: Զգեստը ներքևում անհավասար է, ինչը անչափ հարմար է հատկապես քաղաքացիական ամուսնության դեպքում:)

Մի քանի մակարդակ ունեցող զգեստները կրկին նորաձև են, ինչպես և միշտ: Սա ժանրի կլասիկան է, և թվում է՝ երբեք էլ դուրս չի գա նորաձևությունից:


Կարճ և պարզ: Այս թրենդը առանձնահատուկ խիզախություն է պահանջում: Ոչ բոլորը կկարողանան մինի-շրջազգեստ կրել սեփական հարսանիքի ժամանակ: Այնուամենայնիվ, սա սեզոնի թրենդներից մեկն է և հաստատ արժանի է ուշադրության:

 

 Որքան էլ զարմանալի է, ավանդական սպիտակը դիզայներները հաճախ փոխարինում են սևով: Առավել կրեատիվ կանայք կարող են իրենց հարսանեկան զգեստի ընտրությունը կանգնեցնել հենց այս գույնի վրա:

Ժանյակե ձեռքեր: Եվս մեկ թրենդ, որ ծնունդով անգլիական արքունիքից է: Հին ժանյակների տեսքը Ձեզ կնմանեցնի իսկական թագուհու: Բացի դա այս ձևը դուր կգա Ձեր բոլոր հարազատներին, այդ թվում՝ որևէ գյուղից հարսանեկան արարողությանը ժամանած ծանոթ մի տատիկի:

 

Տարօրինակ մի առանձնահատկություն ևս: Սա դուր կգա նրանց, ովքեր ուզում են ամուսնու հետ հավասար լինել բացարձակապես ամեն ինչում: Եթե պատկանում եք այդ կանանց թվին, ուրեմն կարող եք գնել տաբատով հարսանեկան զգեստ:

 

Որևէ սեզոն չի կարելի պատկերացնել առանց մինիմալիստական ոճի: Հասարակ սպիտակ զգեստ ուղիղ ու խիստ գծերով առանց առանձնահատուկ արդուզարդի. սա ուղղակի կստեղծի համեստ ու հանգիստ կերպար:

Մի խոսքով, ընտրության հնարավորությունը լայն է, ամեն դեպքում, լավագույն զգեստի մոդելը Ձեզ միայն Ձեր սիրտը կհուշի:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 21404 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1251 անգամ
22.07.2026
Դիտվել է 424 անգամ
25.07.2026
Դիտվել է 381 անգամ
24.07.2026
Դիտվել է 315 անգամ
28.07.2026
Դիտվել է 156 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster