Ինգա . Ուղղակի քննարկում ենք այս կամ այն խնդիրը, կշռադատում բոլոր դրական և բացասական կողմերը և, վաղ թե ուշ, գալիս ենք ընդհանուր հայտարարի:
Անուշ . Ինգան, չնայած այն փաստին, որ առաջնորդ է իր տեսակով, միշտ պատրաստ է փոխզիջման գնալ: Նա շատ էմոցիոնալ է, բայց նաև սթափ բանականություն ունի, ուստի տարաձայնությունները ողջամտորեն են լուծվում:
Ինգա. Իհարկե, միմյանց ներքին լարվածությունը մենք միանգամից զգում ենք, այն կարծես կախվում է օդում, կարծես մի խափանում է լինում, որ ներգործում է մեր երկուսի էներգետիկ դաշտերին: Մի անգամ Անուշը ատամի սարսափելի ցավով մի ողջ համերգ է աշխատել, և միայն ես և մեր պրոդյուսերը գիտեինք այդ մասին: Գուցե հարցնեք` ինչպես նա հաղթահարեց այդ ցավը. պարզապես սերն ու հարգանքը դեպի հանդիսատեսը, պատասխանատվության զգացումն ու պրոֆեսիոնալիզմը ավելի ուժեղ գտնվեցին…
Անուշ. Պետք է ասեմ, որ բեմը ամենաանհարմար տեղն է ներքին խնդիրները թաքցնելու համար: Ու եթե այդպիսիք ծագում են, միշտ փորձում ենք կա´մ վերացնել, կա´մ մոռանալ դրանց գոյության մասին: Բայց լարվածությունից զատ, բեմում երբեմն զգում եմ մեկ այլ բան, ինչն ինձ ավելի է անհանգստացնում` չափից դուրս ինքնամոռաց նվիրում:
Ինգա. Հարազատ քույրեր ենք և աշխատանքի բերումով գրեթե ամենուր և ամեն օր միասին ենք, կիսում ենք մեկս մյուսի հոգսն ու ուրախությունը և, անշուշտ, բավական ուժեղ էներգետիկ կապ է ստեղծվել մեր միջև: Կարծում եմ՝ մենք միշտ մեկս մյուսի կարիքն ունենք, ոչ միայն որպես քույր, այլեւ ուղղակի որպես մարդ և ընկեր, մենք շատ կապված ենք միմյանց, ինչը շատ լավ է, բայց բացասական կողմեր էլ ունի: Մեկ անգամ գործի բերումով մենակ մեկնել էի Մոսկվա և այնքան միայնակ ու անօգնական էի ինձ զգում, որ անընդմեջ SMS էի գրում նրան: Ես անընդհատ նրա հետ խոսելու, կիսվելու և նրա կողքին լինելու կարիք էի զգում: Դեռևս տաս տարի առաջ, որևէ ստեղծագործություն a capella երգելիս, ինձ անհրաժեշտ էր լինել Անուշի կողքին, որպեսզի զգայի նրա ամեն շունչը, շարժումը, միմիկան .... Հիմա մենք կարող ենք կանգնել դահլիճի տարբեր հատվածներում, կամ լինել տարբեր սենյակներում և պատահական ու միաժամանակ երգենք նույն երգը` միևնույն տոնայնության և ռիթմի մեջ:
Անուշ. Մեր էներգետիկ կապը բավական ուժեղ է, ես, իհարկե, զգում եմ, թե երբ նա իմ օգնության կարիքն ունի, բայց Ինգան նաև շատ ինքնուրույն մարդ է, ու իմ օգնությունը նրան երբեմն խանգարում է:
Ինգա. Քույրս հավատարիմ, անկեղծ, սրտացավ, լուսավոր ընկեր է ինձ համար, ով կարող է և իրավունք ունի ասելու այն, ինչ երբեմն ցավոտ է, և ինչը պատրաստ չեմ ընդունել, այն, ինչ դեռ չեմ զգացել: Այդպիսով վարդագույն ակնոցներս անհետանում են: Իսկ թևաթափված վիճակում նա նույն հաջողությամբ այնքան դրական փաստեր է բերում այս կամ այն հարցի շուրջ, որ տրամադրությունս իսկույն լուսավորվում և պայծառանում է:
Անուշ. Ես հազվադեպ եմ ինձ թույլ տալիս «թևաթափ լինել», առավել ևս թույլ տալիս, որ նա այդ հուսահատությունը զգա. չէ՞ որ մեր էներգետիկ կապն ուժեղ է, և իմ տրամադրությունը փոխանցվում է իրեն (այդպես եղել է): Բայց, այդուհանդերձ, երբ ինչ-որ բան է զգում, սկսում է ենթագիտակցաբար ուշադրությունս շեղել` շարունակ հարցեր է տալիս, ինչ-որ պատմություններ պատմում, բարձր ծիծաղում: Մի խոսքով փորձում է ամպերը գլխիս վրայից քշել հեռու... հեռու…
Ինգա. Շնորհակալություն: Յուրաքանչյուրս անհատականություն ենք և առօրյա կյանքում ունենք մեր նախընտրած ոճը, իսկ բեմական կերպարը կերտում ենք միասին` հաշվի առնելով և կարևորելով երաժշտական ոճն ու երգերի բովանդակությունը…
Անուշ. Պետք է նշեմ, որ բեմում կամ որևէ մարդաշատ վայրում մենք պահպանում ենք ոճային ներդաշնակությունը, մինչդեռ առօրյա կյանքում տարբեր անհատներ ենք և հագուստի հարցում յուրաքանչյուրս մեր ոճն ունենք:
Ինգա. Յուրաքանչյուրս ունենք մեր ներաշխարհը, բնավորությունը, նախընտրությունները, մտածելակերպը, հոբբին և այլն… Այո, մենք քույրեր ենք, նման ենք իրար, բայց միևնույն ժամանակ շատ տարբեր անհատ-մեներգչուհիներ ենք: Եվ այդ ամենն անդրադառնում է մեր կատարումների վրա: Իսկ կրթությունը, երաժշտական անսամբլի զգացողությունը, սերը և համերաշխությունը մեկ երգում կարող է միաձուլել շատ ու շատ անհատ կատարողների…..
Անուշ. Երևի երաժշտական դպրոցի երգչախմբում երգելը մեծ փորձ էր համաձույլ երգելու համար: Իսկ վառ անհատականությունը բնական է, բնության մեջ յուրաքանչյուր ճյուղի տերևը մեկ ուրիշին չի կրկնում, իսկ մարդ արարածի պարագայում` առավել ևս:
Ո՞վէՁեզնիցառավելշատձգտումլիդերության:
Ինգա. Ամեն մեկս մեր տեղն ունենք: Ես լիդեր եմ առօրյա հարցերում, Անուշը` ստեղծագործական.:
Ինգա.Ստեղծագործելիս խոսում է հոգին, իսկ երաժշտական կրթությունը օգնում է գրագետ արտահայտվել :
Անուշ. Ստեղծագործական գործընթացը խիստ անհատական է և, իհարկե, տարբեր մտքեր են ծնվում: Դաշնակահարի և ջութակահարի մտածողության միջև չէ տարբերությունը, այլ անհատների:
Ինգա.Մեր երաժշտական ճաշակը շատ հաճախ համընկնում է, բայց Անուշը երբեմն սիրում է նույն ստեղծագործությունն անընդմեջ ու բարձր լսել…, Անշուշտ դա կարող է ինձ նյարդայնացնել…)
Անուշ. Նախընտրելի երաժշտական ոճը կախված է տրամադրությունից, իսկ այն երբեմն չի համընկնում:
Ինգա. Ինչպես քիչ առաջ նշեցի, յուրաքանչյուրիս անհատականության մասին իբրև մարդու, ստեղծագործողի և արտիստի, եղել է և կա ցանկություն առանձին երգերով ներկայանալու հանդիսատեսին և, թեպետ հազվադեպ, բայց արդեն իսկ հանդես ենք գալիս որպես մեներգչուհիներ: Ինչպես մեր կարիերայի սկզբում, այնպես էլ հիմա մեր առանձին կատարումները կարող եք լսել մենահամերգների ժամանակ և մեր CD-ներում:
Անուշ. Այո, իհարկե : Մեր կարիերայի սկզբում Ինգան երազում էր մեծ ջութակահարուհի դառնալ, ի տարբերություն ինձ: Ես միշտ գիտեի, որ դաշնամուրային արվեստը իմ տարերքը չէ, և երգը ինձ համար ինքնարտահայտման ու կայացման միակ ձևն էր: Բայց ժամանակի ընթացքում կազմվեց ու կոփվեց դուետը, որը իրականում ընկերություն էր` արտացոլված պրոֆեսիոնալ գործունեության մեջ: Սակայն ընկերությունը` ընկերություն, բայց անհատը միշտ կարիք ունի մենակ մնալու, այսպես ասած, tet-a-tet հանդիսատեսի, ընկերոջ, կամ Աստծո առաջ:
Ինգա. Առաջին տեղում ընտանիքն է, և եթե հարկ լինի, կարիերան կզոհաբերենք հանուն ընտանիքի:
Անուշ. Ես ներկայումս էլ ընտանիքիս (ծնողներիս, քրոջս) շահերը դասում եմ իմ անձնական շահերից բարձր: Զոհողությունների պատրաստ եմ գնալ հանուն հարազատ մարդկանց, բայց ոչ հանուն կարիերաի:
Ինգա . Մեր ընկերները գրեթե ընդհանուր են: Մենք շատ հաճախ փոխլրացնում ենք իրար, բայց համաձայնեք, որ յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է իր անձնական ժամանակը` խորհելու, մտածելու, հանգստանալու, կարոտելու համար... Այո, երբեմն իրարից հեռու լինելու կարիք լինում է:
Անուշ. Բեմի վրա, ինչպես հանդիսատեսն է փաստում, լիովին փոխլրացնում ենք իրար, տանը, ինչպես հարազատներն են փաստում, նույնպես: Մարդիկ մեր իրարից հեռու լինելն արդեն դժվար են պատկերացնում` ի տարբերություն մեզ:
Ինգա . Մոտ օրերին հանրության դատին կհանձնենք մեր նոր տեսահոլովակը` նկարահանված Էմմա Ասատրյանի հեղինակային երգի հիման վրա: Աշխատում ենք նոր ձայնասկավառակի վրա, որը կթողարկվի մինչև տարվա վերջ:
Անուշ. Կարծում եմ՝ մեծ անակնկալներ չեն լինի: Ոճը կմնա նույնը, փոքր- ինչ կփոխվի արտաքին տեսքը: Մեր կողմից կրեատիվ մտքի պայթյուններ և էքսպերեմենտալ ոճային միքսերի փոթորիկներ չեն սպասվում: Եղանակը կայուն է, երգերը` միջին հայրենասիրական:
Eeva Virtanen | 02-06-2013 07:50
I would love to make a commentary but I could not because I can\'t read or understand neither Armenian nor Russian. Where do I get a good translation to Finnish, Swedish, Spanish, English or Portuguese?
24-08-2026 10:45 «Keeper» ծանոթությունների կայքի կանայք անցյալ շաբաթ գնահատել են տղամարդկանց 77 591 լուսանկար: Ամենաբարձր միավորը հավաքել են թեթև մորուք ունեցող տղամարդիկ։ Երկրորդ տեղում կարճ և խնամված մորուքներն են, իսկ երրորդում՝ սափրված դեմքով տղամարդիկ։ Կզակի փոքր մորուքները հավաքել են ամենացածր միավորը՝ թեթև մորուքի ցուցանիշի կեսից էլ քիչ: Աութսայդերների թվում են նաև բեղերն ու մեծ մորուքները:
24-08-2026 10:35 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնի ափերի մոտ 23-ամյա օդաչու Ֆեյթ Թենքլին թեթև երկշարժիչ ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, հայտնում է New York Post-ը։ Աղջիկը կարողացել է ինքնաթիռն իջեցնել ծովում՝ խուսափելով շենքերից, հանգստացողներից և այլ խոչընդոտներից, և գրեթե չի տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան։ Թենքլին միայնակ թռչում էր Ֆորտ Մայերսից դեպի Բահամներ, որտեղ նախատեսում էր վերցնել իր ծնողներին։
24-08-2026 10:29 ԱՄՆ Միչիգան նահանգից մի զույգ, հանգստից տուն վերադառնալու ճանապարհին կանգ առնելով բենզալցակայանում, անսպասելիորեն վիճակախաղում շահել է 500 հազար դոլար, հայտնում է UPI-ն։ Ջենեսի շրջանի 64-ամյա բնակիչը Միչիգանի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ սկզբում ընդհանրապես չէր պատրաստվում տոմսեր գնել։ Սթենդիշ քաղաքում գտնվող Shell բենզալցակայանում նա հերթում հայտնվել էր մի գնորդի հետևում, որը մի քանի վիճակախաղի տոմս էր գնել։ Դա ոգեշնչել է տղամարդուն նույնպես փորձել բախտը։
24-08-2026 10:20 Oura Health ֆիննական ընկերությունը, որը արտադրում է վիրուսային «խելացի» մատանիներ, որոնք հետևում են ակտիվությանը և առողջությանը, ԱՄՆ-ում խմբային հայցի է ենթարկվում: Հայցում պնդվում է, որ ընկերությունը մոլորեցրել է սպառողներին քնի հետևման ճշգրտության վերաբերյալ: Հայցը ներկայացրել է Կալիֆոռնիայի բնակիչ Մեդիսոն Սուրբերը, որը Oura Ring 4 Gold-ը 2025 թվականի մայիսին գնել է 799 ավստրալական դոլարով: Հայցվորի խոսքով՝ Oura-ի մարքեթինգը կեղծ խոստումներ է տալիս քնի փուլերի որոշման բարձր ճշգրտության մասին, չնայած սարքում բացակայում են ուղեղի և աչքի անմիջական սենսորները, որոնք անհրաժեշտ են կլինիկական քնի չափման համար:
24-08-2026 09:57 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջապես հաստատեցին իրենց հարաբերությունները՝ միասին հայտնվելով պապարացիների առջև Լոնդոնի փողոցներում: Զույգը քաղաքում էր Էլորդիի նոր՝ «Շների աստղեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Նրանց սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին ապրիլին՝ Coachella փառատոնից հետո: Մայիսին Ջենները և Էլորդին լուսանկարվեցին Հավայան կղզիներ կատարած ուղևորության ժամանակ նախաճաշելիս, իսկ մի քանի օր անց զույգին նկատեցին Լոս Անջելեսում՝ Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի հետ: