Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Սիրելիի ընկերների հետ ճիշտ հարաբերություններ հաստատելու հմտություններ

29.09.2012

Տղամարդկանց համար շատ կարեւոր է, որ իրենց շրջապատող հարազատ մարդիկ ներդաշնակության մեջ լինեն, իրար հետ լեզու գտնեն: Հատկապես այն դեպքում, երբ նրա կյանքում մեծ դեր ունեն ընկերները, այդ հանգամանքի հետ հաշվի չնստել չեք կարող: Մի քանի խորհուրդ LN-ից, թե շփման ինչ առանձնահատկություններ է պահանաջում տղամարդկանց ընկերակցությունը:

Սովորեք հարգել տղամարդկանց շրջապատը: Ադեկվատ վերաբերմունք ցուցաբերեք կոպիտ խոսքուձեւին՝ հասկանալով, որ նրանք առանց այդ էլ զսպում են իրենց ձեր ներկայությամբ:

Շփվող եղեք և ուրախ: Մասնակցեք խոսակցություններին ,անգամ եթե չեք տիրապետում թեմային, գոնե հաստատեք կամ ուշադիր լսեք խոսողին:

Եթե ընկերները հրավիրել են նրան ինչ-որ «տղամարդկային միջոցառման» , արհեստական խոչընդոտներ մի ստեղծեք: Եվ համոզված եղեք, որ Ձեր բարյացկամությունը բումերանգի պես ետ կգա նրա արարքների միջոցով:

Ոչ մի իրավիճակում չպետք է շանտաժի ենթարկել ամուսնուն: Օրինակ' եթե գնաս ընկերներիդ հետ երեկույթի, այլևս ինձ չես տեսնի: Դրանով Դուք լարվածություն կառաջացնեք, կքայքայեք բոլոր հարաբերություններն ու ընտանիքը:

Անթույլատրելի է ընկերների ներկայությամբ նկատողություն անել նրան ամեն մանրուքի համար կամ խնամել մոր նման: Թույլ տվեք նրան ցուցադրել տղամարդկությունը:

Եթե Ձեզ հրավիրել են նրա շրջապատ, ամեն կերպ թաքցրեք Ձեր դժգոհությունը, մի փորձեք ամեն կերպ Ձեր ամուսնուն ցույց տալ տան ճամփան: Դրանով Դուք Ձեր անհարգալից վերաբերմունքն եք ցուցաբերում նրա ընկերների հանդեպ:

Տղամարդու համար կարևոր է, որ իր կնոջը գնահատեն ընկերները: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր երեկույթի գնալիս լավ պատրաստվեք: Նրանք պետք է հիանան Ձեզնով, իսկ ամուսինը' հպարտանա:

Եթե խանդում եք Ձեր տղմարդուն ընկերների հանդեպ, ապա փոքրիկ սիրախաղ սկսեք նրանցից մեկի հետ: Իհարկե ոչ լուրջ, պարզապես սիրալիր եղեք նրա հանդեպ: Թեթև խանդը կհալեցնի Ձեր ամուսնու սիրտը:

Եթե ուզում եք ազատվել ամուսնու անկոչ հյուրերից' ընկերներից, որոնք շատ հանկարծակի հայտնվում են Ձեր տանը և ժամերով խլում ժամանակը, ապա ձեր սեքսը պլանավորեք … նրա ընկերների այցելելու ժամին: Հավատացեք, նա ինքը կբացատրի նրանց, որ այժմ հարմար չէ, և որ դուք հյուրերի չեք սպասում:

Իսկ առհասարակ հիշեք, որ նրա ընկերները կարող են հեշտությամբ դառնալ նաև Ձերը, եթե պահպանեք այս 9 կանոնները:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4852 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025
Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը:

Հոգեբանները բացահայտել են, թե ինչպես դադարել մտածել տղամարդու մասին (եթե նա ձեր մասին չի մտածում)

20.05.2025
Անփոխադարձ զգացմունքը միշտ դժվար է։ Անհնար է արագ և անցավ ընդունել, որ անձնական երջանկության հույսերը ձախողվել են։

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-07-2025 11:47
Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32
49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21
Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49
«Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», -  նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44
Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.07.2025
Դիտվել է 982 անգամ
08.07.2025
Դիտվել է 452 անգամ
09.07.2025
Դիտվել է 337 անգամ
10.07.2025
Դիտվել է 318 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster