Բոլորս էլ երազում ենք ունենալ ճերմակափայլ ատամներ և ոչ մի ջանք ու միջոց չենք խնայում, որ մեր ատամնաշարը լինի իդեալական ճերմակ: Սակայն դարեր առաջ ճապոնացի կանայք այդպես չէին մտածում:
Ճապոնիայում կար օխագուրո'ատամները սևացնելու ավանդույթ, որին սկզբնական փուլում հետևում էին միայն հարուստ ընտանիքների աղջիկները: Առաջին անգամ ատամները սևացնում էին 9 տարեկան հասակում. այդ տարիքից արդեն աղջիկները համարվում էին հասուն:
Երբեմն էլ այս ավանդույթին հետևում էին նույնիսկ տղաները, այնուհետև օխագուրոն լայն տարածում ստացավ նաև հասարակ մարդկանց շրջանում:
Սև գույնը խորհրդանշում է կայունություն, և որպեսզի հարաբերությունները լինեին կայուն, ամուսնությունից առաջ աղջիկները սևացնում էին ատամները: Որոշ առումով սև ատամները ընկալվում էին որպես հավատարմության երդում ամուսնուն: Գոյություն ունեին ատամների սեւացման մի քանի բաղադրատոմսեր՝ բրնձի օշարակով, բրնձի գինիով, բրնձի բորբոսով, շաքարով, աղով, թեյի տերևներով:
Նշենք, որ վիտամիների պակասի և ատամնաբուժական օգնության ցածր մակարդակի պատճառով այս ավանդույթը նաև հարկադրված միջոց էր. օգտագործվող լուծույթը պաշտպանում էր ատամները կարիեսից, էմալաթափությունից, կանխում ցավերի ու ճաքերի առաջացումը: Ներկերը օգտագործում էին մի քանի օրը մեկ:
Այս ավանդույթի վերաբերյալ կա մեկ այլ վարկած ևս' սև ատամներ ունենալը հարստության նշան էր. քաղցրավենիքը շատ թանկ հաճույք էր, դա կարող էին իրենց թույլ տալ միայն մեծահարուստ կանայք: Ի դեպ, այդ պատճառով ել շատ հաճախ նրանք ունենում էին փչացած ատամներ:
Աղքատ կանայք հարուստներին նմանակելու նպատակով նույնպես ատամնեը սևացնում էին:
Ավելի ուշ, տհաճ հոտի և աշխատատարության պատճառով, ավանդույթն աստիճանաբար անցավ պատմության գիրկը: Այժմ այդ ծիսակատարությունը կատարվում է միայն գյուղերում' հարսանիքների կամ թաղումների ժամանակ: Օխագուրոն կարելի է հանդիպել նաև գեյշաների կացարաններում'հանամատիներում: Ինչպես հայտնի է, գեյշաները իրենց դեմքը և մարմինը հարդարում են ճերմակ շպարով: Սպիտակ դեմքի ֆոնին ատամները ստանում են դեղին գույն, մինչդեռ ներկված ատամները ստեղծում են պատրանք, թե դրանք նույնիսկ չկան:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։