Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Մենք խենթություններ չենք անում, որովհետեւ տեղով խենթ ենք

14.02.2012

LN-ի խմբագրությունում այսօր հյուրընկալվեցին Սիրամրցույթի հաղթողներ Yuppi Du-ն (Արթուր Գեղամյան) և Նազիկ Բաղդասարյանը: Մեզ հետ զրույցում նրանք անկեղծացան՝ նշելով, որ իրենք միանգամայն արժանի էին այս հաղթանակին. 6 տարի ընկերություն անելուց հետո,այս տարի հունվարին Նազիկն ու Արթուրը նշանվել են:

- Դուք բավականին ուշ միացաք Սիրամրցույթին: Չվախեցրե՞ց այն հանգամանքը, որ արդեն որոշ զույգեր 100-ից ավելի like ունեին:

Նազիկ.- Արթուրի միտքն էր մրցույթին մասնակցելը: Ես այդքան էլ չէի հավատում, որ կհաղթենք: Լավ է, որ չէինք նկատել՝ այդքան like-եր ունեցող զույգեր կան արդեն: Մենք համոզված էինք,որ հաղթելու ենք: Նկարը տեղադրելուց հետո Արթուրը զանգեց ու ասաց. «Կես ժամից պետք է հաղթենք, տես՝ ինչ ես անում»:

- Միասնական պայքարի և հաղթանակի շա՞տ օրինակներ ունեք:

Արթուր.-Միասին մասնակցել ենք նաև երգի մրցույթի, չնայած որ ես ահավոր եմ երգում (ծիծաղում է-LN):

-Ինչպե՞ս է ծնվել մրցույթին մասնակցած լուսանկարը:

Նազիկ.- Արթուրը եկել էր ինձ տեսնելու ընկերոջ՝ Հովոյի հետ (նա լուսանկարիչ է): Ես թատրոնից դուրս եկա, շատ լավ օր էր, եւ որոշեցինք լուսանկարվել: Երբ երեկոյան եկա տուն, մտա Facebook ու տեսա նկարները, գժվել էի... Շատ լավ նկարներ էին ստացվել:

- Ինչպե՞ս գտաք իրար, ո՞նց ստեղծվեց ձեր միությունը:

Արթուր.- 2006 թվականին ենք ծանոթացել թատրոնում: Նազիկը Թատերական ինստիտուտ ընդունվելու համար էտյուդ էր պարապում, երբ տեսա նրան: Հենց առաջին հայացքից նա ինձ դուր եկավ՝ նրա մեծ ու սիրուն աչքերը, ժպիտը... Իսկ ես վերջին` գլխավոր դերս պետք է խաղայի և գնայի ծառայելու: Արդեն չէի ուզում գնալ բանակ, քանի որ հանդիպել էի իմ միակին:

Նազիկ.-Ես չէի պատկերացնում,որ ամեն ինչ շատ լուրջ է: Մոտ երկու ամիս sms-ների միջոցով ենք շփվել: Բայց երբ իմացա, որ բանակ է գնում, հասկացա, որ սիրում եմ Արթուրին ու սկսեցի ուժեղ լաց լինել:

Արթուր.- Այնպես որ բոլորդ գնացեք ծառայելու (ծիծաղում է-LN):

-Դժվա՞ր չէր նորաստեղծ զույգի համար երկու տարի իրարից հեռու լինելը: Ինչպե՞ս էիք պահում շփումը:

Նազիկ. - Հեռախոսով խոսում էինք երբեմն, բայց այն ժամանակ դա այդքան հեշտ չէր, ինչպես հիմա: Արթուրն ինձ նաև նամակներ էր գրում բանակից: Իսկ ես ամեն անգամ նրանից նամակ ստանալիս աշխարհով մեկ էի լինում,ուրախանում,լացում: Իսկ իմ նամակները, զարմանալի է, բայց նրան չէին հասնում:

- Իսկ վեճեր, բաժանումներ եղե՞լ են:

Արթուր.- Առանց վեճերի հնարավոր չէ: Բայց մենք այնպես արեցինք, որ ավելի հնարավոր լինի (ծիծաղում է-LN):

Նազիկ.- Եղել է այդպիսի շրջան,որ ուղղակի հիասթափվել էի, և ցանկություն չկար շփումը շարունակելու: Բայց Արթուրի ջանքերով ամեն ինչ կարգավորվեց: Նա ժամանակ առ ժամանակ հիշեցնում էր իր մասին:

Արթուր.- Անկեղծ ասաց հակառակն էր տեղի ունենում: Նազիկն էր հիշեցնում իր մասին: Ասենք, ինձ հաղորդագրություն էր ուղարկում՝ «Բաժանորդը խնդրում է զանգահարել իրեն»:)

-Պայքարե՞լ ես Նազիկի համար: Երբևէ կռվի մեջ ընկել ես հանուն նրա:

Արթուր.- Նազիկն արժանի է,որ իր համար անեն ամեն ինչ՝ կռիվ, հարսանիք (ծիծաղում են-LN):)

-Իսկ ե՞րբ եք պատրաստվում «հարսանիք անել Նազիկի համար»:

Արթուր.- Ուզում ենք,որ հարսանիքին ամեն ինչ տաք լինի՝ սկսած եղանակից: Այնպես որ սպասենք մինչև ամառ:

-Արթուր ի՞նչ պահանջներ ունես կնոջից: Ինչպիսի՞ կին պետք է լինի քո կողքին, ո՞րն է քո իդեալը:

-Իմ կողքի կինը պետք է լինի անհատականություն: Պետք է ունենա այդ «շարմ» կոչվածը: Կյանքում չվախենա թռչելուց: Նազիկը այս ամենի համադրությունն է, նաև գիտի իր թռիչքի չափը: Նազիկը իմ կյանքի իդեալն է:

-Նազիկ, իսկ տղամարդու քո իդեալը հենց Արթուրի՞ տեսակն է:

-Ես երբեք չեմ մտածել, որ տղամարդու իմ իդեալը այ ասպիսինն է: Ծանոթացա Արթուրի հետ եւ հասկացա՝ նա է:

-Ի՞նչ խենթություններ եք իրար համար արել:

Արթուր.- Մենք խենթություններ չենք անում, որովհետեւ հենց տեղով խենթ ենք էլի:

- Սերենադ երգե՞լ ես Նազիկի համար:

Արթուր.-Եթե ես պատուհանի տակ սերենադ երգեմ, երեւի վերեւից դույլերով ջուր լցնեն:

Նազիկ.- Ձայնագրվում է, Slype-ով ուղարկում:

-Ինչպիսի՞ն կլինի ձեր ընտանիքը:

Արթուր.- Մեր ընտանիքը նախ ես եւ Նազիկն ենք. դա հիմնական վերնագիրն է, հետո գալիս են ենթավերնագրերը՝ մեր ընտանիքները, ընկերները, հարազատները...

                                                                                                     

                                                                                                               Հարցազրույցը՝ Նելլի  Ղարիբյանի

 

Դիտվել է 7533 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:37
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակչում «Նյու Յորք Նիքսի» հաղթանակից հետո Լոս Անջելեսում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները գնդակահարել են մի շան՝ տիրուհու տոնական ճիչերը շփոթելով հնարավոր պատահարի մասին ազդանշանի հետ, հաղորդում է NBC News-ը։
16-06-2026 10:50
Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 695 անգամ
11.06.2026
Դիտվել է 404 անգամ
16.06.2026
Դիտվել է 224 անգամ
17.06.2026
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster