Այն զույգերը, որոնք օբյեկտիվ պատճառներով ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում բաժանվել, պետք է ամեն ինչ անեն, որ վառ պահեն սիրո կրակն անգամ հեռավորության վրա: Իրարից հեռու լինելը բացասական կողմերի հետ մեկտեղ ունի նաև դրական կետեր: Եվ միայն Ձեզնից է կախված՝ արդյոք կհանգչի սերը, թե նոր բոցերով կվառվի: LN-ն իր ընթերցողներին է ներկայացնում 7 կանոն' հեռավորության վրա սերը պահպանելու և ավելի ուժեղացնելու համար:
Հավատարիմ եղեք, ինչ էլ որ դա պահանջի Ձեզնից: Գայթակղո՞ւմ են: Դա Ձեզ համար չէ, պետք է կարողանաք տիրապետել Ձեզ: Զուտ ֆիզիոլոգիական պատճառներից ելնելով՝ տղամարդկանց համար ավելի դժվար է հավատարիմ լինելը, սակայն դա չի ենթադրում, թե կանայք պետք է դավաճանված լինեն:
Մի ակնարկեք և մի հարցրեք, թե որտեղ և ում հետ է անցկացրել երեկոն: Վստահեք անխոս: Միայն վստահության շնորհիվ զույգը կարող է հաղթահարել հեռավորությունն առանց կորուստների:
Սովորեք հիշեցնել Ձեր մասին: Դա կարող է լինել նկարի, sms-ի կամ մեկ այլ բանի միջոցով: Զանգահարեք, որպեսզի «բարի լույս» ասեք: Մանրուքները մեծ ազդեցություն ունեն սիրո վրա: Առեղծվածային նամակներ ուղարկեք նրան, այնպիսի հաղորդագրություն, որ նա միանգամից չկռահի' ինչի մասին է խոսքը:
Ժամանակ առ ժամանակ սեքսի սեանսներ անցկացրեք հեռախոսով:Դա կտրուկ կբարձրացնի հարաբերությունների ջերմաստիճանը: Նաև զուգահեռ տեղյակ կլինեք Ձեր զուգընկերոջ սեքսուալ պատկերացումների մասին:
Անակնկալ նվերներ ուղարկեք: Նամակ գրեք, բայց ոչ էլէկտրոնային: Ձեր ձեռագիրն ու գրելաձևը Ձեր ներկայության պատրանքը կստեղծեն նրա մոտ: Չմոռանաք նամակի վրա մի փոքր օծանելիք ցանել, այն, որը նա ամենից շատն էր սիրում: Հետաքրքրվեք նրա խնդիրներով:
Օգտագործեք յուրաքանչյուր միջոց' նրան տեսնելու համար:
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: