Լեդի Գագան պսակի համար եկեղեցի է ընտրում
12.09.2012
Լեդի Գագան արդեն մտածում է իր ընտրյալի' 31-ամյա դերասան և մոդել Թեյլոր Քինիի հետ ընտանիք կազմելու մասին, հայտնում է Sun պարբերականը:
Ինչ վերաբերում է հարսանեկան արարողությանը, ապա 26-ամյա Լեդի Գագան մտադիր է այն կազմակերպել միմիայն իտալական Վենետիկ քաղաքում:
«Երևի թե մտածելով ապագա հարսանիքի մասին՝ փոփ աստղն իր փեսացուի ընտանիքին հրավիրել է օգոստոսի 2-ին Միլանում կայանալիք իր մենահամերգին, որպեսզի դրանից հետո բոլորով ուղևորվեն Վենետիկ' պսակադրության համար եկեղեցի ընտրելու»,-եզրափակում է Sun-ը:
tert.am Դիտվել է 2267 անգամ
|