Իրանում 30 կանանց բռնաբարած տղամարդը հրապարակայնորեն կախաղան է բարձրացվել
11.09.2012
Թեհրանի հրապարակներից մեկում այսօր առավոտյան հրապարակայնորեն կախաղան է բարձրացվել բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչված Սադիգ Մուրադին, հայտնում է իրանական Fars-ը:
«Սև կարիճ» մականվամբ Մուրադին ձերբակալվել էր 2008թ.-ին, Թեհրանում մի կնոջ առևանգելու փորձի ժամանակ: Սակայն քննության ընթացքում պարզվել էր, որ նա կատարել է ավելի քան 30 բռնաբարություններ կամ բռնաբարության փորձ, ինչպես նաև կանանց կողոպտելու մեջ:
2009թ.-ին նա դատապարտվել էր մահապատժի, սակայն բողոքարկումից հետո մահապատիժը փոխարինվել էր բանտարկությամբ:
Զանգվածային լրատվամիջոցների ու տուժածների ճնշումների ներքո այս դատավճիռը վերանայվել է, և «սև կարիճը» դատապարտվել է մահապատժի:
tert.am Դիտվել է 2233 անգամ
|