Աշակերտներին բռնաբարած ամերիկացի ուսուցչուհին ազատազրկվեց
07.09.2012
ԱՄՆ-ում՝ Օկլահոմայում, 40-ամյա ուսուցչուհի Միշել ՄքՔաթչանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ «երկրորդ աստիճանի բռնաբարության համար», որը նա իրականացրել է արական սեռի 16-ամյա երկու աշակերտների նկատմամբ, հայտնում է NY Daily News-ը:
Դատավորն այս գործը «հրեշավոր ու ողբերգական» է անվանել:
«Այս դահլիճում չկա մեկը, որն ինձ ատի ավելի շատ, քան ես ինքս», - ասել է ուսուցչուհին: Նա նաև խոստովանել է, որ իր արարքը պայմանավորված է մանուկ հասակում իր՝ սեռական ոտնձգության զոհ դարձած լինելու հանգամանքով:
Բռնաբարությունն իրականացնելու համար ուսուցչուհին իր զոհերին ալկոհոլ էր հրամցրել:
tert.am Դիտվել է 2394 անգամ
|