Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Սեքսուալության դասեր հայտնի կանանցից

06.09.2012

Նրա մասին ավանդված պատմությունների որ մասն է համապատասխանում ճշմարտությանը դժվար է ասել, բայց որ Կլեոպատրան մինչեւ օրս համարվում է սեքսուալության եւ կանացի հմայքի բացառիկ ներկայացուցիչ, հաստատ է: Հին աշխարհի թագուհու այդքան հաջողությունների գաղտիքը, ասում են, իրավիճակը բոլոր մանրամասներով պատկերացնելու եւ պլանավորելու կարողությունն էր: Այդպիսինն էր նա նաեւ տղամարդկանց հետ հարաբերություններում. Հուլիոս Կեսարին նա խելքահան է արել իր համարձակությամբ եւ նախաձեռնողականությամբ: Կլեոպատրան նաեւ բացառիկ կերպով տիրապետել է խոսքի արվեստին. այնքան դիպուկ, որքան նա էր, դժվար է պատկերացնել…

Էլիզաբեթ Թեյլոր

Անհավանականության աստիճան հղկված ժեստեր, բարակ մեջք, հազվագյուտ մանուշակագույն աչքեր… Էլիզաբեթ Թեյլորին այսքանից բացի մեծ հմայք էին հաղորդում իր կյանքի ամեն վայրկյանը տոնի վերածելու ու վայելելու կարողությունը եւ շատ նուրբ ճաշակը հագնվելիս: Բոլորը միաձայն պնդում էին, որ Էլիզաբեթը անհայտ մի տեղից գիտի, թե հատկապես ինչ են ուզում իր հագին տեսնել տղամարդիկ: Նրա արտահայտիչ հայացքի գաղտնիքներից մեկն էլ գենետիկական մուտացիան էր. դերասանուհին կրկնակի շարքով թարթիչներ ուներ….

Մերիլին Մոնրո

Հոգոցներով ընդհատվող նրա նուրբ ձայնը տղամարդիկ ամենից շատ էին հիշում Մերիլին Մոնրոյի մահից հետո… Մերիլինն ինքը մի առիթով ասել է, որ «խոսելիս պետք է ինչ-որ շատ հետաքրքիր բան պատկերացնել, լինել անդադար հիացմունքի մեջ, եւ ձայնը կհնչի սեքսուալ…»: Իսկ ով չգիտի Մոնրոյի ճոճուն քայլվածքի մասին: Էլ չխոսենք երազկոտ հայացքից ու կանչող աչքերից…

Լիլյա Բրիկ

Ռուս աշխարհահռչակ գրող Մայակովսկու սիրելին եւ իր ժամանակների բազմաթիվ տղամարդկանց մուսան:

Խելացի, բազմակողմանիորեն զարգացած կին, ով երբեք կասկածի չէր ենթարկում իր կանացի հմայքները. «Պետք է ներշնչել տղամարդուն, որ ինքը հիասքանչ է, անգամ՝ հանճարեղ, բայց ուրիշները դա չեն հասկանում… Նաեւ թույլ տվեք նրան այն ամենը, ինչը նրան թույլ չեն տալիս տանը: Մնացածը կանեն լավ կոշիկներն ու մետաքսե ներքնաշորը»:

 Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 12122 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025
Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը:

Հոգեբանները բացահայտել են, թե ինչպես դադարել մտածել տղամարդու մասին (եթե նա ձեր մասին չի մտածում)

20.05.2025
Անփոխադարձ զգացմունքը միշտ դժվար է։ Անհնար է արագ և անցավ ընդունել, որ անձնական երջանկության հույսերը ձախողվել են։

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2025 10:41
ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18
Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14
Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40
Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42
68 տարեկան հասակում  Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2025
Դիտվել է 1074 անգամ
30.06.2025
Դիտվել է 989 անգամ
02.07.2025
Դիտվել է 369 անգամ
03.07.2025
Դիտվել է 301 անգամ
04.07.2025
Դիտվել է 277 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster