Ինչու փակվեց «Արի ամուսնանանք»-ը
05.09.2012
Ըստ լուրերի` ATV հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Արի ամուսնանանք» հաղորդաշարը փակվել է ու այս օրերին կրկնություններն են ցուցադրում, որոնք նույնպես առաջիկայում կհանվեն եթերից:
Ասում են' եթե առաջին ամիսներին հաղորդմանը մասնակցելու համար հայտեր շատ էին լինում, ապա հետո ստեղծագործական խումբն ինքն է սկսել 5000 դրամով դերասաններ հրավիրել, բայց դա էլ երկար չի տևել ու որոշել են փակել:
Մեկ այլ խոսակցությունների համաձայն' որոշակի դադարից հետո «Արի ամուսնանանք» -ը նորից եթերում կլինի, բայց այլ ձևաչափով, հաղորդավարները ևս կփոխվեն:
mamul.am Դիտվել է 3102 անգամ
|