Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Աշնանային նորաձեւության թոփ 10 թրենդները. 2012 (ֆոտո)

05.09.2012

Բոլոր լեդիներին վաղուց արդեն հայտնի է, որ աշնանային դեպրեսիաներից, պարզապես վատ տրամադրությունից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը պահարանը թարմացնելն է: Ձեզ ենք ներկայացնում սեզոնի թոփ 10 թրենդները:

Տղամարդկային ոճ

Երբեմն ոչինչ այդքան չի շեշտում մեր կանացիությունը, ինչքան տղամարդկային հագուստը: Եթե ամառը լի էր ծաղկաշատ տաբատներով, ապա հիմա դիզայներներն առաջարկում են լայն փողքերով տաբատներ, պիջակներ, ժիլետներ: Մի խոսքով, այն ամենը, որ առաջ պատկանում էր միայն տղամարդկանց, այժմ կարելի է և պետք է տեսնել նաև կանացի պահարանում: Ճիշտ սև գույն, ուղիղ իջնող տաբատներ և փայլ. այս սեզոնի միքսը:

Լայնածավալ վերարկու

Այս վերարկուներից Դուք հաստատ չեք կարողանա խուսափել: Նրանք կպաշտպանեն Ձեզ աշնանային քամիներից և լեդիի կերպար կհաղորդեն Ձեզ: Դիզայներները բազմաթիվ կտորների ու գույների տեսականի են առաջարկում: Ի դեպ, այս սեզոն ճիշտ ընտրություն են վառ գույները:

Բասկա

Նախորդ սեզոնին մենք այնքան հիացանք այս թրենդով, որ այն կշարունակի զարդարել նաև մեր աշունը: Սակայն հիմա մոդելները կարող են շատ տաք լինել և նույնիսկ մորթյա: Այն կզարդարի կիսաշրջազգեստը, տոպը, զգեստներն ու ժակետները:

Վանդակ

Այս աշնան ամենաակտուալ պրինտներից մեկը վանդակն է: Մանր, խոշոր, թեք, սև-սպիտակ, գունավոր. սրանք բոլորը իրենց տեղն են գտել դիզայներների աշնանային հավաքածուներում:

Հովազի պրինտ

Սա ամենատարածված անիմալիստական պրինտն է, որը ժամանակի ընթացքում մտնում և հեռանում է նորաձևությունից: Աշնանային սեզոնը հանում է բոլոր սահմանափակումները և նորից ակտուալ դարձնում այս պրինտը: Ամեն ինչ չափի մեջ, բայց ունենալ որևէ իր' հովազի պրինտով, պարտադիր է:

Հոգեբանական պրինտ

Սեզոնից սեզոն դիզայներներն ավելի մեծ ազատություններ են տալիս երեւակայությանը և օգտագործում ամենատարբեր պրինտներ իրենց աննկարագրելի հավաքածուներում: Թռչունների և կենդանիների պատկերները, գույների խառնվածությունը աշնանային հավաքածուներում խոսում է դրանց ակտուալության և նորաձևության մասին:

Բրոնզ

Բրոնզագույնը շատ սահուն երեկոյան զգեստների հավաքածուներից տեղափոխվեց ամենօրյա հագուտների պահարան: Այս տենդենցն առաջարկել են համաշխարհային դիզայներները, իսկ այժմ այն կա գրեթե բոլոր խանութներում' բրենդային կամ ոչ: Համարձակ կրեք բրոնզագույնն այս աշնանը: Այն կարող է լինել տաբատի, բլուզի, ժակետի և նույնիսկ վերարկուի տեսքով:

Միլիթարի

Հոգնելով ամառային ռոմանտիկ հավաքածուներից, ոճաբաններն այժմ առաջարկում են միլիթարի ոճը, որը այս սեզոնի թրենդներից մեկն է: Վերարկուն կամ ժակետը' ռազմական ոճում, կարող են Ձեր պահարանին յուրօրինակություն հաղորդել, իսկ Ձեզ դարձնել նորաձև:

Կոմբինիզոն

Վերջին կարևորագույն շեշտն այս անանը կոմբինիզոններն են: Չեզոք գույների կոմբինեզոնները բավական երկար կարող են մնալ Ձեր պահարանում: Այն կարող է հիանալի հիմք դառնալ ինչպես ամենօրյա, այնպես էլ երեկոյան կերպարներ ստանալիս: Հարկավոր է միայն փոխել աքսեսուարները:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13035 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1249 անգամ
22.07.2026
Դիտվել է 424 անգամ
25.07.2026
Դիտվել է 379 անգամ
24.07.2026
Դիտվել է 315 անգամ
28.07.2026
Դիտվել է 156 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster