Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կարող եմ ժպիտով պահանջել. ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

13.02.2012

LN-ի հյուրն է գեղեցկուհի, բիզնես լեդի Լուսինե Թովմասյանը:

-Լուսինեն շատերի հիշողություններում դեռ այն 19 տարեկան աղջիկն է, որ, գերազանցելով հարյուրավոր գեղեցկուհիների, ճանաչվեց Հայաստանի և Եվրոպայի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը: Այդ օրերից հետո ի՞նչն է էականորեն փոխվել քո խառնվածքում, բնավորության մեջ:

-Հավատացեք, որ ես այդ տարբերությունը չեմ տեսնում, և ինձ հետ շփվող շատերը' նույնպես: 2003-ին էր, որ դարձա «Միսս Հայաստան», անցել է արդեն 9 տարի, բայց չեմ զգում, որ մեծացել եմ, փոխվել: Բնականաբար, որոշ բաներ կլինեն, որ փոխվել են, բայց էականորեն' ոչինչ. ես նույն Լուսինեն եմ:

-Ասում են' գեղեցկությունը բացում է բոլոր դռները: Սեփական օրինակով համոզվե՞լ ես:

-Յուրաքանչյուր կին ինչ-որ չափով գեղեցիկ է համարում իրեն, բայց դա բոլորովին կապ չունի դռներ բացվելու հետ: Դու պետք է աշխատես ինքդ քեզ վրա, եթե ցանկանում ես մի բանի հասնել. դա կլինի ուսման մեջ, աշխատանքի, թե մեկ այլ ոլորտում:

- Ինչպիսի՞ն էիր փոքր ժամանակ:

-Համարյա նույնը, ինչ հիմա: Հիմա քրոջս աղջիկը' Մեգին, նույն բնավորության գծերն ունի, ինչ ես' կամակոր, աշխույժ, ժպետերես, ինչ-որ տեղ իր ասածի տեր:

-Իսկ Իրինայի հետ կռվո՞ւմ էիք, թե ով է ավելի գեղեցիկ:

-Ո՛չ, ի սկզբանե իմ ու Իրինայի հարաբերությունները շատ տարբեր են եղել քույր-քույր հարաբերություններից: Նա ինձ միշտ ընդառաջում էր, ընտրության հնարավորություն էր տալիս: Եվ հետո, նա ինձ համար օրինակ էր, ես ամեն կերպ փորձում էի նմանվել նրան:

-Ովքե՞ր են քեզ աջակցում:

-Առաջին հերթին մայրս և քույրս: Հայրս նույնպես անմասն չէ, բայց նրանք կին են, ավելի լավ են հասկանում ինձ: Ընկերներս եւս շատ կարևոր դեր ունեն իմ կյանքում: Առանց նրանց ես դատարկ մարդ կլինեի:

-Քեզ հաջողակ մարդ համարո՞ւմ ես:

-Այո՛, երբեք չեմ զղջում չարված գործերի համար: Միշտ փորձում եմ լավատեսորեն մոտենալ ամեն ինչին: Եթե մի բան էլ չի ստացվում, ուրեմն դա է ճիշտը:

-Ո՞րն է քո հաջողության գրավականը:

-Ժպիտով եմ մոտենում կյանքին:

-Ինչո՞վ ես հիմնականում զբաղված:

-Առաջնահերթն ինձ համար «Նոր ռադիոն» է: Հանրային հեռուստառադիոխորհրդի մամլո քարտուղարն եմ: Իսկ շուտով կլինեն նաև ֆիլմեր և հաղորդում:

- Խի՞ստ ես որպես տնօրեն:

-Ինձնից խստություն անհնարին է ակնկալել: Չեմ կարողանում շատ խիստ լինել, բայց գիտակցում եմ, որ դա պետք է: Կարող եմ ժպիտով պահանջել:

-  Դժվա՞ր չէ ոչ պրոֆեսիոնալի համար կերտել տիպական, դրամատիկ կերպարներ. ադեն հաջողված օրինակներ ունես երկու ֆիլմում:

-Շատ դժվար է: Դու քեզ վրա մեծ պատասխանատվություն ես վերցնում. չէ՞ որ արձագանքները կարող են ինչպես լավը,այնպես էլ վատը լինել: Մեծ քայլ էր ինձ համար ուժ գտնել ինքս իմ մեջ և համաձայնել: Վախը շատ մեծ էր, նամանավանդ «Մի վախեցիր»-ի ժամանակ: Սրտատրոփ սպասում էի մարդկանց արձագանքներին:

-Ըստ քեզ, ինչպիսի՞ն պետք է լինի կինը:

-Կինը երբեք չպետք է մոռանա, որ կին է: Պետք է միշտ խնամված և կանացի լինի: Չեմ սիրում, երբ կինը գռեհիկ է լինում, երբ վատ լեքսիկոն է ունենում:


- Ունե՞ս քո' կնոջ իդեալը, որին ձգտում ես նմանվել, գուցե նաեւ ընդօրինակել:

-Աչքիս առաջ ունեմ երկու կին, որոնք իմ իդեալն են' մայրս և քույրս:

-Իսկ աստղային ընտրանիում կա՞ մեկը, ով քեզ համար կնոջ իդեալ է:

-Երբևիցե իդեալ կամ կուռք չեմ ունեցել: Ինչ-որ չափով իդեալական կին ինձ համար Մոնիկա Բելուչին է. նայում ու հիանում եմ նրա յուրաքանչյուր քայլով: Մեծ հպարտություն եմ զգում, երբ տեսնում եմ' ինչպես կարող է կինն իրեն դրսևորել այդ տարիքում:

-Լուսինե Թովմասյանը տարիներ շարունակ դուրս չի գալիս ամենացանկալի հարսանացուների թոփ տասնյակից: Ի վերջո նպատակ չունե՞ս լքելու ցանկալի հարսնացուների սանդղակն ու տեղափոխվել «լավագույն կին» կամ, ասենք, «ամենագեղեցիկ մայրիկ» չափանիշների մեջ:

-Այո, կլինի, հաստատ դրա ժամանակն էլ կգա, որ ես կզգամ ինձ երջանիկ նաև կնոջ, հետագայում մայրիկի դերում:

-Ընտրյալ ունե՞ս:

-Ո՛չ, չունեմ:

-Այսինքն' առաջիկա տարիներին քեզ այդ հորիզոնականներում չե՞նք տեսնի:

-Չէ, չէ, առաջիկա տարիներին գուցե հայտնվի (ծիծաղում է- LN ): Եթե լինի, անպայման բոլորը կիմանան այդ մասին: Ուղղակի դեռևս ցանկություն չունեմ, քանի որ մտադրություններս շատ են' կապված կրթությանս, աշխատանքիս հետ: Նպատակ ունեմ արտասահմանում աշխատել: Ուզում եմ նաև շարունակել կրթությունս: Սլավոնական համալսարանն ավարտելուց հետո մեկնեցի Լոնդոն' ուսումս շարունակելու, հիմա կրկին այդ ցանկությունը կա:

-Կա՞ն հատկանիշներ, որոնք Լուսինեի տղամարդը անպայման պետք է ունենա:

-Այո՛, իհարկե: Առաջին հերթին հումորի զգացում, առանց որի չեմ պատկերացնում: Պետք է կարողանա շփվել մարդկանց հետ, իսկ դա գալիս է թե՛ դաստիարակությունից, թե՛ կրթությունից: Եվ անպայման' գեղեցիկ ձեռքեր: Ինձ համար դա շատ կարևոր է:

-Ինչպիսի՞ն կլինի Լուսինեն ընտանիքում: Պատկերացնո՞ւմ ես քեզ մայրիկի դերում:

-Ես արդեն ունեմ օրինակ, որից շատ հեռու հաստատ չեմ գնա: Տեսնում եմ' ինչպիսին է քույրս իր ընտանիքում, ինչպիսին է մայրս: Իսկ որպես մայրիկ, կարծում եմ, շատ խիստ կլինեմ: Օրինակը քրոջս աղջիկն է: Նրան բոլորը երես են տալիս, և դուրս է գալիս, որ միայն ես եմ խիստ նրա հետ: Խստություն անպայման պետք է: Երեխան պետք է սիրի և հարգի ծնողին, ինչ-որ տեղ էլ զգաստանա նրա ներկայությունից:

-Ըստ քեզ' ո՞րն է կանացի երջանկությունը:

-Այնքան էլեմենտար է դա: Ընտանիք ունենալ, սիրած զբաղմունք, որտեղ կունենաս քո հետաքրքրությունը և, ամենակարևորը, սիրել ու սիրված լինել:

-Եթե հնարավորություն լիներ ինչ-որ բան կյանքում փոխելու, ի՞նչը կփոխեիր:

-Երբեք չեմ զղջում չարված բաների համար, այլ աշխատում եմ առաջ գնալ, գուցե հետագայում ստացվի այն, ինչ ժամանակին չի եղել: Իսկ արածների համար ընդհանրապես պետք չէ զղջալ (ծիծաղում է- LN):

-Երջանի՞կ ես:

-Շա˜տ, քանի որ ընտանիքս իմ կողքին է, մտերիմ ընկերներս ինձ հետ են, ունեմ աշխատանք, որտեղ ինձ շատ լավ եմ զգում: Հիմա ինձ ավել բան հարկավոր չէ: Ես շատ երջանիկ եմ:

Հարցազրույցը' Նելլի Ղարիբյանի

Դիտվել է 10983 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1676 անգամ
27.10.2026
Դիտվել է 278 անգամ
28.10.2026
Դիտվել է 222 անգամ
29.10.2026
Դիտվել է 149 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster