Ամիրյան 4 հասցեում այսօր երեկոյան տոնական տրամադրություն էր. River Island բրենդային խանութի բացումն անտարբեր չէր թողնում անցորդներին: Երաժշտություն, հրավառություն, հյուրասիրություն... 60-ամյա բրիտանական բրենդը, որը ներկայացված է նաեւ Լեհաստանում, Նիդեռլանդներում, Սինգապուրում, Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում, խոստանում է նորաձեւության նոր միտումներ թելադրել նաեւ Երեւանում: «Բարձր նորաձեւություն՝ մատչելի գներով». ինչպես LN-ի հետ զրույցում նշեց բրենդային խանութի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արթուր Հովսեփյանը, Բրիտանիայում այսպես են ճանաչում River Island-ը: Նրա խոսքով՝ սա եզակի բրենդ է, որը 10-15 օրը մեկ ներկայանում է նոր տեսականիով, այն ճկուն է, դինամիկ:
River Island-ը ներկայանում է կանանց, տղամարդկանց հագուստի, կոշիկների, աքսեսուարների և կոսմետիկայի տեսականիով: Բրենդի դիզայներների խումբը զբաղվում է մոդայիկ, ոճային և որակյալ հագուստի ստեղծմամբ, որը նախատեսված է 18-35 տարիքային խմբի համար:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Արթուր Հովսեփյանը, սա համարձակների բրենդ է: Նրա առաջարկած տեսականին կգրավի նորաձեւության սիրահարներին. համոզված է խանութի տնօրենը: «Բրիտանիայում էլ ամեն ինչ սկսվել է ինչ-որ կետից. մեկը քաջ է գտնվել, գնել է, հագել, եւ դրանից դրվել է նոր միտումների սկիզբ»,- նշեց Արթուր Հովսեփյանը:
13-09-2024 10:31 Քնի պակասի վտանգը նյութափոխանակության առողջության վրա երկարաժամկետ վնասակար ազդեցությունն է, որը չի կարող արագ փոխհատուցվել լրացուցիչ քնով: Այս մասին The Conversation-ին ասել է Լանկաստերի համալսարանի պրոֆեսոր Ադամ Թեյլորը։ Նա նշել է, որ մեծահասակները պետք է կանոնավոր կերպով քնեն օրական 7 ժամից ավելի։ Բավարար քուն ստանալու քրոնիկական անկարողությունը կապված է մի շարք հիվանդությունների ռիսկի հետ, ինչպիսիք են դեպրեսիան, շաքարախտը, գիրությունը, սրտի կաթվածը, հիպերտոնիան և ինսուլտը:
13-09-2024 09:33 Քեթի Փերին հաստատել է, որ դեռևս ի վիճակի է ցնցել հեռուստադիտողներին և երկրպագուներին 2024 թվականի MTV Video Music Awards-ում իր բացահայտ ելույթից հետո: 39-ամյա երգչուհին պարգևատրվել է Video Vanguard մրցանակով և կատարել է իր մեծագույն հիթերից մի քանիսը, այդ թվում՝ California Gurls-ը, Teenage Dream-ը և Fireworks-ը: Նա ներկայացրել է նաև իր նոր համատեղ սինգլը Doechii-ի հետ՝ «I'm His, He's Mine», որը կթողարկվի ուրբաթ օրը: Սակայն հանդիսատեսին զայրացրել է սեքսուալ պարը, որը նմանակում էր լեսբուհիների ակտը:
13-09-2024 07:18 34-ամյա հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին դարձել է Chanel No 5 օծանելիքի դեմքը: Նա այս մասին խոսել է WWD նորաձեւության հրատարակությանը տված հարցազրույցում։ «Բարբի»-ի աստղը ֆրանսիական նորաձևության ապրանքանիշի հետ համագործակցում է 2018 թվականից։
13-09-2024 06:29 Սուպերմոդել Քեյթ Մոսի խորթ քույրը՝ Լոտին, հոսպիտալացվել է նիհարելու համար «Օզեմպիկ» ընդունելուց հետո. 26-ամյա աղջիկը չափից շատ է ընդունել դիաբետիկների համար նախատեսված դեղամիջոցը, որը գնվել է սև շուկայից։ Արդյունքում նա ստացել է «ջրազրկումից առաջացած նոպա» և նրան տարել է շտապօգնության մեքենան։
13-09-2024 01:32 Երգչուհի Քարդի Բ-ն երրորդ անգամ մայր է դարձել: Նա այս լուրով կիսվել է Instagram-ում և լուսանկարներ հրապարակել երեխաների հետ։ Դատելով վարդագույն հագուստից՝ երգչուհին աղջիկ է լույս աշխարհ բերել։ Քարդի Բիի ամուսնու՝ Օֆսեթի, համար սա արդեն վեցերորդ երեխան է․ բացի երգչուհուց երկու երեխաներից, նա երեխաներ ունի նաև նախկին հարաբերություններից։