Ոսկեգույն կլատչեր. այս աշնան Ձեր աստղային ոճը (ֆոտո)
31.08.2012
Այս սեզոն կրկին նորաձև են կլատչերը: Դրանց երկար կյանքին է նպաստում հատկապես աստղային ընտրությունը: Կարմիր գորգին և պաշտոնական մի շարք ընդունելությունների ժամանակ բազմաթիվ աստղեր նախընտրում են հենց կլատչ պահել ձեռքում: Եվ դա զարմանալի չէ. դժվար է մտածել որևէ առավել հարմարավետ ու էլեգանտ պայուսակ:
Ինչ վերաբերում է գույնին, ապա, ինչպես արդեն նշել ենք, այս աշուն նորաձև կլինի փայլը, կլատչերի դեպքում խոսքը ոսկեգույն փայլի մասին է: Ոսկեգույն կլատչերի հանդեպ սիրով արդեն առանձնացել են Քեյթ Բեկինսեյլը, Ջեսիկա Բիլը, Մոնակո Շարլինը, Լինդսի Պրայսը, Բելա Տորնը, Քեյդ Հեդսոնը, այլք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3431 անգամ
|