Միջին հաշվարկներով, յուրաքանչյուր ամերիկացի Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ պատրաստվում է ծախսել մոտ 124 ԱՄՆ դոլար:Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի առևտրի ազգային ֆեդերացիան: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի բնակիչները սիրո տոնին կծախսեն միջինը 17,6 մլրդ ԱՄՆ դոլար: Այս տարի նույնպես ամենատարածված նվերները բացիկներն են, կոնֆետները, ծաղիկները, հուշանվերները, ընդունված են նաև նվերները՝ գումարի տեսքով: Ամերիկացիների 20%-ն իրենց սիրելիներին կնվիրեն թանկարժեք իրեր, 17% -ը՝ փող, 30%-ը լավագույն նվեր է համարում կոնֆետներն ու ծաղիկները, իսկ մոտ 30%-ն էլ իրենց սիրելիներին կպարգեւեն ռոմանտիկ ընթրիք ռեստորանում: Այդ օրը ամենապահանջված ծաղիկն ալ կարմիր վարդն է:Վաճառված վարդերի քանակը Վալենտինի օրը սովորաբար անցնում է 100 միլիոնը: Իսկ կոնֆետներից ամենապահանջվածը շոկոլադներն են՝ սրտաձև տուփերում:
Փետրվարի 14-ին ամերիկացիները նվերներ են պատրաստում ոչ միայն իրենց սիրելիների, այլև ուսուցիչների, ընկերների, հարազատների, շատերը՝ նաև իրենց ընտանի կենդանիների համար: Սակայն բոլոր ամերիկացիները չէ, որ նշում են Սուրբ Վալենտինի օրը: Շատերն այն արհեստական են համարում և չեն պատրաստվում որևէ կերպ տոնել:
07-09-2026 12:44 Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35 Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32 Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42 Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36 Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։