Զմրուխտ, բալ, վարդ. 2012-ի աշուն-ձմեռ սեզոնի հիթային գույները
30.08.2012
Սովորաբար վառ ամառվանից հետո գալիս է փոքր-ինչ խամրած աշուն: Այս աշունն էլ բացառություն չէ, սակայն այն ունի նաև իր վառ կոլորիտը, որը ապահովում են այս երեք երանգները' զմրուխտ, բալ, վարդ: Ամենաակտուալ գույները թանկարժեք քարերի գույները կլինեն' զմրուխտ, սաֆիր, ռուբին և այլն:
Զմրուխտ
Մուգ կանաչ գույն, որը հիշեցնում է իսկական թանկարժեք զմրուխտի հագեցած երանգը, այս սեզոնի ամենաառեղծվածային և ձգող գույնն է: Այս երանգի կախարդանքին դժվար է դիմակայել: Այն կլինի թե երեկոյան զգեստներում, թե վերարկուներում և թե դասական կոստյումներում:
Նարնջագույն
Այս գույնը համարվում է սեզոնի ամենաընտրված, ամենատարածված գույնը: Գրեթե ոչ մի դիզայներական տուն չի մնացել առանց մի փոքր օրանժի: Սեզոնի ամենապայծառ գունավորումն անգամ հատուկ անվանակոչել են' tangerine tango կամ «մանդարինային տանգո»:
Բալի գույն
Սա կարմիր գինու, հասած բալի և բարոկկոյի դարաշրջանի թագավորական թավշի գույնն է: Այս երանգներով են հայտնի դիզայներների ստեղծած կաշվե տաբատները կամ զգեստները, աշնանային վերարկուն' լայն գոտիով: Այս երանգով են ստեղծվել նաև մի շարք գեղեցիկ ու թանկարժեք պայուսակներ:
Խամրած վարդագույն
Անցած սեզոնի խամրած գույներից մենք այս սեզոն չենք կարողանա հեշտությամբ հրաժարվել, այնպես որ նորից ակտուալ կլինի խամրած վարդագույնը: Այն ոչ միայն ակտուալ է, այլև համարվում է սեզոնի հիթային գույներից մեկը:
Ակվամարին
Հագեցած վառ կապույտ գույն կամ ակվամարին կամ ինչպես այն սովորաբար անվանում են, «արքայական կապույտ»-ն անկասկած կդառնա նորաձևությանը հետևողների ֆավորիտը: Այն նաև ասոցացվում է սպորտի և հաղթական էներգիայի հետ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13488 անգամ
|