Պորտուգալական A Bola-ն համեմատել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» ռմբարկուներ՝ Լիոնել Մեսիի եւ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհիներին:
Լիոնել Մեսին ու Անտոնելա Ռոկուցոն հանդիպում են 2009 թվականից: Նրանք Ռոսարիո քաղաքում միասին ապրել են նույն թաղամասում: Անտոնելան եւ Լիոնելը ծանոթացել են, երբ 5-ամյա Մեսին ֆուտբոլ է խաղացել աղջկա եղբոր հետ: Նրանց ծնողները մինչեւ օրս մտերիմ են ընտանիքներով:
Իրինա Շեյկն ու Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպում են 2010 թվականից: Շեյկը ռուս հայտնի մոդել է: 2007-ից նա լուսանկարվում է Sports Illustrated Swimsuit Issue ամսագրի համար: Իրինան եղել է Armani Exchange-ի (2010), Guess-ի (2008-2009), Intimissimi (2007-2009), Beach Bunny-ի (2009), Lacoste-ի (2007) եւ La Perla-ի (2007) գովազդային դեմքը:
27-06-2026 12:03 Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37 84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01 Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05 Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ: