Դեռ շարունակում ենք վայելել ամռան բարիքները, մասնավորապես ամեն օր լողավազան գնալու, ջրում լինելու անկրկնելի հնարավորությունը: Կա միայն մեկ թերություն. եթե վարսահարդարիչով ստացվող սանրվածքների սիրահար եք, կստեղծվեն դժվարություններ: Ամեն անգամ լողավազանից դուրս գալուց հետո մազերի անկանոն տեսքից դժգոհելու փոխարեն եկեք տեսնենք՝ ինչ կարելի է անել թաց մազերի հետ….
Նախ, օգտագործեք պահը եւ բնական ճանապարհով ստացեք մազերի թաց էֆեկտը, որի մասին երազում ենք երբեմն նաեւ ցուրտ եղանակին: Բավական է մազերին քսել մուս կամ գել, մի լավ խառնշտել, իսկ հետո փարթամ սանրվածքին ձեւ տալ….
Ճակատի հատվածից կամ ականջի մոտից մազերը ուղիղ գծով բաժանեք երկու մասի եւ ձիգ պոչ կապեք. թաց մազերը լավ հնարավորություն են տալիս ստանալու կիսադասական այս սանրվածքը:
Զգացեք Ձեզ փոքրիկ աղջիկ եւ մի բուռ դարձած թաց մազերը հարդարեք տարբեր բրոշներով, մազակալներով: Ամառը Ձեր խիստ պերպարը ժամանակավոր լքելու լավ առիթ է:)
23-11-2026 11:26 «Տիտանիկի» խորտակումից փրկված ամենահայտնի ուղևորուհիներից մեկի՝ Լյուսի, լեդի Դաֆ-Գորդոնի ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 165 հազար դոլար), հայտնում է բրիտանական Easy Live Auction առցանց հարթակը։ Լյուսին զարդը կրում էր 1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած աղետի ժամանակ, որը շուրջ 1500 մարդու կյանք խլեց։ Մատանին դարձավ միակ արժեքավոր ոսկերչական զարդը, որը նրան հաջողվեց պահպանել։ Ընտանիքում այն անվանում էին «Տիտանիկի մատանի» և համարում, որ այն ամուսնական մատանի է եղել։
23-11-2026 10:40 Մայլի Սայրուսն ամուսնացել է։ Հինգ տարվա հարաբերություններից հետո Մայլի Սայրուսը և Lilily խմբի թմբկահար Մաքս Մորանդոն նոյեմբերի 21-ին տվել են իրենց երդումները՝ մտերմների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Պալմ Սփրինգսում, որին ներկա են եղել նորապսակների ընտանիքի անդամներն ու ընկերները, այդ թվում՝ Թիշը, Նոան և Բիլլի Ռեյ Սայրուսը։
23-11-2026 06:57 «Միսս Տիեզերք 2026»-ի եզրափակիչին մնացել է ընդամենը մի քանի օր. աշխարհը շուտով կիմանա ամենագեղեցիկ աղջկա անունը։ Արդեն կայացել է առաջին՝ ազգային տարազների մրցույթը։
23-11-2026 05:44 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իր և Սելենա Գոմեսի միջև վեճի ժամանակ ինքնավնասման մտքեր է ունեցել։ Հեյլի Բիբերի և Սելենա Գոմեսի միջև ենթադրյալ վեճը տարիներ շարունակ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկն է եղել։ Երկրպագուներն ուշադիր հետևում էին աղջիկների սոցցանցերի գրառումներին, գտնում թաքնված հաղորդագրություններ պատահական մեկնաբանություններում և տեսություններ առաջ քաշել նրանց խզված հարաբերությունների պատճառների մասին։ Այս պատմության կենտրոնում միշտ եղել է Ջասթին Բիբերը, որը մի քանի տարի հանդիպել է Սելենայի հետ, իսկ 2018 թվականին ամուսնացել Հեյլիի հետ։
23-11-2026 02:51 Դերասան Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը՝ 54-ամյա Սոֆիա Կրուգլիկովան, ամուսնալուծությունից մեկ տարի անց կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը 59-ամյա Վալերի Ժուկովն էր՝ «Ժուկի» ռոք խմբի առաջատարը, որը հայտնի է իրենց «Батарейка» հիթով։