Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Կանանց Համաշխարհային օլիմպիադայի ֆավորիտները. Ստամբուլ-2012

27.08.2012

Օգոստոսի 28-ին Ստամբուլում մեկնարկող 40-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի կանանց մրցաշարում հաղթողի գլխավոր հավակնորդներն են Չինաստանը, Ռուսաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան:

Նախորդ օլիպիադայում վարկանշային ֆավորիտը ռուսներն էին, իսկ այս տարի չինացիներն են:

Չինաստան

Միջին գործակից'2529 (ըստ չորս հիմնական խաղացողների)

1.Հոու Յիֆան' 2623

2.Ջաո Սյուե' 2549

3.Ձյու Վենջուն' 2429

4.Հուանգ Քիան' 2417

5.Դինգ Յիքսին' 2353

Միայն աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանի գործակցից ամեն ինչ պարզ է դառնում: Մյուսներն էլ բարձրացրել են իրենց անհատական վարկանիշը: Թիմի խաղացողներն անընդմեջ մասնակցում են տարբեր մրցաշարերի, հատկապես հաջող են հանդես գալիս կանանց ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարերում: Չինացիները նախորդ օլիմպիադաներում չկարողացան հաղթել ռուսներին եւ վրացիներին, որովհետեւ թիմային խաղում ավելի փորձառու են: Կարծում եմ այս տարվա Չիանստանի հավաքականն արդեն ի զորու է հաղթահարել անհարմար մրցակիցներին: Հատկապես, նրանց առավելությունը կլինի ոչ միայն ուժեղ կազմը, այլ նաեւ Յուրի Դոխոյանի բացակայությունը կանանց Ռուսաստանի հավաքականից:

 

Ռուսաստան

Միջին գործակից' 2512 (ըստ չորս հիմնական խաղացողների)

1.Տատյանա Կոզինցեւա' 2530

2.Վալենտինա Գունինա' 2533

3.Նադեժդա Կոսինցեվա' 2516

4.Ալեքսանդրա Կոստենյուկ' 2472

5.Նատալյա Պոգոնինա' 2477

Կանանց Ռուսաստանի հավաքականը նույնպես ետ չի մնացել, եւ ամրապնդել է դիրքերը: Հատկանշական է, որ 2010 թվականի օլիմպիադայի համեմատ Եվրոպայի չեմպիոն Վալենտինա Գունինան ոչ միայն մոտ 100 կետով բարձրացրել է գորցակիցը եւ դարձել գրոսմայստեր, այլ նաեւ պահեստայինի նստարանից տեղափոխել է 2-րդ խաղատախտակ: Կոսինցեվա քույրերը թեեւ իջեցրել են իրենց անհատական վարկանիշները, բայց թիմային խաղում ավելի ուժեղ են հանդես գալիս: Նախկինի պես հաջողություններ չունի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդրա Կոստենյուկը, բայց նա նույնպես թիմային խաղացող է, եւ առանց որեւէ խնդրի 4-րդ խաղատախտակի վրա կպայքարի: Իսկ պահեստային Նատալյա Պոգոնինան հրաշալի մարզավիճակում է: Նա մոտ երկու շաբաթ առաջ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնուհու տիտղոսը: Երեւի թե միակ թերությունը այն է, որ այս տարի հավաքականը չի գլխավորի մարզիչ Յուրի Դոխոյանը, դա հատկապես կարող է ազդել Կոսինցեվա տանդեմի վրա, քանի որ Դոխոյանը նաեւ նրանց անհատական մարզիչն է: Այնուամենայնիվ, գործող չեմպիոններն հնարավոր ամեն ինչ կանեն պահպանելու տիտղոսը:

 

Վրաստան

Միջին գործակից' 2488 (ըստ չորս հիմնական խաղացողների)

1. Նանա Ձագնիձե' 2547

2. Բելա Խոտենաշվիլի' 2500

3. Լեյլա Ջավախիշվիլի' 2449

4. Նինո Խուրցիձե' 2456

5. Նինո Բացիաշվիլի' 2436

Նախորդ օլիմպիադայի համեմատ Վրաստանի կազմում երկու փոփխություն է կատարվել: Այս տարի թիմն ավելի ուժեղ է: Բոլորն էլ փորձառու շախմատիստուհիներ են: Ինչպես Ռուսաստանի հավաքականի դեպքում Գունինան, այնպես էլ այստեղ Բելա Խոտենաշվիլին պահեստայինից թռիչք է կատարել 2-րդ խաղատախտակ: Վրացուհիներին գրեթե միշտ խանգարում են ռուսներն ու ուկրաինացիները: Վրացիներին խանգարող խնդիրներից է նաեւ այն, որ նրաց դեմ միշտ դուրս են գալիս խաղալու կրկնակի ուժով:

 

Ուկրաինա

 

Միջին գործակից' 2474 (ըստ չորս հիմնական խաղացողների)

1.Կատերինա Լահնո-2546

2.Մարիա Մուզիչուկ-2456

3.Աննա Ուշենինա-2454

4.Նատալյա Ժուկովա-2442

5.Իննա Յանովսկա-2404

 

Եվս մեկ թիմ, որը հնարավորություն ունի պայքարել մրցանակային տեղերի համար: Թիմը գլխավորում է աշխարհի լավագույն շախմատիստուհիներից մեկը' Կատերինա Լահնոն: Նա վերջերս բավական հաջող է հանդես գալիս մրցաշարերում: 2006 թվականին Թուրինում, նրանք հաղթեցին թե ռուսներին, թե չինուհիներին եւ դարձան չեմպիոն: Իսկ 2008-ին Դրեզդենում արծաթե մեդալներ նվաճեցին: Այս տարի բացակայում է լավագույն շախմատիստուհիներից մեկը' Իննա Գապոնենկոն: Նրա բացակայությունն անկասկած կզգացվի հավաքականում:

NEWS.am Sport

Դիտվել է 4632 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2026 12:03
Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37
84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01
Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05
Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1499 անգամ
23.06.2026
Դիտվել է 342 անգամ
25.06.2026
Դիտվել է 249 անգամ
26.06.2026
Դիտվել է 199 անգամ
27.06.2026
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster