Տեառնընդառաջին ընդառաջ, արդեն եռուզեռ է սկսվել գեղեցկության եւ նորաձեւության երեւանյան սրահներում: Ինչքան էլ որ Տեառնընդառաջը (ժողովրդական տարբերակը՝ Տրնդեզ) համարվում է հստակ ավանդույթներով տոն, նորույթ, թարմ մոտեցում մարդիկ փնտրում են նաեւ նրան պատրաստվելիս: Ինչպես LN-ի հետ զրույցում նշեց «Էմ Ջեյ Էն» հարսանյաց եւ նորաձեւության սրահի մենեջեր Նատալի Ավագյանը, առանձնահատուկ դեկորացիաները պահանջարկ ունեն նաեւ այս տոնին, սակայն հիմնականում պատվիրատուն ուզում է, որ ավանդականը լինի մոդերն աքսեսուարի հիմքում:
Ժամանակին նորապսակների գլխին այդ օրը կորեկ ու գարի են ցանել, որն ունի պտղաբերության խորհուրդ: Դրան հետագայում փոխարինելու եկավ մերօրյա աղանձը, իսկ այսօր այն տոնի սիրահարները չեն պատկերացնում առանց ադիբուդու (փոփկորն), գունավոր կոնֆետների, շաքարապատ սիսեռի... Տեառնընդառաջի նորաձեւություն են մտել տարատեսակ մոմերը: Խարույկի շուրջը հավաքվող մարդիկ մոմ են ունենում ձեռքներին (հիմնակում՝ կարմիր), որը վառում են տոնական կրակից եւ տուն տանում: Քանի որ տոնի հիմնական արարողությունը՝ խարույկ վառելը, դրսում է լինում, նորաձեւ է դարձել նաեւ տանը՝ սեղանին, դեկորատիվ խարույկ ստանալը: Դա սովորաբար լինում է փոքրիկ ճյուղերով, տարբեր ներկանյութերով ու վառ երեւակայությամբ ստացված դեկորացիա:
28-07-2026 11:34 Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27 Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53 Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25 Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21 77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։