Նիդերլանդներում դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար Հայաստանում հայտերի ընդունումը ավարտվել է օգոստոսի 20-ին եւ այժմ կատարվում է ամփոփում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Նա տեղեկացրեց, որ հայտերը շատ-շատ են եղել, պարզապես դրանից կեսից շատը չի համապատասխանում չափանիշներին, օրինակ' մասնակցի տարիքը, երգերի գրագետ տեքստը, դրանց 25 տոկոսը օտար լեզվով լինելու հանգամանքը եւ այլն: Հայտեր եղել են Երեւանից, Արմավիրից, Գեղարքունիքից:
«Հայտերը շատ են, սակայն ներկայացված չափանիշներին համապատասխանում է մոտավորապես 20 երգ, որոնք հիմնական մրցակիցներ են լինելու»,- ասաց նա:
Այս 20 մասնակիցներից ժյուրին ընտրելու է լավագույններին' մոտավորապես 10 հոգի, եւ սեպտեմբերի կեսերին կայանալու է հայաստանյան նախընտրական հիմնական եզրափակիչ փուլը, որը կլինի շոու ծրագիր, ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ, ինչի արդյունքում 50/50 սկզբունքով' ժյուրին եւ հեռուստադիտողները' քվեարկությամբ, կընտրեն Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում ներկայացնող մասնակցին: Հայաստանի մասնակցի անունը պետք է հայտնի լինի ամենաուշը մինչեւ հոկտեմբերի կեսը:
Ի դեպ, այս տարվա հայտատուների մեջ կան նաեւ հայտնի անունները, ինչպես օրինակ' ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստր Անգելինա Գասպարյանը, նախորդ տարվա մասնակիցներից Վահագն Գրիգորյանը, Միլենա Միսկարյանը, «Սթար» խումբը: «Շատ դրական կարծիք եմ կազմել, բազմաթիվ լավ երգեր կան»,- ասաց Գոհար Գասպարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար հայտերի ընդունումը: Բոլոր ցանկացողները հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար կարող են դիմել մինչեւ օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում:
Նշենք, որ Հայաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հաղթող էր ճանաչվել Վրաստանից Candy խումբը, որի երգչուհիներից մեկն էլ հայուհի է' Աննա Խանչալյան: Իսկ «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը կկայանա դեկտեմբերի 1-ին Նիդերլանդներում, քանի որ մրցույթն անցկացնելու հայտը շահել է այդ երկիրը:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։