«Ստեղնաշար» բազկաթոռ (լուսանկարներ)
20.08.2012
Ձեր օրվա մեծ մասն անցնում է համակարգչի դիմա՞ց, Ձեզ անհրաժե՞շտ է հարմարավետ ու կրեատիվ դարձնել տան հենց այն անկյունը, որտեղ տեղակայված է համակարգչային սեղանը, ուրեմն դիզայներների մտքի նոր թռիչքը ուրախանալու առիթ կլինի Ձեզ համար:
NoMadeDesign ընկերությունն արտադրել է բազկաթոռ-ստեղնաշար, որի գունային հետաքրքիր անցումներն ու, ամենակարևորը, հարմարավետությունը, ավելի գունեղ կդարձնեն Ձեր օրը համակարգչի դիմաց: Իհարկե, այս հրաշք բազկաթոռը ունի նաև հրաշք գին: Ապրանքի' NoMadeDesign ընկերության կայքում նշված արժեքն է 2614 եվրո:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3845 անգամ
|