Շակիրայի նախկին աշխատակիցները 200 հազար դոլար են պահանջում երգչուհուց
20.08.2012
Կոլումբիացի փոփ-երգչուհի Շակիրայի նախկին վարորդը եւ խոհարարը երգչուհուց 200 հազար դոլար են պահանջում'արտաժամյա աշխատանքի եւ աշխատանքից անարդար ազատման պատճառով:
Վարորդը եւ տնային աշխատակցուհին աշխատանքից ազատվել են 2012 թ.-ին երգչուհու' Բարսելոնայի տանը տեղի ունեցած միջադեպից հետո: Հայցվորների խոսքով, ուշ երեկոյան, ընկերների մեծ խմբի ուղեկցությամբ տուն վերադառնալով, Շակիրան պահանջել է ծառայել ընկերախմբին: Ամուսինները, պատճառաբանելով հոգնածությունը, հրաժարվել են եւ հենց նույն պահին ազատվել են աշխատանքից, հայտնում է LifeNews-ը:
Էրնանդեսը եւ Մարտինեսը դիմել են երգչուհու նախկին փեսացուին' Արգենտինայի նախկին նախագահի որդուն' Անտոնիո դե լա Ռուային, ով օտար երկրում նյութապես օգնել է ընտանիքին:
Շակիրայի ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհին չեզոք է վերաբերել իր ծառայողներին եւ որ աշխատանքից ազատումից հետո նրանց առատաձեռն փոխհատուցում են առաջարկել:
news.am Դիտվել է 2131 անգամ
|