Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Կեղծ կուսություն ԿԱՄ ամեն ինչ` վերականգնվող կուսաթաղանթի մասին

13.08.2012

Կային ժամանակներ, երբ ոչ կույս հարսներին թարս նստեցնում էին էշին և ետ ուղարկում: Ժամանակները փոխվեցին, և հիմա «հարսները» գտել են այդ շատ ինտիմ, բայց բոլորի հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցի լուծումը: Իսկ լուծումն ինչպես միշտ առաջարկել է բժկությունը: Բանն այն է, որ կուսության խորհրդանիշ կուսաթաղանթն այժմ հնարավոր է վերականգնել: «Կուսաթաղանթի վերականգնումը' հիմենոպլաստիկան, վիրահատություն է, որն ուղղված է կուսաթաղանթի ամբողջականության վերականգնմանը»,- LN-ի հետ զրույցում նշեց «Ռաֆայել» բժկական հաստատության գինեկոլոգ Տաթև Ղորուխչյանը:

Ըստ գինեկոլոգի' համաշխարհային պրակտիկայում նման վիրահատության են դիմում մի քանի պատճառներով: Դիմում են պարզապես զուգընկերոջը հաճելի պահեր կամ զարմանք պատճառելու համար, կամ այն դեպքում,երբ զրկվում են կուսաթաղանթից ոչ երկկողմանի համաձայնեցված սեռական ակտի ժամանակ կամ տրավմաների հետևանքով: Եվ լինում են դեպքեր, երբ ցանկանում են, որ ապագա ամուսինը չիմանա իրենց սեռական անցյալի մասին: Մեզ մոտ' Հայաստանում, մեծ մասամբ գործում է վերջին տարբերակը' առաջին գիշերը երկրորդ անգամ կույս լինելու ցանկություն:

Բժիշկը նաև փաստում է, որ այցելուներն այնքան շատ են, ովքեր ուզում են վերականգնել կուսաթաղանթը, որ անգամ դժվար է պատկերացնել: Ամենայն հավանականությամբ պատճառը ազգային մտածելակերպն է, կարմիր խնձորի՝ այլևս իր նշանակությունը մասամբ կորցրած ծեսի առկայությունը: Այս մասին խոսել են, խոսում են և դեռ շատ են խոսելու, սակայն անգամ վերականգնվող կուսաթաղանթի ֆոնին այս ավանդույթը չի զիջում իր տեղը: Ավելին, եթե փոքր-ինչ ազատ մտածելակերպ է նկատվում տղաների մոտ, ապա սկեսուրների հետ ամեն ինչ ավելի բարդ է: Իր պրակտիկայից հետաքրքիր դեպք է պատմում Տաթև Ղորուխչյանը. «Մի զույգ էր եկել խորհրդակցության այս հարցով: Երբ ասացին խնդիրը, ես հարցրի, թե ինչու եք ցանկանում վիրահատվել, եթե նույն տղան է: Պատասխանն ինձ ապշեցրեց' տղայի մոր համար: Իհարկե, երկար խոսելուց, բացատրելուց հետո նրանք հրաժարվեցին այդ մտքից և իսկապես ամուսնացան: Կարծում եմ' հարցը շատ ցավալի ու խորն է»:

Կուսաթաղանթը վերականգնելու երկու տարբերակ կա: «Առաջինի դեպքում պատռված կուսաթաղանթը կարվում է ներծծվող թելերով: Այս տարբերակն ապահով է մի քանի օրվա ընթացքում: Վիրահատությունն էլ կատարվում է տեղային անզգայացմամբ: Երկրորդ մեթոդն այն է, երբ կատարվում է հեշտոցամուտքի հյուսվածք և եռաշերտ հիմենոպլաստիկա: Այն կարող է բավականին երկար պահպանվել' մինչև 3տարի»,-ասում է գինեկոլոգ Տաթև Ղորուխչյանը:

Դե իսկ երրորդ տարբերակն առաջարկում են անհատ ձեռներեցներըJ: List.am կայքի մասին լսել են հավանաբար բոլորը: Ամենատարբեր ծառայություններն առաջարկող այս կայքում տեղ է գտել նաև այսպիսի հայտարարություն' «կուսությունը վերականգնող թաղանթ. աղջիկը հանգիստ տեղադրում է 2 րոպեում եւ կրկին կույս է»:

Փորձեցի պարզել, թե ինչի մասին է խոսքը, զանգահարեցի նշված հեռախոսահամարով և ներկայացա որպես լրագրող, ծառայությունն առաջարկողն անմիջապես դրեց լսափողը և հրաժարվեց պատասխանել իմ հարցերին: Հաջորդ անգամ ստիպված եղա մի փոքր խորամանկության դիմել' հուզող ինֆորմացիան ստանալու համար: Այս անգամ զանգահարեցի որպես «գնորդ», որը սակայն չափից դուրս հետաքրքրասեր է: Ներկայացնում եմ մեր հեռախոսազրույցն առանց մեջբերումների:

-Բարև Ձեզ, ես հայտարարության համար եմ զանգահարել' կուսաթաղանթը վերականգնելու հարցով: Կներկայացնե՞ք' իրականում ի՞նչ է դա, ի՞նչ մեթոդով է աշխատում:

-Բարև Ձեզ, դա պլյոնկայա, որը ջրից քայքայվում ա, դառնում ա արյուն: Սեքսից 15 րոպե առաջ տեղադրում եք ներսում, ինքը խոնավությունից ուռում ա և սեքսի ժամանակ պատռվում ա, արյան նման բան ա գալիս:

-Իսկ կա՞ բժշկական որևէ երաշխիք, որ այն անվտանգ է:

-Սկի վիրահատելու դեպքում երաշխիք չկա, որ սաղ նորմալ կլինի: Բայց ամբողջ աշխարհում էս արդեն շատ տարածված տարբերակա, չեմ կարծում' ինչ-որ բան լինի: Համոզվելու համար պետք ա փորձեք….

Դե ինչ, այսպիսի հայտարարությունները List.am-ում քիչ չեն: Մի տարբերակում առաջարկում են դեղահաբեր, մյուսում թաղանթ, իսկ գինը հիմնականում տատանվում է 15-30 հազարի սահմաններում: Իսկ բժշկի հավաստմամբ' սրանք պարզապես խաբեություններ են:

Ի տարբերություն այս միջոցների, վիրահատության համար բժիկները կրում են պատասխանատվություն: Սակայն թող չշտապեն ուրախանալ նրանք, ովքեր կարծում են, թե նման վիրահատությունը փրկություն է յուրաքանչյուր պարագայում: «Ոչ բոլոր դեպքերում է հնարավոր կատարել այսպիսի վրահատություն: Եթե կինը բավականին մեծ սեռական փորձ ունի, եղել են շատ զուգընկերներ, նման վիրահատությունը գրեթե անհնար է դառնում»,-ասում է Տաթև Ղորուխչյանը:

Իսկ մեր հարցին, թե արդյոք չկան ուրիշ հակացուցումներ, որոնց առկայության դեպքում այսպիսի վիրահատությունն արգելվում է, բժիշկը պատասխանեց, որ վիրահատության համար հակացուցում է հանդիսանում բորբոքային և ինֆեկցիոն հիվանդությունների առկայությունը:

Դե իսկ ինչպիսին են բարոյական հակացուցումները, դժվար է ասել…

 

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 36361 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Meri | 26-08-2018 18:21
Nereceq vonc karox enq kapvel Տաթև Ղորուխչյանի հետ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025
Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը:

Հոգեբանները բացահայտել են, թե ինչպես դադարել մտածել տղամարդու մասին (եթե նա ձեր մասին չի մտածում)

20.05.2025
Անփոխադարձ զգացմունքը միշտ դժվար է։ Անհնար է արագ և անցավ ընդունել, որ անձնական երջանկության հույսերը ձախողվել են։

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-07-2025 11:47
Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32
49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21
Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49
«Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», -  նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44
Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.07.2025
Դիտվել է 645 անգամ
03.07.2025
Դիտվել է 441 անգամ
04.07.2025
Դիտվել է 432 անգամ
08.07.2025
Դիտվել է 202 անգամ
09.07.2025
Դիտվել է 148 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster