Գարիկ Պապոյանի համար նոր ընկերուհի են գտել
10.08.2012
Ըստ շրջանառվող լուրերի' «Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանի և երգչուհի Նարինե Դովլաթյանի միջև սիրային կապ կա: Վերջերս տարբեր միջոցառումների ժամանակ նրանց հաճախ կարելի է տեսնել միասին: Ասում են' բացի անձնական շփումներից նրանք նաև երգարվեստում են համատեղ գործում: Մեծ աղմուկ հանած ”Beautiful Sunday” երգի մենակատար Նարինեն ժամանակին համագործակցել է Hayk Solar-ի և Arni Rock-ի հետ, մինչդեռ այսօր նրան Գարիկն է օգնում:
Տարբեր հարցազրույցների ժամանակ հումորիստը նշել է, որ նախընտրում է տարբերվող արտաքինով աղջիկների ու ընտրությունը կարծես կանգ է առել Նարինե Դովլաթյանի վրա: Ավելի վաղ խոսվում էր, որ Գարիկ Պապոյանի ընկերուհին Աստղիկ Սաֆարյանն է:
mamul.am Դիտվել է 6861 անգամ
|