Ճոխ վարդեր. ամռան նորաձեւ թրենդ
07.08.2012
Ճոխ վարդերը բոլորովին վերջերս համարվում էին լրացում երեկոյան զգեստի ու արդուզարդի պարագաների համար:
Սակայն 2012 թվականի նորաձև ամառն իր վերջին ամսվա սկզբում բացառիկ հնարավորություն է տալիս վարդը դարձնել կերպարի մի մաս պարզապես փողոց դուրս գալու, այլ ոչ թե պարտադիր որևէ երեկույթի այցելելու ժամանակ: Այո', այժմ արդեն նորաձև թրենդ է մեծ վարդը, ընդ որում՝ այն կարող է լինել ամենուր' պայուսակի, զգեստի, ակնոցի, կոշիկի վրա և այլն: Գլխավորը չափի զգացումը չկորցնելն է: Եթե, օրինակ, բլուզն ամբողջությամբ ծածկված է վարդերով, խուսափեք այլ ծաղիկներից և հագուստի մյուս դետալները զուսպ դարձրեք: Այս թրենդը որքան գեղեցիկ է, այնքան էլ պահանջկոտ է ու բարդ:
Ձեր գործը փոքր-ինչ հեշտացնելու նպատակով ներկայացնում ենք լուսանկարներ, որ կօգնեն վարդ պարունակող իրերը ճիշտ համադրել:
Դիտվել է 6712 անգամ
|