- Դու համարվում ես ամենաոճային երգչուհիներից մեկը, շա՞տ ջանք ես թափում ոճիդ, կերպարիդ վրա:
-Հետևում եմ նորաձևությանը և կարծում եմ' յուրաքանչյուր երգչուհի կամ առհասարակ հանրային մարդ պարտավոր է նորաձև լինել, քանի որ հազարավոր մարդիկ նրանից օրինակ են վերցնում: Իսկ մենք պետք է աշխատենք նրա վրա, որ մեզնից լավ և ճաշակով օրինակ վերցնի այսօրվա երիտասարդությունը:
-Առաջին CD-ն սպասված էր և պահանջարկն էլ մեծ: Ի՞նչ ստեղծագործական նորություններ ունես առաջիկայում:
-Այո, ինձ համար շատ սպասված էր և ուրախ եմ, որ արդեն ունեմ իմ, այսպես ասած, այցեքարտը: Շարունակում եմ աշխատել, շուտով կնկարահանվի իմ նոր տեսահոլովակը: Երգը դեռ ոչ ոք չի լսել, միայն մոտ ընկերներս:
-Անահիտ, ունես նաև քո հեղինակային երգը: Կշարունակե՞ս ստեղծագործել,թե՞ այնուամենայնիվ դա քոնը չէ:
-Ոչ թե կշարունակեմ, այլ շարունակում եմ (ժպտում է-LN): Ունեմ ևս 2 հեղինակային երգ, սիրում եմ ստեղծագործել…
-Հաճախ ես սիրում փոփոխությունների դիմել թե ստեղծագործական ոլորտում, թե կերպարիդ հարցում: Սա որևէ կապ ունի՞ Անահիտ Սիմոնյանի բնավորության, խառնվածքի հետ, թե՞….
-Որոշակի չափով, այո, ունի: Իսկ ընդհանրապես սիրում եմ փոփոխություններ: Հոգնում եմ երկար ժամանակ նույն կերպարում մնալուց:
-Հայկոյի բնորոշմամբ' դու համեստ, զուսպ, հավասարակշռված կին ես, իսկ ինչպիսի՞ կին ես դո՛ւ տեսնում քո մեջ:
-Ուժեղ, սիրված և ինքնավստահ:
-Հայկոյի կին լինելու հանգամանքն ավելի շատ օգնե՞ց, թե՞ խանգարեց հաստատվել շոու բիզնեսում: Առհասարակ, դժվա՞ր է Հայկոյի կին լինելը:
-Ոչ օգնեց, ոչ էլ խանգարեց: Ինձ սիրողները շարունակում են սիրել, իսկ չսիրողները աշխատելու ստիմուլ են տալիս: Իսկ առհասարակ Հայկոյի կին լինելն այդքան էլ հեշտ չէ ( ժպտում է-LN):
-Ինչպե՞ս ես կարողանում համատեղել աշխատանքդ մայրիկ լինելու հաճելի պարտականության հետ: Ո՞վ է զբաղվում երեխայի խնամքով, դաստիարակությամբ:
-Աշխատում եմ ամեն ինչ հասցնել: Արմանն ունի դայակ, բայց դաստիարակությամբ զբաղվում եմ ես: Դեռ լուրջ փաստի առջև չեմ կանգնել հասցնելու առումով:
-Կոնկրետ մասնագիտություն որոշելը երեխայի համար համարում եմ շատ մեծ սխալ: Մենք Արմանին կապահովենք գերազանց ուսում լավագույն հաստատություններում և արտասահմանում, մինիմում 4 լեզվի իմացություն: Իսկ իր ապագա մասնագիտությունը կորոշի հենց ինքը:
-Ինչպիսի՞ հայրիկ է Հայկոն: Օգնո՞ւմ է քեզ երեխային դաստիարակելու գործում:
-Օրինակելի հայրիկ: Երբ հղի էի ու Հայկոն ասում էր, որ երեխան ծնվի, ինքն ինձ կօգնի, իմ հավատը չէր գալիս: Բայց երեխայի ծնվելու օրից Հայկոն ինձ հետ հավասար պահել է Արմանին, արթնացել գիշերները մինչ օրս: Անգամ օրեր են լինում, երբ ես չեմ նկատում, թե ոնց է արթնացել երեխան: Արթնանում ու տեսնում եմ, որ Հայկոն Արմանին տարել է հյուրասենյակ, որ ես մի փոքր երկար քնեմ: Մի խոսքով՝ օրինակելի ամուսին և հայրիկ է Հայկոս:
-Գիտեմ նաև, որ պատրաստվում ես գործունեություն ծավալել նորաձեւության ոլորտում…
-Այդ մասին դեռ ոչ մի տեղեկություն չեմ ուզում տալ: Երբ ամեն ինչ պատրաստ լինի, բոլորը կիմանան:
-Ըստ քեզ' որոնք են կին լինելու առավելությունները և, ինչու ոչ, թերությունները, վատ կողմերը:
-Չեմ կարող այս հարցին պատասխանել (ժպտում է-LN):
-Ունե՞ս քո' կնոջ իդեալը:
-Մայրիկս է ինձ համար կնոջ իդեալ:
-Կա՞ն բնավորության, խառնվածքի գծեր, որոնք, կարծում ես, յուրաքանչյուր կին պետք է ունենա:
-Յուրաքանչյուր կին պետք է լինի կանացի, ուժեղ, զուսպ և միևնույն ժամանակ խորամանկ:
-Սիրված երգչուհի, գեղեցիկ կին, հրաշալի մայրիկ. ինչպե՞ս ես կարողանում համադրել այս ամենը, ո՞րն է քո հաջողության գրավականը:
-Դա բնավորություն է: Ուղղակի պետք է նպատակասլաց լինել և, իհարկե, շուտ արթնանալ: Кто рано встает-тому Бог дает!! (Ով շուտ է արթնանում, նրան Աստված տալիս է-LN):
22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31 Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44 «101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41 53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։