“Նոր ալիք 2012” երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանն արդեն Երեւանում է: Երգիչն երեկ է վերադարձել' լավ տպավորություններով ու բարձր տրամադրությամբ: Ծովափնյա Յուրմալայում անցկացրած օրերի մասին Սուրենը պատմել է BRAVO.am-ին' օդանավից իջնելուց քիչ անց:):
“Ամեն ինչ հիանալի էր' սկսած փորձերից, վերջացրած մրցութային համերգենրով: Այդ 16 օրվա ընթացքում ամեն ինչ շատ լավ անցավ, նոր ծանոթություններ հաստատեցի, ինքս ինձ ավելի լավ ճանաչեցի ու բացահայտեցի: Թե ինչպես կօգտագործվեն այդ ծանոթությունները, ցույց կտա ժամանակը: Հիմա դեռ ծրագրեր չեմ կազմում: Այս ամենը մեծ փորձ էր ինձ համար”,- BRAVO.am-ին ասել է Սուրեն Առուստամյանը:
Երգիչը նշել է, որ “մրցութային անցուդարձն ու այն, ինչ կատարվել է Յուրմալայի բեմում, իրեն դուր է եկել”: Անդրադառնալով մրցութային երկրորդ օրն իր կատարելիք' նախապես ընտրված երգը փոխելուն' Սուրենն այս պատասխանն է տվել. “Մենք մի քանի երգ ընտրեցինք, առաջարկեցինք, ժյուրին էլ ընտրեց “Իմ սերը քեզ”-ը, ինչի համար շատ ուրախ եմ: Այն ինձ շատ դուր եկավ”:
Խոսելով “Նոր ալիք”-ի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինի մասին' երգիչն ասել է հետեւյալը. “Փորձերի 10 օրն ասես վարպետության դասեր լինեին, շատ բան տվեցին ինձ: Ճիշտ է, Ռեւզինը կարող էր մի քիչ չոր խոսել, բայց' տեղին”:
BRAVO.am-ի հարցին, թե ինչու պատվիրակության անդամներից երկու օր ուշ վերադարձավ Երեւան եւ ինչ հարաբերությունների մեջ է Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Յարեմչուկովի հետ, Սուրենը պատասխանել է. “Ես ուղղակի մի երկու օր ավել մնացի: Իմ եւ Ուկրաինայի ներկայացուցչի միջեւ շատ ընկերական, մտերիմ հարաբերություններ են:)”:
Ի դեպ, սիրավեպին վերաբերող հարցին ուկրաինական “Կոմսոմոլսկայա պրավդա”-ին տված հարցազրույցում պատասխանել է նաեւ Մարիա Յարեմչուկը.“Սուրենը համակրելի երիտասարդ է, մեր շփումը հաճելի է, բայց ես Յուրմալա եմ եկել երգելու, դրա համար սիրավեպ չունեմ, բայց Սուրենի հետ լավ շփվում ենք: Ամուսնանալ էլ չեմ պատրասվում, դեռ 19-ը տարեկան եմ”:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։