Իրադարձություններով հագեցած ժամանակակից կյանքը հաճախ հոգեբանորեն ջլատում է մեզ, անտարբեր դարձնում շրջապատող միջավայրի հանդեպ, ինչի հետեւանքը կարող են դառնալ սթրեսը, դեպրեսիան: Հենց նման դեպքերում կարող եք մի որոշ ժամանակով կտրվել առօրյա հոգսերից, վազքից ու զբաղվել մորիտաթերապիայով: Այն ճապոնացի հայտնի բժիշկ Սեմ Մորիտայի հայտնի մեթոդն էր, որով նա բոժշկում էր սթրեսի մեջ հայտնված այցելուներին:
Թերապիան բաղկացած է 4 փուլից. այն կարելի է անցնել միանգամայն ինքնուրույն:
Առաջին փուլ
Հարկավոր է մեկ ամբողջ շաբաթ անցկացնել ինքդ քեզ հետ, մենության մեջ: Այս ընթացքում չի կարելի դուրս գալ փողոց, ցանկալի է անկողնային ռեժիմ պահպանել: Անկողնուց վեր կացեք միայն բնական կարիքները հոգալու համար: Կարդալ, գրել, հեռուստացույց նայել, շփվել եւս արգելվում է: Այս ընթացքում պետք է լիովին հանգստանալ, լսել ներքին ձայնդ, մոռանալ ունայնության մասին:
Երկրորդ փուլ
Երկրորդ փուլում կարելի է վեր կենալ անկողնուց, դուրս գալ տնից, տնային թեթեւ գործերով զբաղվել: Թույլատրվում է նաեւ օրագիր պահել եւ գրառել կուտակված մտքերը: Սակայն խոսել դարձյալ արգելվում է:
Երրորդ փուլ
Հիմա քրտինքը երեսին աշխատելու ժամանակն է: Ուղիղ իմաստով: Շատ լավ տարբերակ է այգում աշխատելը, հող փորելը: Ֆիզիկական աշխատանքի շնորհիվ մարդը ձեռք է բերում վստահություն սեփական ուժերի հանդեպ, ազատվում հոգեկան տանջանքներից:
Չորրորդ փուլ
Այս փուլում տեղի է ունենում վերադարձը սովորական կյանքին: Կարելի է սկսել հանդիպել ընկերների հետ, այցելել թանգարաններ, թատրոն: Սա վերջնական բուժման փուլն է, երբ բոլոր խնդիրներն անցնում են հետեւի ֆոն, եւ կյանքը սկսում է փայլել մաքրված գույներով:
15-05-2026 18:51 33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45 Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: