Շիմպանզեներն «անշահախնդրորեն» օգնել են իրար
07.02.2012
Մարդանման կապիկների մոտ ճապոնացի հետազոտողները հայտնաբերել են մարդուն բնորոշ կարեկցանքի հատկանիշը: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, սա ապացուցելու համար գիտնականները մի փորձ են կատարել: Պատրաստել են երկու անջատ մասերից կազմված վանդակ, որի ընդհանուր, թափանցիկ պատի վրա թողել են փոքրիկ լուսամուտ: Մի մասում գտնվող կապիկի մոտ դրել են տարբեր գործիքներով արկղ, իսկ մյուսի մոտ մի բաժակ հյութ, որը խմելու համար, սակայն, անհրաժեշտ է կամ փայտ կամ ձողիկ, որոնք գտնվում են մյուս կապիկի գործիքների մեջ: Կապիկներից մեկը, տեսնելով ընկերոջ ճիգերը հյութը խմելու համար, նրան է մեկնել անհրաժեշտ գործիքը' փոխարենը, ինչպես պնդում են գիտնականները, ոշինչ չակնկալելով: Դիտվել է 15450 անգամ
Читать на русском
|