Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Թենիսիստուհիների սկանդալային զգեստները «Ուիմբլդոն»-ում (լուսանկարներ)

19.07.2012

«Ուիմբլդոն»-ի սպիտակ համազգեստը տարիներ շարունակ թենիսիստուհիների մոտ ինքնարտահայտվելու ցանկություն է առաջացրել: Եվ սա բնական է. շարունակ հասարակ սպիտակ մարզահագուստ կրելը ցանկացած կնոջ համար էլ «տխուր պատմությունների ժանրից է»: Բայց այսօր մենք կպատմենք այն սպորտսմենուհիների մասին, ովքեր դուրս են պրծել կաղապարից ու իրենց միջի կայծն արտահայտել մարզահագուստի միջոցով:

Եվ այսպես, 1920-ականներին աշխարհը ցնցեց Սյուզան Լենգլենը:

Հենց նա առաջին անգամ կորտ դուրս եկավ դիմահարդարված ու կարճաթև, մինչև ծունկը հասնող սպիտակ զգեստ հագած: Բայց ամենամեծ հրաշքն այն էր, որ նա նաև կորսետ չէր կրում: Հենց այդ պատճառով Սյուզանին անվանեցին The French Hussy, որ ֆրանսերենից թարգմանվում է իբրև անպատկառ:

1949-ին կորտ դուրս եկավ Գերտրուդ Մորանը և զրկվեց այդուհետ 33 տարի շարունակ «Ուիմբլդոն»-ին մասնակցելու իրավունքից:

 

Ինչու՞… Որովհետև նա, ի զարմանս աշխարհի, ցույց տվեց իր ներքնազգեստը: Այդպիսի բան դեռ չէր եղել, խաղի ժամանակ «պայթել էին» տեսախցիկները, արտառոց դեպքն անգամ խորհրդարանում քննարկվեց:

Դրանից շուրջ 10 տարի անց Կերոպ Ֆագերոսը ցուցադրեց իր «երկար» վարտիքը, այս անգամ ևս հանդիսատեսը շոկի մատնվեց, թենիսիստուհուն զրկեցին խաղալու իրավունքից, բայց հետո նորից ներեցին, երբ նա սկսեց հասարակ սպիտակ շորտեր հագնել:

Անգամ 1979-ին փոքր-ինչ բաց զգեստը դեռ անսովոր էր, և Լինդա Սիգելի կուրծքն ընդգծող մարզազգեստով նկարը խաղի հաջորդ օրն հայտնվեց բոլոր ամսագրերի շապիկներին:

1985-ին ամերիկուհի Էն Ուայթը կորտ դուրս եկավ փակ, բայց ընգծող ու մարմինը կիպ գրկող մարզազգեստով, հետո էլ հայտնեց լրատվամիջոցներին, թե չէր սպասում, որ այդ զգեստը կհարուցի այդչափ լայն քննարկումներ:

2007-ին առաջին անգամ կորտում կարմիր շորտ հայտնվեց: Իսկ կրում էր այն Տատյանա Գոլովինը, բայց 21-րդ դարի հանդիսատեսն արդեն ինչ ասես, որ չէր տեսել, դա նրան քիչ զարմացրեց:

Մեր օրերում բացվածքներով ու ներքնազգեստով էլ չես զարմացնի: Լավ է դա, թե' վատ, դժվար է ասել: Բայց թենիսիստուհիները հիմա էլ են գտնում շլացնելու տարբերակներ: Ամենաէպոտաժայինն այդ իմաստով Մարիա Շարապովան է, ով, ասենք, 2006-ին կորտ դուրս եկավ մի շապիկով, որ ուներ օդափոխման համակարգ, այո, հենց որ մարմնի ջերմաստիճանը բարձրանում էր, շապիկի մեջքի մասում ծաղկի տեսքով ծակոտիներ էին բացվում:

Բայց սա դեռ ի՞նչ էր… 2 տարի անց Սերենա Ուիլյամսը կորտ դուրս եկավ ոչ ավել ոչ պակաս, ֆրենչով: Լավ է միայն, որ ֆրենչը ոչ թե Burberry-ից էր, այլ Nike-ից:

 

Դիտվել է 5176 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2026 12:03
Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37
84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01
Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05
Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1502 անգամ
23.06.2026
Դիտվել է 347 անգամ
25.06.2026
Դիտվել է 249 անգամ
26.06.2026
Դիտվել է 207 անգամ
27.06.2026
Դիտվել է 151 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster