Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Իմ մեջ երկու ԵՍ կա. ԼՈւԼՈւ

18.07.2012

LN-ի հյուրասրահում է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն:

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը' Լուլուն, ով միշտ աչքի է ընկնում իր համարձակ հայտարարություններով, ուրույն մտածելակերպով, խիստ և ուժեղ բնավորությամբ (համենայն դեպս իմ աչքերում), բոլորովին այլ էր իրականում:

Հակառակ սպասվածին' ես հանդիպեցի ոչ թե լուրջ ու խիստ թվացող մի կնոջ, այլ ժպտերես մի «աղջնակի», ով չափազանց անկեղծ էր: Հետզհետե մեր հարցազրույցը վերածվեց պարզապես զրույցի, որի ընթացքում բացահայտեցի չափազանց անկեղծ, զգացմունքային Լուսինե Բադալյանին:

-Շատերը Ձեզ ճանաչում են որպես հաղորդավարուհու, ոմանք որպես հասարակական ակտիվիստի, իսկ ինչպիսի՞ն է կին Լուսինե Բադալյանը:

-Բարդ հարց եք տալիս, թերևս տղամարդը պետք է բնութագրի կնոջը: Իսկ թե ես ինչպես եմ ինքս ինձ ընկալում… Հակառակ դրսի հայացքների, որ թվում է՝ շատ պինդ եմ, հավասարակշռված, իրականում ես շատ-շատ, չափազանց զգացմունքային եմ, փխրուն, անհավասարակշիռ (ծիծաղում է-LN), և ինձ մոտ ժամանակ առ ժամանակ այնպիսի տպավորություն է, որ իմ երակներում արյան փոխարեն սեր է հոսում:

-Արտաքինից ուժեղ թվացող կանայք միշտ էլ իրականում շատ ավելի խոցելի են…Լուսինե, ի՞նչն է Ձեզ հիասթափեցնում մեր իրականության մեջ և ինչը' ոգևորում:

-Խոցվում եմ շատ հաճախ: 24 ժամ իմ ուղեղը վերլուծում է, անընդհատ կյանքի հետ խաղի մեջ եմ ես: Ես իրեն եմ փորձարկում, ինքը' ինձ: Ու ամեն վայրկյան տանուլ չտալու համար դու ստիպված ես վերլուծել, մտածել: Իմ մեջ իրականում երկու ԵՍ կա. մեկը' տղամարդ կնոջ կերպարն է' ուժեղ, խելացի, ինքնուրույն, չկոտրվող, պայքարող, երկրորդը' զգացմունքային, իմաստասիրական, իր աշխարհում ամփոփված: Այսինքն' մեկը ապրելու համար է, մյուսը' ներկայանալու: Այդ երկրորդ ԵՍ-ին շատ հեշտ է խոցել: Ինձ կարող են խոցել միայն այն դեպքում, երբ չեն հասկանում իմ զգացմունքներն ու նույնությամբ չեն պատասխանում: Ամեն ինչ կարելի է հասկանալ այս կյանքում: Ես կարող եմ ներել ամեն ինչ, բայց միայն այն դեպքում, երբ կան զգացմունքներ:


-Ի՞նչ եք կարծում, գտե՞լ են կանայք իրենց տեղը տղամարդկանց աշխարհում:

-Այդ երկու աշխարհներն այնքան փոխկապակցված են, որ մեկն առանց մյուսի բացառվում է: Կանայք միշտ իրենց տեղն ունեն: Գուցե տղամարդկանց աշխարհում այն կանայք չեն, որ պետք է լինեն: Բայց իրականում ամեն ինչ շատ օրինաչափ է:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում հայ կանանց ակտիվությունը, մասնակցությունը հասարակական կյանքին:

-Շատ լավ: Չնայած այդ հասարակական ակտիվությունը, ընդհանրապես յուրաքանչյուր փոփոխություն, նորություն միշտ զոհերի, կորուստների հիման վրա է կառուցվում: Ճիշտ է' այն բերում է որոշ արժեքների ոչնչացմանը, կորուստների, բայց ինչ-որ բաներ ձեռք են բերվում: Մեզ հիմա շատ է պետք այդ հասարակական ակտիվությունը, քանի որ ամբողջ աշխարհը փոխվել է, իսկ մենք շարունակում ենք մնալ նույն տեղում: Գուցե այս սերունդը, զոհեր կրելով, ակտիվություն ցուցաբերելով, կարողանա հասնել ինչ-որ բանի:

 

-Ունե՞ք Ձեր աչքի առաջ կնոջ իդեալ:

-Կան կանայք, որոնցով հիանում եմ: Սարսափելի հիանում եմ, կարելի է ասել՝ կնոջ իդեալ է ինձ համար Մոնիկա Բելուչին: Ընտանեկանն ու աշխատանքայինը հիանալի համադրելու իմաստով Անջելինա Ջոլիին եմ համակրում: Ու էդպես կան կանայք, որոնցով հիանում եմ: Սակայն հիանալն ու փորձել նմանվելը տարբեր բաներ են: Ես պարզապես սրտանց հիանում եմ:

-Ո՞րն է կնոջ առաքելությունը: Ինքներդ առաջնորդվո՞ւմ եք որևէ սկզբունքով:

-Նայած կնոջ: Տարբեր ընկալումներ կան. կնոջ առաքելությունը մայրանալն է, կյանքը շարունակական դարձնելը, տղամարդուն ծառայելը. կնոջ առաքելությունը սա է, նա է և այլն: Իրականում ես բոլոր կետերի հետ համաձայն եմ: Շատերն են մտածում իրենց առաքելության մասին, բայց իրականում ոչ ոք էդպես էլ չի կարողանում հասկանալ: Դու, կամ բախտդ բերում է, իրականացնում ես այն, կամ ուրիշ բաներով զբաղված լինելով' չես կարողանում իրականացնել: Այդ մեծ առաքելությանը հասնելու համար դու ճանապարհին այլ առաքելություններ ես կատարում, կարող է փոփոխվել ամեն ինչ: Այդ ամենը հասկանալու համար պետք է առնվազն իմաստուն լինես, մեկ անգամ ապրես, որ հասկանաս:

-Մասնագիտությունը չի՞ խանգարում լինել ընտանիքին նվիրված կին:

-Ընդհանրապես աշխարհում չկա որևէ բան, որ խանգարի ինձ լինել ընտանիքին նվիրված մայր: Ես աշխարհում ամեն ինչից շատ սիրում եմ երեխաներիս: Սիրում եմ ընկերներիս, աշխատանքս, երաժշտությունը, որ ինձ համար շատ բարձր հորիզոնականում է, բայց այնուամենայնիվ երեխաներն ամենաբարձր տեղում են ինձ համար: Իրենց համար ես կարող եմ զոհել ինձ ամեն վայրկյան: Խենթ սեր ունեմ երեխաներիս հանդեպ: Այդ առումով ես եմ ամեն կերպ հարմարվում իրենց, ոչ թե հակառակը:

-Ինչպե՞ս եք կարողանում համադրել բարդ ու շատ ժամանակատար աշխատանքը և երեք տղամարդկանց մասին հոգ տանելը միաժամանակ:

-Մարդկայինի հնարավորություններն իրականում անսահմանափակ են: Որքան ծանրաբեռնում ես մարդուն, այդքան նա ավելի լավ է կատարում իր աշխատանքը: Ինչքան շատ ունես ազատ ժամանակ, այնքան թերանում ես, ծուլանում ես պարտականություններդ կատարելում:

-Երկար տարիներ հանրության ուշադրության կենտրոնում եք, ճանաչվածությունը որևէ կերպ չի՞ անդրադարձել Ձեր անձնական կյանքի վրա:

-Իհարկե, չի կարող չանդրադառնալ: Սակայն մի ուրիշ հարց կա. ես շատ քիչ եմ կենտրոնացած անձնական կյանքի վրա: Ավելի քիչ եմ տարված անձնական կյանքով, երկրորդ պլան եմ մղել այն, այլ նվիրված եմ միայն երեխաներին: Մեկ-մեկ դու ուզում ես ավելի ազատ լինել, անկախ, բայց իրավունք չունես: Մի պարզ օրինակ' մեկ անգամ փողոց էի անցնում և խոսքով էի ընկած, չնկատեցի, որ կարմիր լույս էր վառված: Չնայած ոչ մի մեքենա չկար, շատ հանգիստ անցա, բայց … Արտասահմանցի հյուրեր կային ու հենց նրանց մոտ մի տղամարդ մոտեցավ ինձ ու ասաց. «Ով, ով, բայց դուք էդ իրավունքը չունեք»: Ես կարմրեցի- կապտեցի: Դու միշտ պետք է զգոն լինես, ինչ խոսում ես եթերում, պետք է պահպանես նաև իրական կյանքում, որպեսզի հակասությունների մեջ չհայտնվես:

-Լուսինե, ամուսնուդ աշխատանքի ոլորտը որոշ չափով մոտեցել է Ձեր մասնագիտությանը. հաճա՞խ են բուռն քննարկումներ լինում տանը մասնագիտական թեմաներով: Լինո՞ւմ է այնպես, որ տարակարծիք լինեք մի հարցի շուրջ:

-Այո, շատ հաճախ են քննարկումներ լինում: Տարակարծություններ նույնպես շատ են լինում, բնականաբար, և իմ, և իր աշխատանքային հարցերում: Հենց այդ իմաստով մենք շատ հետաքրքիր ու լավ ընկերներ ենք: Վստահում ենք միմյանց: Մենք շատ-շատ տարբեր ենք, լրիվ այլ աշխարհներից, բայց այսքան տարի երևի այդ տարբերությունն է մեզ օգնում լրացնել միմյանց: Ես մի քիչ շատ երկնքում եմ, նա շատ ամուր կանգնած է գետնին: Մենք գուցե երկար խոսենք, բանավիճենք, որից հետո ամեն մեկը գնա, իր համար անի եզրակացություն, առանց զգուշացնելու անի քայլը, և դու հասկանաս, որ և քո ասածից կար էնտեղ ինչ-որ բան, և իր մտածածից:

- Ասում են' պրոդյուսերի աշխատանքը նման է երկրորդ ընտանիք պահելուն: Այն և ժամանակատար է, և մեծ ուշադրություն ու կենտրոնացում է պահանջում: Չե՞ք խանդում Ձեր ամուսնուն կամ…

-Ես Ձեզ մի գաղտնիք պատմեմ: Ոչ մեկի երբեք չեմ պատմել, բայց Ձեզ կպատմեմ: Տարիներ առաջ էր: Դեռ ամուսնական կյանքի սկզբնական ժամանակաշրջանն էր, երբ միմյանց ավելի լավ ճանաչելու խնդիր կար, մի խոսքով՝ ճգնաժամային շրջան էր: Եվ էդպես ամուսինս մի օր մտնում է ռադիո և հայտարարում, որ «Դորիանսը», որին նա սկզբում միայն օգնում էր, ինչով կարողանում էր, որոշել է, որ ինքը պաշտոնապես դառնա խմբի պրոդյուսերը, ավելի լուրջ զբաղվի նրանցով: Ու հիմա բոլորը նայում են ինձ: Նա էլ սպասում է, թե ինչ եմ ասելու: Իսկ մեր հարաբերություններն այդ ընթացքում լարված են, ես ավելի շատ ուշադրություն եմ պահանջում, նա չի կարողանում, որովհետև աշխատանքը շատ է, երեխաները նոր են ծնվել և այլն, և այլն: Բոլորը սպասում են, թե ես ինչպես կարձագանքեմ: Իբրև սա էր պակաս, սա էլ եղավ: Ես էսպես մի վայրկյան լռեցի ու ասացի. «Լավ, եթե դու ինձ որպես կին ես հարցնում, ապա միանգամից զգուշացնեմ, որ վաղ թե ուշ դա բերելու է բաժանության, իսկ եթե որպես ընկեր ես հարցնում, ապա' ես քո փոխարեն կանեի»: Ու էլի այնպիսի պատասխան, որից չես կարողանում կողմնորոշվել: Դե, իհարկե, նա ընտրեց երկրորդ տարբերակը (ծիծաղում է-LN): Գուցե ես սխալ եմ արել, բայց մեր հարաբերություններում ես ավելի շատ որպես ընկեր եմ, ամեն ինչ խորհուրդ եմ տվել փորձել՝ սա էլ, նա էլ:

-Իսկ հիմա հուսով եմ՝ անցել է այդ մտադրությունը՝ վաղ թե ուշ բաժանության:

-(Ծիծաղում է-LN) Գիտեք, մարդկային էությունն այնպիսին է, որ ի վերջո ամեն ինչի հետ էլ հարմարվում է: Ես ուղղակի հասկացա ժամանակի ընթացքում, որ գուցե դա էլ նրա առաքելությունն է: Իսկ մարդուն քո սեփական էգոյի համար ճիշտ չի կտրել իր ճանապարհից, նույնիսկ եթե դա քեզ վնասելու է:

-Որո՞ նք են կանացի այն գաղտնիքները, հմտությունները, որոնք օգնում են Ձեզ պահել ամուր ընտանիք, ունենալ մտերիմ ընկերներ և լինել հաջողակ աշխատանքում:

-Իմ գաղտնիքը միայն մեկն է եղել' անկեղծությունը: Անկեղծ եմ ասում (ծիծաղում է-LN): Ես կյանքի մեծ ուղի չեմ անցել, որ իմաստուն բաներ հիմա խոսեմ, բայց իմ կյանքի ընթացքում ես հասկացել եմ մի բան՝ մարդ պետք է լինի այնպիսին, ինչպիսին կա: Գաղտնիքը միայն դա է: Ինձ պետք չի արհեստական ոչինչ աշխարհում: Ես կարող եմ հարմարվել ամեն բնականի հետ: Իմ դեպքում այդ անկեղծությունն է գործում, սակայն չեմ կարող ասել, որ ուրիշի դեպքում դա հաստատ կաշխատի..

 

Հարցազրույցը՝ Նելլի Ղարիբյանի

Դիտվել է 13665 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1110 անգամ
20.10.2026
Դիտվել է 290 անգամ
21.10.2026
Դիտվել է 253 անգամ
22.10.2026
Դիտվել է 189 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster