Հոլիվուդում կարծես ամուսնալուծությունների հոսանք է տարածվում: Վերջերս պաշտոնապես ամուսնալուծվեցին Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսը: Կայուն աստղային զույգերի քանակը հետզհետե քչանում է:
Օրերս ամերիկյան մամուլում հայտնվեց տեղեկատվություն Մելանի Գրիֆիտի և Անտոնիո Բանդերասի ամուսնալուծության մասին:
Այս զույգը միասին է արդեն 15տարի և համատեղ մեծացնում է նաև 2 երեխաների:
Առաջին անգամ նրանց բաժանության մասին խոսվեց դեռևս ապրիլին: Բանդերասին լրագրողները նկատել էին գիշերային ակումբներից մեկում' շրջապատված աղջիկներով:
Իսկ մի ամիս առաջ «National Enquirer» ամսագիրը տպագրել էր Մելանիի մոտ ընկերոջ խոսքերը, ով պատմում էր, թե Մելանին երկար տարիներ տառապում է խանդից, քանի որ Բանդերասը ոչ մի կերպ առիթը բաց չի թողնում նոր սիրավեպեր սկսելու գրավիչ կանանց հետ:
Պապարացիները հրատարակել են նաև մի քանի լուսանկար, որտեղ Մելանին չի կրում ամուսնական մատանին: Այնուամենայնիվ, հուսով ենք, որ սրանք միայն բամբասանքներ են: Քանի դեռ զույգը պաշտոնապես չի հայտարարել ամուսնալուծության մասին, ոչինչ չի կարող հավաստել նրանց բաժանության մասին:
01-07-2025 11:13 Ժամանակակից սիրավեպերը դառնում են ավելի... ռոբոտացված: Ամերիկյան Wingmate ծառայության վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 41%-ն արդեն վստահել է արհեստական բանականությանը առօրյա «կեղտոտ աշխատանքը»՝ բաժանման հաղորդագրություններ գրելը, ներողություններ գրելը և նույնիսկ հարաբերություններում կոնֆլիկտների լուծումը: Նույնիսկ ChatGPT-ն այժմ առաջարկում է առանձին գործիքներ բաժանումների համար. «Բաժանման տեքստային օգնական» գործառույթը օգնում է օգտատիրոջը ընտրել տոնը, նշել հարաբերությունների տևողությունը և «հարցը փակելու» մակարդակը։
01-07-2025 10:54 A$AP Rocky-ն պատահաբար բացահայտել է իր և Ռիհաննայի չծնված երեխայի սեռը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին Բելգիայում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ 37-ամյա երգիչուհին հնչյունավորել է Սմուրֆետայի գլխավոր դերը։ 36-ամյա ռեփերը իր սիրելիին ուղեկցել է միջոցառմանը, և Entertainment Tonight-ի լրագրողը նրան հարցրել է. «Նա աղջի՞կ է, որին դուք այդքան սպասում էիք», ինչին A$AP Rocky-ն պատասխանել է. «Այո՛, տղա՛»։ Այնուհետև, հասկանալով, որ բերանբացություն է արել, ռեփերը վերցրել է Սմուրֆետ տիկնիկը և մատնացույց արել այն։ Սակայն սոցիալական ցանցերում եզրակացվել են, որ Ռիհաննան աղջիկ է ունենալու։
01-07-2025 10:53 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև:
01-07-2025 10:52 Ջասթինն ու Հեյլի Բիբերը միասին են հայտնվել հանրության մեջ՝ ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին։ Զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ DJ Մարտին Գարիքսի համերգին։ Ջասթինն ու Հեյլին տեսել են VIP գոտում` ընկերների հետ պարելիս և ծիծաղելիս։ Մի պահ նրանց տեսել են նաև համերգի ժամանակ գրկախառնվելիս։
01-07-2025 10:51 Քրիս Ջենները զգեստ է «փոխառել» իր դուստր Քիմ Քարդաշյանից: 68-ամյա Քրիսը զարմացրել է երկրպագուներին՝ հայտնվելով շքեղ մանուշակագույն Dolce & Gabbana զգեստով, որը Քիմը կրել է գրեթե երկու տարի առաջ Պուլիայում կայացած Alta Moda-ի ցուցադրության ժամանակ: Քրիսն այս կերպարն ընտրել է Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի Վենետիկում կայացած հարսանեկան օրերի համար: