Դե ինչ, լեդիներ, Ձեր երազանքն արդեն իրականություն է: Եթե անգամ մեզ բոլորիս ծանոթ են բարձրակրունկներից առաջացող բազմաթիվ խնդիրներ, միևնույն է, մենք անհամբերությամբ սպասում ենք նորանոր «բարձրություններ գրաված» բարձրակրունկ կոշիկների, որոնք անհամեմատ գրավիչ ու ինքնավստահ են դարձնում մեզ:
Այս անգամ դիզայներները համաշխարհային ռեկորդ են սահմանել' ստեղծելով 23 սանտիմետրանոց բարձրակրունկ: Sky կոչվող այս մոդելը գերազանցել է անգամ Christian Louboutin-ի 15 սմ երկարությամբ կրունկը: Իսկ բարձրակրունկները վաճառքի դուրս կգան մյուս տարի: Մոտավոր սահմանված գինը 100 դոլարն է, որը բավականին մատչելի կլինի իրենց կյանքն առանց բարձրակրունկի չպատկերացնող լեդիների համար:
Սակայն փորձագետները պնդում են, որ կարճ ժամանակ հետո դուք ստիպված կլինեք կոշիկի գնի տասնապատիկը վճարել բժիշկներին: Կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ 18-65 տարեկան կանանց մոտ շատ են պատահում բարձրակրունկի պատճառով ստացած վնասվածքները, ոլորումները, մինչև անգամ կոտրվածքները:
Սակայն այս ամենը չի կոտրում աղջիկների անհագ ցանկությանը' կրելու ինչքան հնարավոր է ռեկորդային բարձրակրունկներ:
27-06-2026 12:03 Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37 84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01 Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05 Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ: